Մեծ Հայքի դրածո արքաների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված է Հայաստանի դրածո արքաների ցանկը։ 1-52 թվականներին Հայաստանն ձևականորեն անկախ պետություն էր, սակայն փաստացի այն կախվածության մեջ էր Հռոմից և Պարթևստանից[1]։ Այս ժամանակաշրջանն ավարտվեց Հայաստանում Արշակունիների արքայատոհմի հաստատմամբ՝ 52 (66) թվականից։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Պատկեր Գահակալման ժամանակաշրջան Դինաստիա Ծանոթագրություններ
թափուր 1-2 թվականներ
Արիոբարզան 2 - 4 թվականներ Ատրպատական Ատրպատականի թագավոր
Արտավազդ Դ 4-6 թվականներ Ատրպատական Արիոբարզանի որդին
Տիգրան Ե 6 - 12 թվականներ Արտաշեսյան
Էրատո 6-12 թվականներ Արտաշեսյան
Վոնոն 12 - 15/16 թվականներ Պարթև Արշակունի Պարթևների նախկին արքան
թափուր 15/16 - 18 թվականներ հռոմեացիները ձերբակալել էին Վոնոնին
Զենոն-Արտաշես 18 - 34 թվականներ Պոնտոսի կամ Բոսպորյան թագավորության արքայատոհմ Պոնտոսի և Փոքր Հայքի Պոլեմոն /Ասորական աղբյուրներում հիշվում է Մանովա անվանաձևով/ թագավորի որդին
Արշակ Ա 34-35 թվականներ Պարթև Արշակունի Արտավան Գ-ի որդին
Որոդես Պարթև 35 թվականներ Պարթև Արշակունի Արտավան Գ-ի որդին
Միհրդատ 35-37 թվականներ Վիրքի Արտաշեսյան Իբերիայի թագավորի եղբայրը
Կոտիս 37-43 թվականներ Տրիփոնիայի և Թրակիայի արքայատոհմ Զենոն-Արտաշեսի (Արշամայի) քրոջ՝ Տրիփոնիայի և Թրակիայի Կոտիս թագավորի որդին
Միհրդատ 43-51 թվականներ Վիրքի Արտաշեսյան Իբերիայի թագավորի եղբայրը
Հռադամիզդ 51-52 թվականներ Վիրքի Արտաշեսյան Միհրդատի զարմիկը
Տրդատ Ա 52-53 թվականներ Արշակունի
Հռադամիզդ 53-54 թվականներ Վիրքի Արտաշեսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հովհաննիսյան Պ. | historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ ժողովրդի պատմություն, h.1., Երևան, 1971։
  • Գ․ Տ․ Սվետոնիոս, Տասներկու կեսարների կյանքը, Ե․, 1986։
  • Աստարյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հոովմա, Վնտ․, 1912։
  • Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր II, Երևան, 1984։
  • Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, Երևան, 2001։
  • Ժամկոչյան, Հայ ժողովրդի պատմություն, Երևան, 1975։