Կազմող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազմարար

Կազմող կամ կազմարար, ձեռագիրը, գիրքը կազմի մեջ ամփոփող, ամրացնող վարպետ։ Միջին դարերում հայկական ձեռագրեր կազմողները կոչվել են «կազմիչ», «կազմող», «կապող», «գրակապ», «կազմարար», «փերթակար»։

Մագաղաթյա ձեռագրի հայ հնագույն Կազմողի մասին հիշատակությունը 5-րդ դարից է («Գէորգ կազմիչ», Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր No. 5547), թղթյա ձեռագրինը՝ 999 թվականից («Տիրանուն կազմիչ», Վենետիկի Մխիթարյան մատենադարան)։ Մետաղյա կազմեր պատրաստելիս կազմարարներին օգնել են դարբինները, ոսկերիչները, արծաթագործները։

Կազմարարությունը բավականին զարգացած էր Միջնադարյան Հայաստանում։ Կազմողների գործերից շատ բան է մեզ հասել։ Կազմող է կոչվում նաև խաչքարեր կերտող վարպետը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png