Հասմիկ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 26, 1960(1960-12-26) (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Ժանրերժողովրդական բանահյուսություն
Մասնագիտություներգչուհի և երաժիշտ
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՇողակն
ԿրթությունԱռնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ (1982) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1995)
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Հասմիկ Սերյոժայի Հարությունյան (դեկտեմբերի 26, 1960(1960-12-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2011): «Շողակն» ֆոլկ-անսամբլի հիմնադիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Հարությունյանը ծնվել է 1960 թվականին Երևանում։ 1982 թվականին ավարտել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը, 1995 թվականին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1983-1996 թվականներին հանդես է եկել Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի «Ակունք» ազգագրական անսամբլում։ 1995 թվականին հիմնադրել է «Շողակն» ֆոլկ-անսամբլը, որի հետ բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Կանադայում, ԱՄՆ-ում և այլուր[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականից «Հայրիկ Մուրադյան» ավանդական երգի և պարի մանկական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։ «Շողակն» անսամբլի երաժշտությունը հնչում է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում։ 2009 թվականին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «Giving Voice» երաժշտական փառատոնում մենահամերգով հանդես է եկել հայկական օրորոցային երգերի կատարմամբ։ Նույն թվականին ԱՄՆ-ում համերգներով հանդես է եկել ամերիկյան «Կիտկա» կանանց վոկալ անսամբլի հետ, որտեղ ներկայացրել է «Կոմիտաս» և հայկական ժողովրդական երգերը, որոնք կատարել է նաև Սան Ֆրանցիսկոյի միջազգային երաժշտության փառատոնի ժամանակ։ 2011թվականին մասնակցել է Թուրքիայի Արդվին քաղաքում կազմակերպված «Green Yayla» փառատոնին։ Նույն թվականին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մասնակցել է ՀՀ անկախության օրվան նվիրված տոնական համերգին[3]։

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շողակն» անսամբլի հետ

  • «Հայկական անթոլոգիա», 2002
  • «Հայկական ավանդական պարեր», 2004
  • «Հայկական օրորոցայիններ», 2004 («Նյու Յորք Թայմս» պարբերականի կողմից ճանաչվել է «Համաշխարհային երաժշտության լավագույն ձայնասկավառակ», 2004)
  • «Երաժշտություն Հայաստանից», 2008

«Կարոտ» անսամբլի հետ

  • «Կարոտ 1», 2001
  • «Կարոտ 2», 2003

«Հայրիկ Մուրադյան մանկական անսամբլի հետ»

  • «Հայ ավանդական մանկական երգեր», 2005

Ալեքսան Հարությունյանի հետ

  • «Հայկական հարսանեկան երգեր», 2010
  • «Հորովել-Հայ ավանդական աշխատանքային երգեր», 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Shoghaken Folk Ensemble». www.road-to-armenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Հասմիկ Հարությունյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «Hasmik Harutyunyan». road-to-armenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.