Մասնակից:Աննա80/Վիկտոր Համբարձումայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա80/Վիկտոր Համբարձումայն
Ծնվել է1908թվականին սեպտեմբերի 18
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է1996թվականի օգոստոսի 12
Մահվան վայրԲյուրական
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԱստղաֆիզիկոս և քաղաքական գործիչ
ԳործունեությունԱստղֆիզիկա, ասղագիտություն
ԱշխատավայրԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր , ընկերության նախագահ

Վիկտոր Համազասպի Համբարձումյան (աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ)ծնվել է 1908թվականին սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում, վախճանվել է 1996թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒսում[խմբագրել | խմբագրել կոդը]

1924-1928թվականներին սովորել և ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1928-1931թվակններին սովորել է ԽՍՀՄ ԳԱ գլխավոր աստղադիտարանի (Պուլկովոյի) ասպիրանտուրայում: 1935թվաականին, առանց ատենախոսության պաշտպանության, նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931-1944թվականներին Վ.Համբարձումյանն աշխատել է Լենինգրադի համալսարանում որպես դոցենտ, պրոֆեսոր, ապա՝ իր իսկ հիմնադրած՝ ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1940թվականիցից՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր: 1943թվականին Հ.Օրբելու և Վ.Համբարձումյանի ջանքերով Երևանում հիմնադրվեց ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան։ Վ.Համբարձումյանը դարձավ նրա հիմնադիր անդամներից մեկը և առաջին փոխնախագահը: 1947թվականին նա ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ նախագահ և շուրջ կես դար ղեկավարել այն: 1946թվականին Վ.Համբարձումյանը հիմնադրել է Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնը և Բյուրականի աստղադիտարանը, որտեղ կատարված հետազոտությունները կանխորոշեցին 20-րդ դարի երկրորդ կեսի աստղաֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները: Մեծ է նրա վաստակը Հայաստանում ֆիզիկայի ու մաթեմատիկայի զարգացման, բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի բարձրացման, նոր, ժամանակակից գիտական ուղղությունների ստեղծման և բարձրորակ մասնագետների պատրաստման գործում: Նա մեծապես նպաստել է Հայաստանում ռադիոէլեկտրոնիկայի, քիմիական, մեքենաշինական, լեռնային արդյունաբերության զարգացմանը: Համաշխարհային գիտության պատմության մեջ նոր էջ են բացել Վ.Համբարձումյանի ներդրումները տեսական աստղաֆիզիկայի, աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի հետազոտության բնագավառում: Մի շարք սկզբունքներ, այդ թվում ինվարիանտության հակադարձ խնդիրների լուծման սկզբունքը, կոչվում են Վ.Համբարձումյանի անունով: Նա մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, հայտնագործել աստղակույտերի աստիճանական քայքայման երևույթը և առաջադրել աստղակույտերի տարիքի որոշման սկզբունք:

Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով հիմնավորել է Գալակտիկայի տարիքի կարճ (հարյուր միլիարդ տարի) սանդղակը: Նրա մշակած շատ գաղափարներ դուրս են եկել աստղաֆիզիկայի շրջանակներից՝ ստանալով ընդհանուր մեթոդաբանական նշանակություն, և խթանել գիտության այլ բնագավառների զարգացումը: 1948-1950թվականներին Վ.Համբարձումյանն ընտրվել է Միջազգային աստղագիտական միության փոխնախագահ, 1961-1964թվականներին՝ նախագահ, 1968-1972թվականներին՝ գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ: Վ.Համբարձումյանը հիմնադրել է «Աստղաֆիզիկա» հանդեսը և մինչև 1986թվականին եղել նրա գլխավոր խմբագիրը, նաև «Հայկական սովետական հանրագիտարանի» առաջին գլխավոր խմբագիրը և խմբագրական խորհրդի նախագահը: 1948թվականից նա Հայաստանի կոմկուսի կենտկոմի անդամ էր, 1958թվականից՝ ԽՍՀՄ IIIX գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-ից մինչև կյանքի վերջը եղել է [[Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի]] պատվավոր նախագահ: Վ.Համբարձումյանի բացառիկ վաստակը համաշխարհային գիտության զարգացման մեջ թե՛ հայրենիքում, թե՛ արտասահմանում գնահատվել է ըստ արժանվույն:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 և 1950թվականներին նա արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակների, 1995թվականին` ՌԴ Պետական մրցանակի: Ընտրվել է ԱՄՆ-ի, Անգլիայի, Բելգիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Իտալիայի, Հունաստանի, Լեհաստանի և այլ երկրների գիտությունների ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ, բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր: Վ.Համբարձումյանը Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս էր: Պարգևատրվել է Լենինի (5), Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան», Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշաններով, ԵՊՀ ոսկե մեդալով: Նրան շնորհվել է նաև ՀՀ Ազգային հերոսի կոչում:

Վ.Համբարձումյանի անվամբ են կոչվում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը, «Գիտելիք» ընկերությունը, Երևանի թիվ 12 հանրակրթական դպրոցը: Նրա բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնականմանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում: