Մանանեխ դաշտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանանեխ դաշտային
Մանանեխ դաշտային
Մանանեխ դաշտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Brassiceae
Ցեղ Sinapis
Տեսակ Մանանեխ դաշտային (S. arvensis)
Միջազգային անվանում
Sinapis arvensis

Մանանեխ դաշտային (լատին․՝ Sinapis arvensis), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նակարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-100 սմ բարձրությամբ, միամյա խոտաբույս է, որն ունի բարակ արմատ և ճյուղավոր ցողուն։ Վերին նշտարաձև տերևները նշտարաձև տամնեզր են, իսկ ստորինները՝ փետրաձև կտրտված։ Ցողուների գագաթներին խմբված մանր ծաղիկները դեղին են և չորսանդամ։ Բաժակաթերթիկներն ու պսակաթերթիկները դասավորված են խաչաձև։ Գնդաձև սև սերմեր, որոնց երկարությունը 18-25 սմ է, ուղիղ պատիճներում տեղադրված են մեկ շարքով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մոլախոտ աճում է ստորին և միջին լեռնային գոտիների աղբավայրերում։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Մեղրատու բույս է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են սերմերը, որոնք պարունակում են լորձային նյութեր, սպիտակուցներ, եթերային և ճարպային յուղեր և այլն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանանեխ դաշտային» հոդվածին։