Ֆիլ Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիլիպ Էնտոնի Ջոնսը ծնվել է 1992թ. փետրվարի 21-ին Պրեստոնում: 2002թ. նա միացավ «Բլեկբերնի» երիտասարդական թիմին, որտեղ և սկսվեց իր ֆուտբոլային կարիերան: 2009/10 մրցաշրջանում նա դարձավ «ռովերս»-ի հիմնական կազմի խաղացող, կնքեց երկու տարվա պրոֆեսիոնալ պայմանագիր և ստացավ 28 համարի մարզաշապիկը: Բլեկբերնի» հիմնական կազմում Ֆիլն առաջին անգամ դաշտ դուրս եկավ 2009թ. սեպտեմբերի 22-ին՝ «Նոթինգեմ Ֆորեստի» հետ Լիգայի Գավաթի խաղում և նրա թիմը հաղթեց 1-0 հաշվով: 2010թ. մարտի 21-ին տեղի ունեցավ Ջոնսի դեբյուտը Պրեմիեր Լիգայում, որտեղ «Բլեկբերնը» ոչ-ոքի խաղաց «Չելսի»-ի հետ (1-1): Տպավորիչ դեբյուտային մրցաշրջանից հետո Ֆիլը նոր պայմանագիր կնքեց «Բլեկբերնի» հետ 4 տարով և 2010/11 մրցաշրջանում դարձավ Քրիստոֆեր Սամբայի մշտական գործընկերը պաշտպանության կենտրոնում, 24 խաղ անցկացրեց «շրջմոլիկների» կազմում ու մեկ անգամ փոխարինման դուրս եկավ: Երիտասարդ ֆուտբոլիստը լավ «կարդում է» խաղը, իսկ բավականին բարձր հասակը թույլ է տալիս նրան հաղթող դուրս գալ օդային մենամարտներում: Կարևոր է նշել նաև, որ Ֆիլն արագ է ու հմուտ պայքար է մղում, և Պրեմիեր Լիգայի մի քանի աստղեր, այդ թվում նաև Ուեյն Ռունին նշում են, որ նա Լիգայի ամնեակոշտ պաշտպաններից մեկն է, որի դեմ միշտ շատ դժվար է գործելը: 2011թ. հունիսի 13-ին «Մանչեստեր Յունայթեդը» հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բլեկբերնի» հետ Ջոնսի տրանսֆերի վերաբերյալ, որը կազմեց 16,5 միլիոն ֆունտ, և Ֆիլը կմիանա իր նոր թիմին Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո:


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով