Մանուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանուլ (Felis manul), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն։

Մարմնի երկարությունը 52-65 սմ է, պոչինը՝ 21-25։ Մարմինը զանգվածեղ է, կարճ ոտքերով, գլուխը՝ տափակ, պոչը՝ հաստ, ունի այտամորուքներ։ Դեղնագորշ, երկար, խիտ ու փափուկ մազերով մորթու վրա կան սև խալեր (գլխին) ու շերտեր (մարմնին ու պոչին)։ Տարածված է լեռնային քարքարոտ տափաստաններում ու կիսաանապատներում։ ԽՍՀՄ-ում հանդիպում էր Միջին Ասիայում, Անդրբայկալում, ՀԽՍՀ-ում (Արարատի շրջանում)։ Հազվագյուտ կենդանի է։ Ակտիվ է մթնշաղին և գիշերը, սնվում է կրծողներով, թռչուններով, մողեսներով։

Պատկերասրահ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png