Մարուան Ֆելաինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Մարուան Ֆելաինի
Fellaini, Everton FC.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Marouane Fellaini-Bakkioui
Ազգությունը Բելգիա բելգիացի
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Մականուն Ֆելլա (անգլ.՝ Fella)
Ծննդավայր   Էթերբեկ, Բելգիա
Ծննդյան թիվ   նոյեմբերի 22, 1987 (1987-11-22) (26 տարեկան)
Հասակ 194 սմ[1]
Քաշ 83 կգ
Դիրք Կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 31[2]
Պատանեկան կարիերա
1994—1997 Բելգիա Անդերլեխտ ՖԱ
1997—2000 Բելգիա Մոնս ՖԱ
2000-2002 Բելգիա Ռուայալ Ֆրանկ Բորեն
2002—2004 Բելգիա Շարլերուա ՖԱ
2004—2006 Բելգիա Ստանդարտ (Լիեժ)
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 Բելգիա Ստանդարտ (Լիեժ) 64 (9)
2008—2013 Անգլիա Էվերթոն ՖԱ 141 (25)
2013— ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 16 (0)
Ազգային հավաքական2
2004-2005 Բելգիա Բելգիա (մինչև 18) 3 (0)
2006 Բելգիա Բելգիա (մինչև 19) 6 (1)
2006—2007 Բելգիա Բելգիա (մինչև 21) 7 (0)
2008 Բելգիա Բելգիա (մինչև 23) 1 (0)
2007-ներկա Բելգիա Բելգիա 48 (8)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 20 մայիս 2014.
2 Ազգային հավաքականի խաղերը և գոլերը
ըստ 20 մայիս 2014.


Մարուան Ֆելաինի-Բակկիուի (ֆր.՝ Marouane Fellaini-Bakkioui, ծնվ. 1987 թ. նոյեմբերի 22, Էթերբեկ, Բելգիա), մարոկկոյական ծագմամբ բելգիացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվողական կիսապաշտպան, լիեժյան «Ստանդարտի» և անգլիական «Էվերթոնի» նախկին խաղացող։

Բելգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է 2008 թ. Ամառային օլիմպիական խաղերին։ «Ստանդարտի» կազմում 2008 թ. նվաճել է Բելգիայի Սուպերգավաթը և չեմպիոնական տիտղոսը։

2008 թ. աֆրիկյան ծագմամբ լավագույն ֆուտբոլիստն է Բելգիայի առաջնությունում, 2009 թ. լավագույն երիտասարդ խաղացողը «Էվերթոնում»։

Հայտնի է իր բարձր հասակով (194 սմ) և «աֆրո» ոճի սանրվածքով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]