Վալենտին Պոդպոմոգով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտին Պոդպոմոգով
Ի ծնեՎալենտին Գեորգիի Պոդպոմոգով
Ծնվել է1924 ապրիլի 29
ԾննդավայրԵրևան
Վախճանվել էհուլիսի 18, 1998(1998-07-18) (տարիքը 74)
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ, ուկրաինացի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություննկարիչ, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Վալենտին Գեորգիի Պոդպոմոգով (ապրիլի 29, 1924(1924-04-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 18, 1998(1998-07-18), Երևան, Հայաստան), նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ 1967[1], ռեժիսոր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Պոդպոմոգովը ծնվել է Երևանում[3][4]։ Մայրը հայ է, հայրը՝ ուկրաինացի։ Սովորել է Ա. Պուշկինի անվան դպրոցում[5]։ 1940 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում որպես նկարիչ[2]։ 1960-ականներին նպաստել և մեծ ավանդ է ունեցել հայկական մուլտֆիլմի զարգացման գործում[6][7][8]։ 1972 թվականին նկարահանվել է Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմում (բազմազավակ պրոֆեսոր)[6][9]։ Նկարահանվել է նաև դրվագներում` «Մորգանի խնամին» (Մորգանի դերը)[10][11], «Մարդն «Օլիմպոսից»» և «Կարինե» ֆիլմերում[7][12]։ Եղել է Երևանի քաղխորհրդի գլխավոր նկարիչը[1]։ Գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 50 տարեկան հասակում[13][14]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է հետևյալ ֆիլմերում՝

  1. «Լեռնային լճի գաղտնիքը», 1954
  2. «Ուրվականները հեռանում են լեռներից», 1955
  3. «Առաջին սիրո երգը» (բեմադրող նկարիչ), 1958
  4. «Սիրտն է երգում», 1958
  5. «01-99» (բեմադրող նկարիչ), 1959
  6. «Լուսաբացից առաջ», 1961
  7. «Ճանապարհ դեպի կրկես», 1963
  8. «Դժվար անցում», 1964
  9. «Արտակարգ հանձնարարություն», 1965
  10. «Կարինե», 1967
  11. «Մորգանի խնամին», 1970
  12. «Լուսաբացից մեկ ժամ առաջ»[15], 1973
  13. «Սգավոր ձյուն», 1978
  14. «Վերադարձի գինը», 1983
  15. «Ու՞ր ես գնում, զինվոր»[16], 1985

Էկրանավորել է մուլտֆիլմեր`

  1. Կախարդական գորգ, 1948
  2. Քայլերգ, 1966
  3. «Մի կաթիլ մեղր», 1968
  4. «Ջութակը ջունգլիներում»[17], 1969
  5. «Շերտավոր վագրեր», 1969
  6. «Փարվանա»[18], 1971
  7. «Պույ-պույ մկնիկը», 1971
  8. «Լուր դա լուր», 1972

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков. Энциклопедия отечественной мультипликации. - М.: Алгоритм, 2006. - С. 518. - 816 с. - 3 000 экз. - ISBN 5-9265-0319-4.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վալենտին Պոդպոմոգով - Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
  2. 2,0 2,1 «Վալենտին Պոդպոմոգով - Էյ Վի Փրոդաքշն». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. «Валентин Подпомогов». podpomogov.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Валентин Подпомогов». Кинозал (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  5. «Պատվավոր Պուշկինցիներ». pushkinschool.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  6. 6,0 6,1 «Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Подпомогов Валентин Георгиевич». www.animator.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  7. 7,0 7,1 «ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎ – 90. Լուսավոր այդ մարդը՝ дядя Валя-ն». Kinoashkharh. 2014 թ․ փետրվարի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  8. «Valentin Podpomogov». arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 1-ին.
  9. «Տղամարդիկ». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  10. «Մորգանի խնամին». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  11. LLC, Helix Consulting. ««Մեր կինոն». Մորգանը, հարբած խնամին և Ավետ Ավետիսյանի վերջին կադրերը (բացառիկ լուսանկարներ) - Life Panorama». life.panorama.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  12. «Մարդն «Օլիմպոսից»». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  13. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, 1983.
  14. «Վալենտին Պոդպոմոգով». www.akumb.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  15. «Լուսաբացից մեկ ժամ առաջ». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  16. «Ո՞ւր ես գնում, զինվոր - Wikiwand». www.wikiwand.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  17. Скрипка в джунглях (1969), Վերցված է 2019-02-12-ին
  18. «Легенда об озере Парвана». smult.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.