Միջնադարի արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջնադարի արվեստ, Արևմտյան աշխարհի արվեստի պատմության ժամանակաշրջան, որը տևել է մոտ 1000 տարի։ Սովարաբար այդ տերմինով նկարագրում են Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի արվեստի զարգացումը։ Երկար ժամանակ նրանք, ովքեր իրոք տաղանդավոր էին և ունիեին անհրաժեշտ նկարչական ունակություններ՝ ստեղծում էին որմնակնկարներ և նկարներ։ Այս ստեղծագործական աշխատանքը չէր հանդիսանում հոբբի կամ զվարճանք։ Յուրաքանչյուր նկար կամ որմնանկար ուներ իր պատվիրատուն։ Որպես կանոն, նկարում էին եկեղեցու պատերին, խորանին կամ աղոթքի սենյակներում։

Երուսաղեմի տաճարի վերականգնումը։ Բուրգունդյան մանրանկարչություն, շուրջ 1460թ․։

Արվեստաբանները փորձում են միջնադարյան արվեստը դասակարգել ըստ պատմական ժամանակաշրջանների, այնուամենայնիվ, բոլոր այս դասակարգումները պայմանական են։ Հետևյալ պարբերականությունն ընդհանուր առմամբ ընդունվում է․ կելտիկական արվեստ, վաղ քրիստոնեական արվեստ, գաղթի շրջանի արվեստ, բյուզանդական արվեստ, նախահռոմեական արվեստը, ռոմանական արվեստ և գոթիկա։ Յուրաքանչյուր ոճը իր հերրթին առանձնացնում է նոր ժամանակաշրջան։ Բացի դրանից յուրաքանչյուր ազգի և մշակույթի ձևավորման անցումային շրջանն ուներ իր առանձնահատուկ ոճը, օրինակ՝ անգլոսաքսոնական կամ նախասկանդինավյան արվեսստը։

Միջնադարի արվեստն իր ազդեցությունն է ունեցել տարբեր բնագավառներում և ազդել է քանդակագործության, լուսավորված ձեռագրերի, վիրտաժի, խճանկարչության, մետաղի վերամշակման և ուրիշ այլ արդյունաբերությունների զարգացման վրա։

Միջնադարի արվեստը ծագել է Հռոմեական կայսրության գեղարվեստական ժառանգության և վաղ քրիստոնեական եկեղեցու պատկերագրական ավանդույթների միաձուլումից։ Այս տարրերը խառնվում են Հյուսիսային Եվրոպայի «բարբարոսական» արվեստին։

Համբարձման եկեղեցին (XIII-րդ դար) Սերբիայի Միլեշև վանքում

Միջնադարյան արվեստը ազդել է արվեստի հետևյալ տեսակների զարգացման վրա․

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջնադարի արվեստ» հոդվածին։