Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Փանջաբցիներ (փանջ.՝ پنجابی, ਪੰਜਾਬੀ), պատմաաշխարհագրական Փենջաբմարզի հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը՝ մոտ 121 միլիոն։ Մեծամասնությունը խոսում է փանջաբի լեզվով, մնացածը՝ հինդու լեզվով, լենդի բարբառներով և ուրդու լեզվով։ Հնդկաստանում մեծ մասը դավանում է հնդուիզմ, Պակիստանում՝ իսլամ։ Մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակից փանջաբցիները հայտնի են որպես բարձր մշակույթի ստեղծողներ և հզոր պետությունների հիմնադիրներ։ Փանջաբցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ Զարգացած են ջուլհակությունը, բրուտագործությունը և փայտի գեղարվեստական փորագրությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։