Մարդկանց միգրացիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդու միգրացիա, մարդկանց տեղաշարժը մի տեղից մյուսը, մասնավորապես տարբեր երկրներ՝ նպատակ ունենալով ժամանակավորապես կամ մշտապես բնակություն հաստատել նոր վայրում։ Այն սովորաբար ներառում է շարժումներ երկար հեռավորությունների վրա և մի երկրից կամ տարածաշրջանից մյուսը։

Պատմականորեն, մարդկային վաղ միգրացիան ներառում է աշխարհի բնակեցումը, այսինքն՝ միգրացիան աշխարհի դեպի այն շրջաններ, որտեղ նախկինում մարդկային բնակավայր գոյություն չի ունեցել վերին պալեոլիթի ժամանակ։ Սկսած նեոլիթյան ժամանակներից միգրացիաների մեծ մասը, բացառությամբ հեռավոր շրջանների բնակաեցումը ինչպիսիք են Արկտիկան կամ Խաղաղ օվկիանոսը, պատերազմական բնույթ ունեին. տարածքների զավթում կամ բնակչության ընդլայնում:Գաղութացումը նպաստում է նստակյաց բնակչության ընդլայնմանը՝ նոսր բնակեցված տարածքներում կամ այն տարածքներում որոնք մշտական բնակաեցման համար նպատակահարմար չէին։ Նորագույն ժամանակներում մարդկանց միգրացիան հիմնականում ստացել է ինքնիշխան պետությունների ներսում և միջև գործող ձև՝ կամ վերահսկվող (օրինական ներգաղթ), կամ անվերահսկելի (ապօրինի ներգաղթ

Միգրացիան կարող է լինել կամավոր և ոչ կամավոր։ Ոչ կամավոր միգրացիան ներառում է՝ հարկադիր տեղափոխություն ( տեղահանություն, ստրկավաճառություն, մարդկանց թրաֆիքինգ ) և պատերազմներ ( պատերազմի փախստականներ, էթնիկների զտում ) և երկուսն էլ նպաստում են սփյուռքի առաջացմանը։

Նորագույն ժամանակահատվածի վաղ շրջափուլի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի միգրացիոն քարտեզ[1]

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդու բնակեցումը սկսվել է Հոմո Էրակտուսի տեղաշարժմամբ՝ Եվրասիայում մոտավորապես 1.75 միլիոն տարի առաջ։ Ենթադրվում է, որ հոմո սափիենսը զբաղեցրել է ամբողջ Աֆրկան շուրջ 150000 տարի առաջ. այս տեսակից ոմանք դուրս են եկել Աֆրիկայից 70000 տարի առաջ (ըստ վերջին ուսումնասիրությունների 125000 տարի առաջ Ասիայից[2][3] կամ նույնիսկ ավելի վաղ՝ 270000 տարի առաջ[4]) և սփռվել ամբողջ Ավստրալիայով, Ասիայով և Եվրոպայով մ.թ.ա. 40000 թվականին։ Ամերիկացիների միգրացիան տեղի է ունեցել 20000-15000 տարի առաջ։ 2000 տարի առաջ մարդիկ ստեղծել են բնակավայրեր Խաղաղ օվկիանոսի կղզիների մեծ մասում։ Բնակչության հիմնական տեղաշարժերը, մասնավորապես, կապվում է Նեոլիթյան հեղաշրջման և Ինդո-եվրոպական ընդլայնման հետ։ Վաղ միջնադարյան մեծ միգրացիաներից թյուրքկան ընդլայնումը մեծ ազդեցություն է ունեցել։ Թուրքիայում և Ադրբեջանում զգալի մշակութային փոփոխություն է նկատվում միգրացիայից հետո՝ էլիտար հասարակության շրջանում[5]։ Պատմաբանները զուգահեռներ են տեսնում էլիտար միգրացիայի և Անգլիայի Ռոմանո-Նորմանդական նվաճումների միջև (մինչդեռ բրիտանական մշակութային բոլոր փոփոխություններից ամենաքննարկվածը Ռոմանո-բրիտանիայի կտրուկ փոփոխությունն է Անգլո-սաքսոական Բրիտանիայի, որում միգրացիայի դերը հատկանշանական է)[6], որը կարող է բացատրվել հնարավոր անգլո-սաքսոնական Y քրոմոսոմի միգրացիայով՝ դեպի Կենտրոնական Անգլիա։

Վաղ ժամանակներում մարդիկ տեղափոխվել են մի շարրք գործոների պատճառով, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և ոչ բավարար սննդի պաշարը:

Ավստրոնեզիացիների ժամանակագրական տարածումը Ինդո Խաղաղ օվկիանոս

Ապացուցված է, որ մոտ 8000 տարի առաջ Ավստրոնեզիայի ժողովուրդները տարածվել են Հարավային Չինաստանի մայրցամաքից դեպի Թայվան։

Պատմական լեզվաբանությունից բերված ապացույցները վկայում են, որ ծովագնացները գաղթել են Թայվանից, տարբեր հազարամյակների ընթացքում և ամբողջ տարածաշրջանում տարածել են ավստոնեզական լեզուները։ Գիտնականները կարծում են, որ այդ գաղթը սկսվել է մոտ 6000 տարի առաջ[7]։

Ենթադրվում է, որ ինդո-արիական միգրացիան սկսել է Ինդոսի հովտից դեպի Հյուսիսային Հնդկաստան՝ Գանգես գետի հարթավայր, բրոնզե դարի կեսերից մինչև ուշ բրոնզե դար։ Սկսած մ.թ.ա. 180 թվականից ինդո-հույները, ինդո-սկյութները, ինդո-պարթերը և քուշաները սկսեցին ներխուրժել հյուսիսարևմտյան Հնդկաստանի մայրցամաք՝ Կենտրոնական Ասյաից[8][9][10]։

Մ.թ.ա. 728 թվականին հույները սկսեցին ընդլայնել իրենց տարածքները, ստեղծելով գաղութներ տարբեր տարածքներում, այդ թվում Սիցիլիայում և Մարսելում։

Ապացույցներ կարելի է գտնել Եվրոպայում միգրացիոն 2 մեծ շարժումների վերաբերյալ՝ կելտերի միգրացիան մ.թ.ա. առաջին հազարամյակ և հետագա միգրացիոն ժամանակաշրջանը մ.թ. առաջին հազարամյակ։ Ավելի փոքր միգրացիա է Մագյարների տեղափոխումը Պանոնիա ( այժմ Հունգարիա) 9 դարում։ Թյուրքական ցեղերը իրենց հայրենի Թուրքեստանից տարածվեցին Եվրոպա և Միջին Արևելք 5-6 դարերի ընթացքում։ Վերջին ուսումանասիրությունը այն վարկածին է, որ Մադագասկարը բնակաեցված չի եղել մինչև Ավստոնեզական ծովահենների ժամանումը Ինդոնեզիա 5-6 դարերում։

Հետագա միգրացիոն շարժումները Խաղաղ օվկիանոսից և Աֆրիկայից միավորեցին սկզբնական խառնուրդը և ծագեցին մալգաշները[11]։

Կարծիք կա որ նախքան բանթու լեզուների և այս լեզվի լեզվակիրների ընդլայնումը, հարավային Աֆրկայի կեսը, բնակեցված է եղել պիգմեյներով խոյսան լեզվով խոսացողներով, ում սերունդներն այսօր գրավում են Կալահարի անապատի և Կենտրոնական Աֆրիկայի անտառների շրջակայքում գտնվող չորացած շրջանները։

Մինչև 1000 թվականը բանթու միգրացիան հասել էր այժմյան Զիմբաբվե և Հարավային Աֆրիկա։

Բանու հիլալը և բանու մաքիլը արաբական բեդվիններ ցեղերի միասնություն է Արաբական թերակղզուց, ովքեր 11 և 13 դարերի ընթացքում գաղթում էին դեպի արևմուտք դեպի Եգիպտոս։

Նրանց արտագաղթը մեծապես նպաստեց արևմտյան Մաղրեբի արաբացմանը և իսլամացմանը, որը մինչև այդ հիմանակնում բնակեցված էր բերբեր ցեղերով։ Օսթսիդլանգը, գերմանացիների բնակեցումն էր միջնադարյան արևելքում։ 13 դարը թյուրքական և մոնղոլական մեծ միգրացիաներ ժամանակաշրջան էր դեպի Եվրասիա[12]։

11-18 դարերի ընթացքում Ասիայում տեղի են ունեցել բազմաթիվ միգրացիաներ։ Վաթսյան քահանաները 13-րդ դարում Շան արշավանքի ժամանակ գաղթել են Քաշմիր արևելյան Հիմալայա լեռներից։ Նրանք բնակություն հաստատեցին ստորին Շիվալիք Հիլզում որպեսզի սրբացնեն իրենց աստվածուհուն։ Մինգի զավթման ժամանակ վիետնամացիները սկսեցին տարածվել դեպի հարավ 11 դարում. սա հայտնի է որպես նամ թիեն (վիետ.՝ հարավային ընդլայնում)[13]։ Մանջուրիան Չինաստանից բաժանվել էր Իներ Վիլոու Պալիսադով, որը սահմանափակում էր Հան չինացիների տեղափոխումը Մաջուրիա Ցին դինաստիայի ժամանակ (հիմնադրվել է 1636 թ.) քանի որ Հանը մինչ այդ սահմաներ չուներ Ցինը սկսեց գաղութացնել այն իր կառավարման վերջին տարիներին[14]։

4 և 6 դարերի միգրացիան

Աշխարհագրական մեծ հայտանագործությունները և Եվրոպայի գաղութացումը արագացրեցին միգրացիայի ընթացքը։ 16 դարում գրեթե 240000 եվրոպացիներ մուտք գործեցին ամերիկյան նավահանգիստներ[15]։ 19-րդ դարում ավելի քան 50 միլիոն մարդ Եվրոպայից հեռացավ Ամերիկա[16]։ Տեղի ժողովուրդները և ցեղերը, ինչպիսիք են աբորիգենները՝ Կանադայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Ավստրալիայում, Ճապոնիայում[17] և Միացյալ Նահանգներում, հաճախ ճնշվում էին նրանց քանակից։

.

Նորագույն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերականցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միգրացիայի ընթացքը սկսեց արագանալ սկսած 18 դարից շարունակվելով 19 դարում։ Մաննինգը առանձնացնում է երեք տեսակի միգրացիաներ՝ աշխատանքային միգրացիա, փախստակաների միգրացիա և ուրբանիզացիոն։ Հազարավոր գյուղատնտեսներ լքելով իրենց գյուղերը հաստատվել են քաղաքներում առաջացնելով անկանխատեսելի ուրբանիզացիա։ Այս երևույթը սկսել 18 դարում Բրիտանիայում, տարածվել ամբողջ աշխարհով և շարունակվում է մինչ օրս։ Արդյունաբերականցումը խթանում էր միգրացիային ամենուր։ Զարգացող գլոբալ տնտեսությունը գլոբալիզացրեց աշխատաշուկան։ Ատլանտյան ստրկավաճառքը կտրուկ նվազեց 1820 թվականին, և որն էլ ծնունդ տվեց աշխատանքային պայամանգրով միգրացիային Եվրոպայից և Ասյաից։

Ռոմանտիկ ազգայնականությունը զարգացավ 19 դարում։ Մեծ եվրոպական արդյունաբերական կայսրությունները նույնպես։ Այս երկու գործոնները մեծ ներդրում ունեցենան միգրացիայի զարգացման գործում, քանի որ որոշ երկրներ իրենց ազգային պատականելիությունն էին նախընտրում, իսկ այլ երկերներ համեմատաբար ավելի հյուրընկալ էին։ Օրինակ Ռուսաստանը լինելով Արևելյան օրթոդոքս սահմանափակում էր այն հրեացիներին ովքեր արևելյան օրթոդոքս չէին։ Բռնությունը նույնպես խնդիր էր։ Ամերիկան ներկայացվում էր, որպես «ոսկու երկիր» և ավելի լավ վայր որտեղ հրեաները ազատ կարող էին ապրել[18]։

Իմպերիալիզմի մեկ այլ ազդեցություն ՝ գաղութատիրությունը, հանգեցրեց որոշ գաղութարար կուսակցությունների ՝ «հայրենի երկրներից» դեպի «գաղութներ» տեղափոխմանը, և, ի վերջո, մարդկանց գաղթել «գաղութներից» դեպի «հայրենի երկրներ»[19]։ Աշխատանքային միգրացիան հասավ իր գագթնակետին 20 դարի սկզբին 3 միլիոն միգրանտներով ամեն տարի։

Իտալիան, Նորվեգիան, Իռլանդիան և Չինաստանի Գուանգդոնգ երկրամասը արտագաղթի առանձնապես բարձր ցուցանիշներ ունեցող տարածաշրջաններ են այս տարիներին։ Այս միգրացիոն մեծ հոսքերը շատ առումներով ազդեցին ազգի պետական ձևավորման գործընթացի վրա։ Մշակվել են ներգաղթի սահմանափակումներ, ինչպես նաև սփյուռքի մշակույթներ և առասպելներ, որոնք արտացոլում են միգրացիայի կարևորությունը որոշ ժողովուրդների ձևավորման գործում, ինչպիսին ամերիկյան մելթինգ փոթը։ Աշխատանքային միգրացիան նվազել է՝ 1930-1960-ական թվականներին, այնուհետև վերաճել։

Ամերիակայի Միացյալ նահանգներում զգալիորեն նկատվեց ներքին միգրացիա կապված արդյունաբերության հետ:1910-1970 թվականներին մոտավորապես 7 միլիոն աֆրիկացի ամերիակցիներ գաղթեցին Հարավային Միացյալ նահանգներից, որտեղ սևամորթները առերեսվում էին տնտեսական վատ հնարավորությունների, քաղաքական և սոցալիական նախապաշարմունքների հետ հյուսիսարևելյան, արևմտյան արդյունաբերական քաղաքների կողմից, որտեղ բարձր վարձատրվող աշխատանքները համեմատաբար հասանելի էին[20]։

Այս երևույթը Միացյալ Նահանգներում հայտնի դարձավ որպես Մեծ Միգրացիա, չնայած պատմաբաններն համարում են, որ միգրացիան ունի երկու հստակ փուլ։ «Մեծ գաղթ» տերմինը, ներկայումս առավել հաճախ օգտագործվում է առաջին փուլը հիշատակելու համար, որն ավարտվեց մոտավորապես Մեծ դեպրեսիայի ժամանակ։ Երկրորդ փուլը, որը տևել է մոտավորապես Երկրորդ աշխարհամարտից մինչև 1970 թվականը, այժմ կոչվում է երկրորդ Մեծ Միգրացիա։ 1960-ական թվականներին օրինականացված սեգրեգացիայի անանկմամբ և հարավում հարավային տնտեսական հնարավորությունների բարելավմամբ ՝ միլիոնավոր սևամորթներ 1980 թվականից սկսած վերադարձան հարավ երկրի այլ շրջաններից, որն էլ կոչվում է նոր Մեծ միգրացիա։

Համաշխարհային պատերազմներ և հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները, և նրանց կողմից հրահրված պատերազմները, ցեղասպանությունները և ճգնաժամերը մեծ ազդեցություն ունեցան միգրացիայի վրա։ Մուսուլմանները Բալկաններից տեղափոխվեցին Թուրքիա, իսկ քրիստոնյաները այլ վայրեր ՝ Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ։

1915 թվականի ապրիլին Օսմանյան կառավարությունը ձեռնամուխ եղավ հայ բնակչության համակարգված ոչնաչացման գործընթացին։ Հալածանքները շարունակվում էին են տարբեր ուժգնությամբ, մինչև 1923 թվականը, երբ Օսմանյան կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց և փոխարինվեց Թուրքիայի Հանրապետությամբ։ 1915 թվականին Օսմանյան պետության հայ բնակչության թիվը հասել է մոտ երկու միլիոնի։ Մոտավորապես 1 միլիոն մարդ զոհվել է մինչև 1918 թվականը, իսկ հարյուր հազարավոր մարդիկ դարձել էին անօթևան և քաղաքացիություն չունեցող փախստականներ։ Մինչև 1923 թվականը գրեթե անհետացավ Անատոլիական Թուրքիայի ամբողջ հայ բնակչությունը։

Չորս հարյուր հազար հրեա քսաներորդ դարի սկզբին տեղափոխվել էր Պաղեստին։

Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը ստիպեց մոտ երեք միլիոն ռուսների, լեհերի և գերմանացիների գաղթել Նոր Սովետական Միությունից։ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ապագաղութացումը նույնպես առաջացրեց գաղթեր[21][22]։

Եվրոպայում, Միջերկրական ծովում և Միջին Արևելքում գտնվող հրեական համայնքները ձևավորվել են կամավոր և ոչ կամավոր միգրանտներից։ Հոլոքոստից հետո ավելացավ միգրացիան դեպի Պաղեստինի բրիտանական մանդատ, որը դարձավ Իսրայելի ժամանակակից պետություն ՝ ՄԱԿ-ի Պաղեստինյան նախագծի արդյունքում։

1945 թվականին հաղթանկած Հակահիտլերյան խմբավորումանև Սովետական միության կողմից ստորագրված Պոստդամի համաձայանագիրը առաջացրեց ամենամեծ եվրոպական միգրացիան։ Այն ներառում է միգրացիա և վերաբնակեցում մոտ 20 միլիոն մարդկանց։ Ամենամեծ ազդեցությունը կրել են 16.5 միլիոն գերմանացիները ովքեր արտաքսվել էին արևելյան Եվրոպայի արևմտյան հատվածները։ Երկրորդ ամենամեծ խումբը լեհերն են, ովքեր արտաքսվել են արևելյան Կրեսե շրջանից և վերաբնակեցվել այսպես կոչված վերականգնված տարածքներում։

Հարյուր հազարավոր լեհեր, ուկրաինացին, լիտվացիներ, լատվիացիներ, էստոնացիներ և բելառուսներ Եվրոպայի արևելքից վտարվեցին Խորհրդային Միություն։ Հոլոքոստից հետո Արևելյան Եվրոպայում մնացած մի քանի հարյուր հազար հրեաներից շատերը Եվրոպայից գաղթեցին Իսրայել և Միացյալ Նահանգներ։

Հնդկաստանի բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1947թվականին, Հնդկաստանի բաժանման պահից, մեծ թվով բնակչություն Հնդկաստանից տեղափոխվեց Պակիստան և հակառակը՝ կախված իրենց կրոնական համոզմունքներից։

Բաժանումը ստեղծվել է Հնդկական Անկախության մասին 1947-ի ակտով ՝ բրիտանական Հնդկական կայսրության լուծարման արդյունքում։ Բաժանումը տեղահանեց մինչև 17 միլիոն մարդ նախկին Բրիտանական Հնդկաստան[23], մեծ թվով զոհերի հաշվին[24]։

Նախկին բրիտանական Հնդկաստանի մուսուլման բնակիչները գաղթել են Պակիստան (ներառյալ Արևելյան Պակիստանը, այժմ ՝ Բանգլադեշ), իսկ Պակիստանի Հինդու և Սիխի և Արևելյան Պակիստանի հնդու բնակիչները տեղափոխվել են հակառակ ուղղությամբ։

Ժամանակակից Հնդկաստանում, հիմնականում արդյունաբերության ոլորտի միգրանտներ ներգրավող արդյունաբերության ոլորտի հաշվարկներով, Հնդկաստանում կա մոտ 100 միլիոն շրջաձև միգրանտ։ Կաստան, սոցիալական ցանցերը և պատմական նախադեպերը հզոր դեր են խաղում միգրացիայի ձևերի ձևավորման գործում։

Արտերկրում Զարգացման ինստիտուտի կողմից կատարված հետազոտությունները սահմանում են աշխատանքի արագ տեղաշարժը դանդաղից-արագ զարգացող տնտեսություն։ Միգրանտները հաճախ կարող են իրենց բացառված համարվել քաղաքային բնակեցման քաղաքականությունից և անհրաժեշտ է միգրանտների աջակցության նախաձեռնություններ `աշխատողներին բարելավելու ,հասանելիությունը շուկայի վերաբերյալ տեղեկատվության, ինքնության հավաստագրման, բնակարանների և կրթության համար[25]։

Փունջաբի շրջանում բաժանմանը նախորդող անկարգությունների արդյունքում, ցեղասպանության արդյունքում զոհվեց 200000- 500000 մարդ[26][27]։ ՄԱՓԳՀ հաշվարկներով ՝ բաժանման ընթացքում տեղահանվել է 14 միլիոն հինդու, սիխ և մուսուլման[28]։ Գիտնականներն այն անվանում են մարդկության պատմության ամենամեծ զանգվածային գաղթը. Նայջել Սմիթը «Պակիստան. պատմություն, մշակույթ և կառավարություն» գրքում, այն անվանում է «պատմության ամենամեծ գաղթը»[23][29]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Reich, David (2018). Who We Are And How We Got Here - Ancient DNA and the New Science of the Human Past. Pantheon Books. ISBN 978-1101870327.[30]
  • Barbara Luethi: Migration and Migration History, version 2, in: Docupedia Zeitgeschichte, 06. July 2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Literature: Göran Burenhult: Die ersten Menschen, Weltbild Verlag, 2000. 3-8289-0741-5
  2. Bae, Christopher J.; Douka, Katerina; Petraglia, Michael D. (2017 թ․ դեկտեմբերի 8). «On the origin of modern humans: Asian perspectives». Science. 358 (6368): eaai9067. doi:10.1126/science.aai9067. PMID 29217544.
  3. Compare: Kuo, Lily (2017 թ․ դեկտեմբերի 10). «Early humans migrated out of Africa much earlier than we thought». Quartz. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. «According to a study published this week in Science, new discoveries over the last decade have shown that modern humans likely originated from several migrations from Africa that began as early as 120,000 years ago. Researchers have found fossils in southern and central China dating between 70,000 and 120,000 years ago or 120 ka (kilo annum).»
  4. Posth, Cosimo; և այլք: (2017 թ․ հուլիսի 4). «Deeply divergent archaic mitochondrial genome provides lower time boundary for African gene flow into Neanderthals». Nature Communications. 8: 16046. Bibcode:2017NatCo...816046P. doi:10.1038/ncomms16046. PMC 5500885. PMID 28675384.
  5. Tatjana Zerjal; Wells, R. Spencer; Yuldasheva, Nadira; Ruzibakiev, Ruslan; Tyler-Smith, Chris; և այլք: (2002). «A Genetic Landscape Reshaped by Recent Events: Y-Chromosomal Insights into Central Asia». The American Journal of Human Genetics. 71 (3): 466–482. doi:10.1086/342096. PMC 419996. PMID 12145751.
  6. Weale, Michael E.; Deborah A. Weiss; Rolf F. Jager; Neil Bradman; Mark G. Thomas (2002). «Y Chromosome Evidence for Anglo-Saxon Mass Migration». Molecular Biology and Evolution. 19 (7): 1008–1021. doi:10.1093/oxfordjournals.molbev.a004160. PMID 12082121. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  7. Language trees support the express-train sequence of Austronesian expansion, Nature
  8. The appearance of Indo-Aryan speakers, Encyclopædia Britannica
  9. Trivedi, Bijal P (2001 թ․ մայիսի 14). «Genetic evidence suggests European migrants may have influenced the origins of India's caste system». Genome News Network. J. Craig Venter Institute. Վերցված է 2005 թ․ հունվարի 27-ին.
  10. Genetic Evidence on the Origins of Indian Caste Populations - Bamshad et al. 11 (6): 994, Genome Research
  11. Malagasy languages, Encyclopædia Britannica
  12. Migrations-&-World History
  13. The Le Dynasty and Southward Expansion
  14. From Ming to Qing
  15. "The Colombian Mosaic in Colonial America" by James Axtell Արխիվացված 2009-11-19 Wayback Machine
  16. David Eltis Economic Growth and the Ending of the Transatlantic slave trade
  17. «Report on a New Policy for the Ainu: A Critique». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  18. See World of our Fathers, by Irving Howe, and particularly the first sixty or so pages of that book
  19. For example, people migrated from the Indian subcontinent to the UK during the Imperial era and afterwards.
  20. Great Migration, accessed 12/7/2007
  21. Patrick Manning, Migration in World History (2005) p 132-162.
  22. McKeown, Adam. «Global migrations 1846-1940». Journal of Global History. 15 (2): 155–189.
  23. 23,0 23,1 Pakistan:History, Culture, and Government by Nigel Smith, Page 112
  24. Metcalf, Barbara; Metcalf, Thomas R. (2006), A Concise History of Modern India (Cambridge Concise Histories), Cambridge and New York: Cambridge University Press. Pp. xxxiii, 372, 0-521-68225-8.
  25. «Support for migrant workers: the missing link in India's development?». Overseas Development Institute. 2008 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  26. Paul R. Brass (2003). «The partition of India and retributive genocide in the Punjab, 1946–47: means, methods, and purposes» (PDF). Journal of Genocide Research. էջ 75 (5(1), 71–101). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  27. «20th-century international relations (politics) : South Asia». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին. {{cite web}}: Unknown parameter |encyclopedia= ignored (օգնություն)
  28. «Rupture in South Asia» (PDF). UNHCR. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  29. Dr Crispin Bates (2011 թ․ մարտի 3). «The Hidden Story of Partition and its Legacies». BBC. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  30. Diamond, Jared (2018 թ․ ապրիլի 20). «A Brand-New Version of Our Origin Story». The New York Times. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր

  • Bauder, Harald. Labor Movement: How Migration Regulates Labor Markets, New York: Oxford University Press, 2006.
  • Behdad, Ali. A Forgetful Nation: On Immigration and Cultural Identity in the United States, Duke UP, 2005.
  • Chaichian, Mohammad. Empires and Walls: Globalization, Migration, and Colonial Control, Leiden: Brill, 2014.
  • Jared Diamond, Guns, germs and steel. A short history of everybody for the last 13'000 years, 1997.
  • De La Torre, Miguel A., Trails of Terror: Testimonies on the Current Immigration Debate, Orbis Books, 2009.
  • Fell, Peter and Hayes, Debra. What are they doing here? A critical guide to asylum and immigration, Birmingham (UK): Venture Press, 2007.
  • Hoerder, Dirk. Cultures in Contact. World Migrations in the Second Millennium, Duke University Press, 2002
  • Kleiner-Liebau, Désirée. Migration and the Construction of National Identity in Spain, Madrid / Frankfurt, Iberoamericana / Vervuert, Ediciones de Iberoamericana, 2009. 978-84-8489-476-6.
  • Knörr, Jacqueline. Women and Migration. Anthropological Perspectives, Frankfurt & New York: Campus Verlag & St. Martin's Press, 2000.
  • Knörr, Jacqueline. Childhood and Migration. From Experience to Agency, Bielefeld: Transcript, 2005.
  • Manning, Patrick. Migration in World History, New York and London: Routledge, 2005.
  • Migration for Employment, Paris: OECD Publications, 2004.
  • OECD International Migration Outlook 2007, Paris: OECD Publications, 2007.
  • Pécoud, Antoine and Paul de Guchteneire (Eds): Migration without Borders, Essays on the Free Movement of People (Berghahn Books, 2007)
  • Abdelmalek Sayad. The Suffering of the Immigrant, Preface by Pierre Bourdieu, Polity Press, 2004.
  • Stalker, Peter. No-Nonsense Guide to International Migration, New Internationalist, second edition, 2008.
  • The Philosophy of Evolution (A.K. Purohit, ed.), Yash Publishing House, Bikaner, 2010. 81-86882-35-9.

Ամսագրեր

Օնլայն գրքեր

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Short Life of José Antonio Gutierrez
  • El Inmigrante, Directors: David Eckenrode, John Sheedy, John Eckenrode. 2005. 90 min. (U.S./Mexico)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]