Հերմինե Բրաունշտայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերմինե Բրաունշտայներ
գերմ.՝ Hermine Braunsteiner
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1919(1919-07-16)[1][2]
ԾննդավայրՎիեննա, Գերմանական Ավստրիա[1]
Մահացել էապրիլի 19, 1999(1999-04-19)[1][2] (79 տարեկան)
Մահվան վայրԲոխում, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[1]
Քաղաքացիություն Ավստրիա և  Գերմանիա
Մասնագիտությունտանջող և համակենտրոնացման ճամբարի պահակ

Հերմինե Բրաունշտայներ (գերմ.՝ Hermine Braunsteiner, ամուսնական ազգանունը՝ Հերմինե Բրաունշտայներ-Ռայան, հուլիսի 16, 1919(1919-07-16)[1][2], Վիեննա, Գերմանական Ավստրիա[1] - ապրիլի 19, 1999(1999-04-19)[1][2], Բոխում, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[1]), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համակենտրոնացման ճամբարների վերակացու։ Գլխավոր հանցագործությունները կատարել է, երբ Մայդանեկ ճամբարում կանանց բաժանմունքում պարետի տեղակալն էր։ Նրան այստեղ անվանում էին «աքացի տվող ձի»։ Առաջին նացիստ հանցագործն է եղել, ում ԱՄՆ-ն արտահանձնել է Գերմանիային[3][4]։ Անազատության մեջ է գտնվել 1981 թվականից 1996 թվականները։ Մահացել է 1999 թվականին։

Կարիերա մինչև պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունշտայները ծնվել է Վիեննայում, կաթոլիկ աշխատավորի ընտանիքում։ Հայրը՝ Ֆրիդրիխ Բրաունշտայները, գարեջրի գործարանում վարորդ էր աշխատում։ Քաղաքականությամբ չէր հետաքրքրվում։ Մայրը՝ Մարիա Բրաունշտայները, լվացարարուհի էր։ Հերմինեն բարձրահասակ, կապուտաչյա ու շիկահեր աղջիկ էր։ Դպրոցում սովորել է ութ տարի։ Ցանկանում էր դառնալ բուժքույր, սակայն միջոցների բացակայության պատճառով դարձավ տնային աշխատող։ 1937-ից 1938 թվականներին աշխատել է Միացյալ Թագավորությունում՝ ամերիկացի ինժեների տնային տնտեսությունում։ 1938 թվականին Անշլյուսը նրան դարձրեց Գերմանիայի քաղաքացի։ Վերադառնալով Բեռլին՝ Հերմինեն աշխատանքի անցավ Հենկել ավիացիոն գործարանում[4][5][6][7]։

Ռավենսբրյուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ շուտով Բրաունշտայները որոշեց փոխել աշխատանքի բնույթը և դառնալ բանտի վերակացու, քանի որ վճարումը քառապատիկ բարձր էր։

Վերակացուի պարտականությունները սկսել է Մարիա Մանդելի ղեկավարությամբ 1939 թվականի օգոստոսի 15-ից (գերմ.՝ Aufseherin՝ կանանց վերակացու կամ օրապահ) Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում[8]։ Մի քանի տարի այստեղ աշխատելուց հետո խնդիրներ է ունենում Մարիա Մանդելի հետ և խնդրում՝ տեղափոխել իրեն։

Մայդանեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի հոկտեմբերի 16-ից Բրաունշտայները որպես վերակացու սկսեց աշխատել Մայդանեկ մահվան ճամբարում, որտեղ էլ կատարեց իր հանցագործությունների մեծ մասը։

Մայդանեկում Հերմինեի սադիզմը դարձավ տարաբնույթ։ Նա մասնակցում էր մայրերի և զավակների՝ գազախցիկներ տանելուց առաջ բաժանման գործընթացին, կանանց խարազանում էր այնքան, մինչև տանջամահ էին լինում։ Այլ վերակացուերի հետ, երկարաճիտ կոշիկներով, հաճախակի էր աքացի տալով ծեծում կանանց, այդ իսկ պատճառով էլ ճամբարում նրան սկսեցին «Աքացի տվող ձի» կամ «Մայդանեկի զամբիկ» (գերմ.՝ Stute von Majdanek) ավանել։ Կալանավորները նրան համարում էին ամենադաժան վերակացուներից մեկը։

1943 թվականին Հերմինե Բրաունշտայները ստացավ Երկրորդ կարգի Երկաթե խաչ շքանշանը։

Վերադարձ Ռավենսբրյուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի հունվարին Բրաունշտայները կրկին վերադարձավ Ռավենսբրյուկ, քանի որ Մայդանեկը սկսել էին տարհանել։ Որոշ ժամանակ որպես վերակացու աշխատեց Գենտինում՝ Ռավեսբրյուկի ենտաճամբարներից մեկուկ։ Վկաների հաղորդմամբ կալանավորներին անընդհատ մտրակահարում էր։

Առաջին ազատազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի մայիսի 7-ին Բրաունշտայները փախավ ճամբարից և մեկնեց Վիեննա։ Ավստրիայի ոստիկանությունը կալանավորեց նրան և հանձնեց Բրիտանիայի օկուպացիոն ուժերին։ 1946 թվականի հունիսի 5-ից մինչև 1947 թվականի ապրիլի 18-ը բանտարկված էր անգլիացիների մոտ։ Հետո ավստրիական դատարանը Գրացում Հերմինեին դատապարտեց երեք տարվա ազատազրկման` Ռավենսբրյուկում կատարած հանցագործությունների համար (ոչ Մայդանեկում)։ Համաներումով բաց է թողնվել 1950 թվականի ապրիլի սկզբին[9]։

Ազատվելուց հետո աշխատել է հյուրանոցներում և ռեստորաններում։

Ամուսնություն և արտագաղթ դեպի ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի քաղաքացի Ռասել Ռայանը (Russell Ryan) Բրաունշտայների հետ ծանոթանում է Ավստրիայում, երբ գտնվում էր արձակուրդում։ Հետո նրանք տեղափոխվում են Կանադա։ Նրանք ամուսնանում են 1958 թվականի հոկտեմբերին, իսկ 1959 թվականի ապրիլին տեղափոխվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ամերիկայի քաղաքացիություն է ձեռք բերում 1963 թվականի հունվարի 19-ին[10]։

Ընտանիքով ապրում էին Մասփեթում (Mathpeth) (Քուինս, Նյու Յորք)[10]։

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստների որսորդ Սիմոն Վիզենտալը՝ հետևելով Բրաունշտայներին, Վիեննայից հասնում է Կանադա, իսկ հետո նաև ԱՄՆ[11]։

1964 թվականին Վիզենտալը «Նյու Յորք Թայմս» թերթին հայտնում է, որ Բրաունշտայները, հնարավոր է, ամուսնացել է Ռայան ազգանվամբ մի տղամարդու հետ և ապրում է Մասփեթում։ «Միսիս Ռայանին» փնտրելու գործը հանձնարարվեց երիտասարդ լրահաղորդ Ջոզեֆ Լելիվելդին (Joseph Lelyveld)[12]:

Բրաունշտայներ-Ռայանը դուռը բացում է երկրորդ զանգից հետո։ Ջոզեֆը նշում է Հերմինեի առաջին բառերը. «Աստված իմ, ես գիտեի, որ սա լինելու է։ Դուք եկաք»[13]։

Արտահանձնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականի օգոստոսի 22-ին ամերիկյան պատկան մարմինները որոշեցին քաղաքացիությունից զրկել Հերմինեին։ Երկար ձգվող դատավարությունից հետո 1971 թվականին նրան զրկեցին ԱՄՆ-ի քաղաքացիությունից, քանի որ վերջինս փաստաթղթեր լրացնելիս թաքցրել էր ռազմական հանցագործ լինելը։

Միաժամանակ, Դյուսելդորֆի դատախազը սկսեց հետաքննություն և 1973 թվականին հայտարարեց, որ Հերմինեն մեղավոր է 200 հազար մարդկանց սպանության մեջ։

1973 թվականի մայիսի 1-ին դատախացությունը փաստաթղթերն ուղարկեց ԱՄՆ-ի պետքարտուղարություն, իսկ 1973 թվականի օգոստոսի 7-ին Հերմինե Բրաունշտայները դարձավ առաջին նացիստ հանցագործը, որին ԱՄՆ-ն արտահանձնեց Գերմանիային։

Դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանը Բրաունշտայներին մեղադրեց 80 մարդկանց սպանության, 102 երեխայի և 1000 մեծահասակի սպանության մասնակցելու մեջ[14][15]։ Որպես խափանման միջոց նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման։

Սրացող շաքարային դիաբետը, ոտքի ծայրատումը բերեցին նրան, որ Բրաունշտայները ազատվեց բանտից 1996 թվականին։ Իր մահկանացուն կնքեց 1999 թվականին, Բոխումում[16][17]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ashman, Charles R.; Robert J. Wagman (1988). The Nazi Hunters. N. Y.: Pharos Books. էջեր 190–1, 290, 305. ISBN 0886873576.(անգլ.)
  • Bloch, Anne L.; Patricia Lowe Fox, Frances McClernan, Gitel Poznanski, Max Radin, Ursula Wasserman. The Black Book: the Nazi Crime Against the Jewish People. N. Y.: Duell Sloan & Pearce/Jewish Black Book Committee 1946.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(անգլ.)
  • Blum, Howard (1977). Wanted! : The search for Nazis in America. N. Y.: Quadrangle/en:New York Times Book Company. էջեր 22–9, 269–70. ISBN 0812906071.(անգլ.)
  • Brown, Daniel Patrick (2002). The Camp Women: The Female Auxiliaries Who Assisted the SS in Running the Nazi Concentration Camp System. Atglen, Pennsylvania: Schiffer Publishing. ISBN 0-7643-1444-0. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.(անգլ.)
  • Lelyveld, Joseph (2005). Omaha Blues: A Memory Loop. N. Y.: Farrar, Straus and Giroux. ISBN 978-0374225902.(անգլ.)
  • Miles, Rosalind; Robin Cross (2008 թ․ փետրվար). Hell Hath No Fury: True Stories of Women at War from Antiquity to Iraq. N. Y.: Three Rivers Press. ISBN 9780307346377.(անգլ.)
  • Milton, Sybil (1984). «Women and the Holocaust». In Renate Bridenthal, Atina Grossmann, and Marion Kaplan (ed.). When Biology Became Destiny: Women in Weimar and Nazi Germany. N. Y.: Monthly Review Press. էջեր 308–10. ISBN 0853456429. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)(անգլ.)
  • James W. Moeller (1985). «United States Treatment of Alleged Nazi War Criminals: International Law, Immigration Law, and the Need for International Cooperation». Virginia Journal of International Law. 25: p. 812. {{cite journal}}: |pages= has extra text (օգնություն)(անգլ.)
  • Ryan, Allan A., Jr. (1984). Quiet Neighbors: Prosecuting Nazi War Criminals in America. San Diego: Harcourt Brace Jovanovich. էջեր 46–52. ISBN 0151758239.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link).(անգլ.)
  • Wiesenthal, Simon (1989). Justice Not Vengeance. translated from the German by Ewald Osers. L.: Weidenfeld and Nicolson. ISBN 0297796836.(անգլ.)
  • Wolff, Lynn L. The Mare of Majdanek: Female Concentration Camp Guards in History and Fiction. — University of Wisconsin. B.A., Senior thesis with honors 2001.(անգլ.)
  • United States v. Ryan, 360 °F. Supp. 265, 266 (E.D.N.Y. 1973).(անգլ.)
  • Ryan v. United States, 360 °F. Supp. 264 (E.D.N.Y. 1973), No. 73-C-439, 24 Apr. 1973; United States v. Ryan, 360 °F. Supp. 265 (E.D.N.Y. 1973), No. 68-C-848, 24 Apr. 1973.(անգլ.)
  • In re the Extradition of Ryan, 360 °F. Supp. 270 (E.D.N.Y. 1973), No. 73-C-391 (1 May 1973).(անգլ.)
  • Staatsanwaltschaft Köln, Anklageschrift, 130 (24) Js 200/62 (Z), pp. 163, 281; Landgericht Düsseldorf, Urteil gg. Hermann Hackmarm u.A., 8 Ks 1/75, 30 June 1981, pp. 688–689.(անգլ.)
  • Staatsanwaltschaft Köln, Anklageschrift gg. Hermann Hackmarm u.A., 130 (24) Js 200/62 (Z), 15 Nov. 1974, pp. 157–163.(անգլ.)
  • Landgericht Düsseldorf, Urteil, 8 Ks 1/75, 30 June 1981, pp. 683–686.(անգլ.)
  • Landgericht Düsseldorf, Urteil, 8 Ks 1/75, 30 June 1981 (2 vols.).(անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #123045932 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. «Biographie: Hermine Braunsteiner-Ryan, 1919-1999» (German). Deutsches Historisches Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Friedlander, Henry; Earlean M. McCarrick. «The Extradition of Nazi Criminals: Ryan, Artukovic, and Demjanjuk». Annual 4 Chapter 2 Part 1. Museum of Tolerance (Simon Wiesenthal Center Multimedia Learning Center). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. Wistrich, Robert S. (2001). Who's Who in Nazi Germany. Routledge. էջ 215. ISBN 9780415260381. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. MARTIN, DOUGLAS (2005 թ․ դեկտեմբերի 2). «A Nazi Past, a Queens Home Life, an Overlooked Death». en:New York Times. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. Lelyveld, Joseph (2005 թ․ մարտի 6). «Breaking Away». en:New York Times Magazine. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. Frühwald, Wolfgang (2004). Internationales Archiv für Sozialgeschichte der Deutschen Literatur. M. Niemeyer. էջ 92. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16-ին. «...Hermine Braunsteiner-Ryan's pay at... Majdanek ... four times what she earned in a munitions factory.» Original from the University of Michigan. Digitized March 18, 2008.
  9. Lelyveld, Joseph (2005 թ․ մարտի 6). «Breaking Away». New York Times Magazine. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
  10. 10,0 10,1 Wistrich, Robert S. (2001). Who's Who in Nazi Germany. Routledge. էջ 215. ISBN 978-0-415-26038-1. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. Bernstein, Adam (2005 թ․ սեպտեմբերի 21). «Simon Wiesenthal, 1908-2005: Victim Became Nazis' Prime Pursuer». Washington Post. էջ A01. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
  12. Lelyveld, Joseph (1964 թ․ հուլիսի 14). «Former Nazi camp guard now a housewife in Queens» (PDF). New York Times. էջ 10.
  13. Lelyveld 2005, ibidem, p. 5 of 10.
  14. Himmelfarb, Milton; Singer, David, eds. (1985). American Jewish Yearbook (PDF). American Jewish Year Book. Vol. 85. New York; Philadelphia: Jewish Publication Society of America. ISBN 0-8276-0247-2. LCCN 99004040. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.
  15. Wendel, Marcus. «Third Majdanek Trial». Axis History Factbook. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. (Also cited in Jewish Virtual Library.)
  16. «Hermine Braunsteiner». Some Significant Cases. Simon Wiesenthal Archive. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.
  17. «BEHIND BARS, FINALLY». New York Times. 1981 թ․ հուլիսի 5. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. «She ran as far as the United States, to a marriage with an American and a home in Maspeth, Queens. But Hermine Braunsteiner Ryan couldn't hide indefinitely and, finally found out, she was stripped of American citizenship in 1971 and deported in 1973. And last week, after a five-year trial, she was convicted of murder as a guard in the Maidanek concentration camp near Lublin, Poland, during World War II.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]