Կապույտ ճպուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ ճպուռ
Կապույտ ճպուռ
Կապույտ ճպուռ
Կապույտ ճպուռ (արու)
Կապույտ ճպուռ (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Շերեփագիներ (Aeshnidae)
Ցեղ Aeshna
Տեսակ Կապույտ ճպուռ (A. cyanea)
Միջազգային անվանում
Aeshna cyanea
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Կապույտ ճպուռ (լատին․՝ Aeshna cyanea), շերեփագիների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

67-76 մմ երկարությամբ խոշոր ճպուռ է։ Սև կամ երկնագույն է` բաց կանաչավուն կամ դեղնականաչավուն զարդանախշով։ Կրծքի կողքերը ունեն լայն, շեղ դասավորված բաց գույնի զոլեր, կուրծքը վերևից բաց գույնի բծերով է։ Փորիկի հատվածների բծերը կարճ են և լայն, իսկ 9-10-րդ հատվածները միացած են մեկ ամբողջական տրամակապով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Ալժիրում, դեպի արևելք՝ մինչև Ուրալ։ Կովկասում և Հարավային Կովկասում գտնվում են տեսակի արեալի ռելիկտային հատվածները։ Հայաստանում հայտնի է միայն Պարզ լճի շրջակայքից՝ Դիլիջան քաղաքի մոտ (Տավուշի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է անտառային գոտու կանգնած ջրով ոչ մեծ ջրամբարներում։ Երկու տարվա ընաթացքում զարգանում է կանգնած ջրով ոչ մեծ ջրամբարներում։ Ձվադրում է ջրի ափամերձ շրջանում, երբեմն՝ խոնավ մամուռի մեջ։ Եվրոպայում թռիչքը դիտվում է հունիսի սկզբից մինչև հոկտեմբեր։ Հայաստանում հայտնաբերվել է օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեալի ռելիկտային հատվածում գտնվող ծայրահեղ հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Հայտնաբերման միայն մեկ նշում է հայտնի։

Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանվում են «Դիլիջան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ ճպուռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ ճպուռ» հոդվածին։