Ծայրատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծայրատման գործընթացը պատկերող նկար վիրաբուժության դասագրքից (1537թ)

Ծայրատում, ամպուտացիա (լատ.՝ amputatio՝ հատում), վիրաբուժական միջամտություն, որի նպատակն է հեռացնել (հատել) որևէ օրգանի (կրծքագեղձ, արգանդի վզիկ) կամ վերջույթի ծայրային հատվածը։

Օրգանի լրիվ հեռացումը կոչվում է էքստիրպացիա (արմատախիլ անել), վերջույթի հատումը որևէ հոդի սահմանում՝ էկզարտիկուլյացիա։ Ծայրատումը վիրահատման հնագույն մեթոդ է։ Նրա բոլոր փուլերը հայտնի են եղել դեռևս Հիպոկրատին (մ.թ.ա. IV դար), իսկ մ.թ. II դարում այն հիմնավորել են հին հռոմեացի բժիշկներ Ցելսիուսը և Արքիգենը։ Սակայն ծայրատումը, որպես վիրաբուժական միջամտություն, գործնականորեն հնարավոր դարձավ միայն XVI դարում, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ամբրուազ Պարեն առաջարկեց ծայրատման ժամանակ հատվող արյան անոթների վիրակապման մեթոդը։ Ծայրատումը ցուցված է օրգանի կամ վերջույթի կենսունակության լրիվ կորստի դեպքում կամ եթե հիվանդի կյանքը հնարավոր է փրկել՝ միայն այդ օրգանի հեռացմամբ (օրինակ՝ փայծաղի հեռացումը արյան չարորակ նորագոյացությունների դեպքում)։ Ծայրատումից հետո օրգանի մնացած հատվածը անվանում են ծայրատ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png