Սադիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սադիզմ, լայն իմաստով, բռնության հակում, այլ մարդկանց ֆիզիկական և հոգական տառապանք պատճառելուց հաճույքի ստացում։ «Սադիզմ» բառը ծագել է 18-րդ դարի գրող, փիլիսոփա Մարքիզ Ֆրանսուա դը Սադի անունից։ «Սադիզմ» եզրույթը գիտության մեջ մտցրել է Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը 1886 թվականին` իր «Psychopathia sexualis» մենագրության մեջ։

Ածանցյալ հասկացություններ[խմբագրել]

  • Սեռական սադիզմ - սեռական վարքի ձև է, որի դեպքում սեռական գրգռման և հաճույքի ստացման միջոց է հանդիսանում զուգընկերոջը տառապանք պատճառելը։
  • Հոգեբանական սադիզմ - (բարոյական սադիզմ, փսի-սադիզմ) սադիզմի այն դրսևորումն է, որի դեպքում զոհը ենթարկվում է բարոյահոգեբանական բռնության և տառապանքի (վիրավորանք, նվաստացում, սպառնալիք և այլն)։

Սադիզմի հակառակ երևույթն է մազոխիզմը, ինչը հաճախ համարվում է սադիստական մղումների ուղղումը սեփական անձին։