Ծալկայի մունիցիպալիտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծալկայի մունիցիպալիտետ
վրաց.՝ წალკის მუნიციპალიტეტი
Երկիր Վրաստան Վրաստան (պ)
Մակարդակ 2-րդ
Կարգավիճակ Մունիցիպալիտետ
Մտնում է Քվեմո Քարթլի
Վարչկենտրոն Ծալկա
Հիմնական լեզու Հայերեն, հունարեն, վրացերեն, ադրբեջաներեն
Բնակչություն (2008)
21700 (54 տեղ)
Ազգային կազմ Հայեր, հույներ, վրացիներ, ադրբեջանցիներ
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Վրաց Ուղղափառ եկեղեցի

Շիա իսլամ
Տարածք 1051 կմ² (18 տեղ)
Ծալկայի մունիցիպալիտետ վարչական միավորը երկրի քարտեզին
Հապավում GE.KK.TK
ISO 3166-2 կոդ 60
FIPS ինդեքս GG59
Վիքիպահեստում Commons-logo.svg Tsalka district

Ծալկայի մունիցիպալիտետը (վրաց.՝ წალკის მუნიციპალიტეტი) 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանի Հանրապետությունում։ Մտնում է Քվեմո Քարթլի երկրամասի (մխարեի) կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Ծալկա քաղաքն է։ Հնում շրջանը եղել է Հայաստանի հյուսիսային ռազմապաշտպանական վահանի՝ Գուգարաց բդեշխության կարևոր հատվածներից մեկը՝ կազմելով նրա Թռեղք գավառի հիմնական մասը։

Բնակչություն[խմբագրել]

Ըստ վերջին մարդահամարի (2002) մունիցիպալիտետի բնակչությունը կազմել էր 20.888 մարդ։ Ըստ 2008 թվականի հունվարի 1 տվյալների շրջանի բնակչության թիվն է 21,7 հազար մարդ։

Էթնիկ կազմը ըսր 2002 թվականի մարդհաշվի
Հայեր 11484 54,98%
Հույներ 4589 21,97%
Վրացիներ 2510 12,02%
Ադրբեջանցիներ 1992 9,54%
Ռուսներ 125 0,60%
Օսեր 18 0,09%
Ուկրաինացիներ 3 0,01%
Աբխազներ 2 0,01%
Եզդիներ 2 0,01%
Քիստիններ 0 -
ընդհանուր 20888 100,00%

Հայաբնակ գյուղերը[խմբագրել]

Ծալկայի շրջանը ներկայումս ունի տասներեք հայաբնակ գյուղ։ Դրանք են (ըստ այբբենական կարգի)՝

  1. Աշկալա
  2. Այազմա
  3. Բուռնաշեթ
  4. Դամալա-Խարաբա
  5. Դարագյուղ
  6. Խաչգյուղ
  7. Դաշբաշ
  8. Ղաբուռ
  9. Ղզլքիլիսա
  10. Ղուշչի
  11. Նարդևան
  12. Չիֆթքիլիսա
  13. Օզնի

Գրեթե բոլոր հայկական գյուղերը հիմնադրվել են 1828-29 թվակնների ռուս-թուրքական պատերազմից հետո, Էրզրումի, Կարսի, Բայազետի շրջաններից գաղթած հայերի կողմից։ Այդ ժամանակ Ծալկայի շրջանում հաստատվեց շուրջ 1,050 հայ ընտանիք։ Բնակչության ծագման, ինչպես նաև բնակավայրի հիմնադրման ժամանակի առումներով, առանձնանում է Դաշբաշ գյուղը, որը ստեղծվել է 18-րդ դարի վերջերին Արցախից և Լոռիից գաղթած հայերի կողմից։

Արտաքին հղումներ[խմբագրել]