Ծռվիզի վանք
|
|
|
Ընդհանուր տեսարան
|
|
| Տեղադրություն | Հայաստան, Տավուշի մարզ |
|---|---|
| Աշխարհ | Արցախ |
| Պատմական երկիր | |
| Կրոնադավանություն | |
|
|
|
| Կարգավիճակ | Բավարար |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 5-րդ դար |
|
|
|
|
|
|
Մորո Ձորո վանք (կամ Մորու ձորի վանք, կամ էլ Ծռվիզի վանք), Հայ առաքելական վանք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Լուսահովիտ (նախկինում՝ Ծռվիզ) գյուղի հարավ-արևմտյան ձորակի աջ ափին[1]:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Մատուռը կառուցվել է մոտավորապես 5-7 դարերում։ Ըստ բնագիրներին մատուռի պատերին, վրացի իշխան Գեորգին (1156-1184 թ.) ազատել է վանքը հարկերից: Նաև հայտնի է, որ գմբեթը վերանորոգել է 1213 թվականին աթաբեկ Իվանե Զաքարյանը: Մորո-Ձորո մատուռը 1980 թվականին ենթարկվել է վերանորոգման։ Այժմ գտնվում է նորմալ վիճակում։
Վանքի Սբ. Աստվածածինը փոքր քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված 5-րդ դարում մոխրագույն բազալտի տաշած քարերով` կրաշաղախով (նախնական ծավալը պահպանվել է մինչև գմբեթարդները): 6-7-րդ դարերում սրբատաշ բազալտով վերակառուցվել են գմբեթակիր կամարները, գմբեթարդները և գմբեթը: Խորանները ներսից պայտաձև են, դրսից` կիսաշրջանաձև (բացառությամբ դրսից ուղղանկյուն հարավային խորանի): Արևելյան խորանի գմբեթակիր կամարների խոյակները և նրանց միջև ձգվող հորիզոնական գոտին ունեն նշտարաձև, ստորին մասում` հյուսածո զարդաքանդակների շարքեր: Մորո Ձորո վանքը բարգավաճել է 12-13-րդ դարերում և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից: Եկեղեցին հարուստ է վիմական արձանագրություններով: Դրանցից առավել արժեքավորն ու պատմական նշանակություն ունեցողը Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային խորանի գմբեթարդի`Վրաստանի Գեորգի 3-րդ թագավորի` Թամարա թագուհու հոր արձանագրությունն է, որում ասվում է, որ 1177-78 թթ. Մահկանաբերդի տեր և վանքի հովանավոր իշխան Քուրդ Արծրունին վանքն ազատել է բոլոր հարկերից, իսկ այդ վճիռը հաստատել է վրաց Գեորգի թագավորը: Կան նաև սպասալարների տոհմի ականավոր դեմքերի նվիրատվական արձանագրություններ: 1197 թ. իշխան Իվանե Զաքարյանը և իր քույր Նանան նորոգել են վանքը, վերականգնել Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը: 1213 թ. եղբայրներ Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանները վերստին նորոգել են վանքը և նրա վանահայր հաստատել հայր Եվագրին: Մորո Ձորո վանքը մոնղոլական արշավանքներից հետո կորցրել է իր արտոնությունները, միաբանությունը ցրվել է, և Սբ. Աստվածածին եկեղեցին գործել է մինչև 19-րդ դարը` որպես ծխական եկեղեցի: 1980-ական թթ. վերանորոգվել են վանքի Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթն ու խորանների ծածկերը: Հուշարձանի շուրջը տարածվում է պատմական Ծռվիզ ավերակ գյուղատեղին, որտեղ հետագայում հիմնվել է Նոր Ծռվիզ գյուղը: Ծռվզի եկեղեցին Աղստևի հովտի 5-րդ դարից կանգուն մնացած հուշարձան է, որի հին մասեչը խիստ ուշագրավ են իրենց քանդակներով ու ձևերով:
Եպիսկոպոս Մակար Բարխուտարյանը վկայում է՝
| Հիմնուած է գիւղիս, գրեթէ հարաւային կողմում, Ծռ- վիզ կոչումած գոմերի մօտ, ձորի աջ կողմում: Կառուցեալ է խաչաձև սրբատաշ չիչ քարով: Վանքիս երկարութիւնն է 7 մետր 20 սանթիմ, լայնութիւնն նոյնչափ: Այժմ քան- դուած են արևմտեան կողմի կամարն, արևելեան կամարի կէսն և կաթուղիկէի սալկախն: Խորանի հիւսիային կողմում:[2] |
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Գրականություն
- B. Kiesling and R. Kojian, "Rediscovering Armenia", Yerevan, 2005, p 158.
- Էլլարյան Ի. Բ., Աղստևի հովտի բնությունը և պատմական հուշարջանները, Երևան, «Հայաստան», 1968:
- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Եր., 2002,
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ virtualarmenia.am (անգլ.)
- ↑ «Արցախ», Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Բագու, 1895, էջ 401
|
|
||
|---|---|---|
| Դիլիջանի տարածաշրջան | Դիլիջան • Գոշ • Թեղուտ • Հաղարծին | |
| Իջևանի տարածաշրջան | Իջևան • Ազատամուտ • Ակնաղբյուր • Աղավնավանք • Աճարկուտ • Այգեհովիտ • Աչաջուր • Բերքաբեր • Գանձաքար • Գետահովիտ • Դիտավան • Ենոքավան • Լուսահովիտ • Լուսաձոր • Խաշթառակ • Խաչարձան • Կիրանց • Հովք • Ներքին Ծաղկավան • Սարիգյուղ • Սևքար • Վազաշեն | |
| Նոյեմբերյանի տարածաշրջան | Նոյեմբերյան • Այրում • Արճիս • Բագրատաշեն • Բաղանիս • Բարեկամավան • Բերդավան • Դեբեդավան • Դեղձավան • Դովեղ • Զորական • Լճկաձոր • Կոթի • Կողբ • Հաղթանակ • Ոսկեպար • Ոսկեվան • Պտղավան • Ջուջևան | |
| Բերդի տարածաշրջան (Շամշադին) | Բերդ • Այգեձոր • Այգեպար • Արծվաբերդ • Տավուշ• Իծաքար • Մովսես • Նավուր • Ներքին Կարմիր Աղբյուր • Նորաշեն • Չինարի • Չինչին • Չորաթան • Պառավաքար • Վարագավան • Վերին Ծաղկավան • Վերին Կարմիր Աղբյուր | |
| Պորտալ:Տավուշի մարզ | ||