Մկրտիչ Մկրյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը գրականագետ Մկրտիչ Մկրյանի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Մկրտիչ Մկրյան (բազմանշանակություն)։
Մկրտիչ Մկրյան (գրականագետ)
Mkrtich mkryan.jpg
(գրականագետ)
Բնագիր ԱԱՀ՝ Մկրտիչ Մամբրեի Մկրյան
Ծննդյան օր՝ նոյեմբերի 9, 1907
Ծննդավայր՝ Վան (Արևմտյան Հայաստան)
Վախճանի օր՝ հոկտեմբերի 26, 1983
Վախճանի վայր՝ Երևան (Հայաստան)

Մկրտիչ Մամբրեի Մկրյան (1907, նոյեմբերի 9 - 1983, հոկտեմբերի 26) - հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1956), պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից։

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915-ին գաղթել է Արևելյան Հայաստան։ 1925-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և մեկ տարի ուսուցչություն արել գյուղում։ 1930-ին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Նույն թվականին էլ ընդունվել է համալսարանի ասպիրանտուրան։ 1933-ից հայ գրականություն է դասախոսել համալսարանում։ 1954-80-ին եղել է համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչը, 1941-47-ին և 1957-76-ին՝ համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1947-53-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դիրեկտորը։ 1939-ին «Ֆրիկի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1945-ին «Գրիգոր Նարեկացի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիարական գիտությունների դոկտորի աստիճան։ 1933-ից դպրոցական ծրագրերին համապատասխան գրել է հայկական միջնակարգ դպրոցի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանի հայ գրականության դասագրքերը։ Միաժամանակ «Հայ գրականության» դասագիրք է կազմել սփյուռքահայ դպրոցների համար։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Մովսես Խորենացի» (Երևան, 1969) գիրքը։ Մահացել է Երևանում։[1]


[խմբագրել] Մ. Մկրյանի երկերի մատենագրություն

  • 13-18-րդ դարերի հայ աշխարհիկ գրականություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1937, 48 էջ։
  • Գրիգոր Նարեկացի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1951, 306 էջ։
  • Էջեր հայ վիպասանության պատնությունից, Երևան, Հայպետհրատ, 1957, 240 էջ։
  • Մովսես Խորենացի, Երևան, «Հայաստան», 1970, 231 էջ։
  • Իսահակյանի հումանիզմը, Երևան, «Հայաստան», 1975, 104 էջ։
  • Հայ հին գրականության պատմություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1976, 565 էջ։
  • Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Երևան, «Սովետական գրող», 1981, 374 էջ։
  • Գրականության պատմության հարցեր, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 304 էջ։

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (1986) Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 394. 

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ