Մանուշակ բուրավետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուշակ բուրավետ
Մանուշակ բուրավետ
Մանուշակ բուրավետ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Մանուշակազգիներ (Violaceae)
Ցեղ Մանուշակ (Viola)
Տեսակ Մանուշակ բուրավետ (V. odorata)
Միջազգային անվանում
Viola odorata

Մանուշակ բուրավետ (լատին․՝ Viola odorata), մանուշակազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ կոճղարմատով (որից դուրս են գալիս երկարակոթ տերևները), սողացող, արմատավորվող բազմամյա ընձյուղներով ու հոտավետ ծաղիկներով խոտաբույս է։ Տերևաթիթեղը լայն-ձվաձև է կամ կլորավուն-սրտաձև, ունի տերևակիցներ։ Մուգ մանուշակագույն պսակով առանձին հոտավետ անկանոն ծաղիկները հնգանդամ են։ Բազմամյա սերմերով պտուղը համարյա գնդաձև, երեքփեղկավոր տուփիկ է։ Ծաղկում է վաղ գարնանը[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների անտառներում, թփուտներում, այգիներում։ Հանդիպում է Տավուշի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Մեղրատու և գեղազարդային բույս է, աճեցվում է տարբեր երկրներում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են մնաուշակի վերգետնյա մասը և արմատները։ Բույսը պարունակում է կարոտին, C վիտամին, լորձային նյութեր, դաբաղանյութեր և այլն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուշակ բուրավետ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուշակ բուրավետ» հոդվածին։