Լոգորամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոգորամա
անգլ.՝ Logorama
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրպարոդիա
Թեմաապրանքային նշան, product placement? և Գովազդ
ԿերպարներBibendum? և Ronald McDonald?
ՌեժիսորHervé de Crécy?, Ludovic Houplain? և François Alaux?
ՀնչյունավորումԴևիդ Ֆինչեր, Բոբ Սթիվենսոն, Ջոել Մայքլի, Մեթ Ուինսթոն, Շերման Օգաստես, Էնդրյու Էևին Ուոքեր և Ջեյմի Ռեյ Նյուման
ՊրոդյուսերNicolas Schmerkin?
Գործադիր պրոդյուսերNicolas Schmerkin?
Երկիր Ֆրանսիա
Լեզուանգլերեն
ԸնկերությունH5?
Տևողություն16 րոպե
Թվական2009
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, César Award for Best Short Film? և Սեզար մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համաւր
Պարգևներ

Լոգորամա (ֆր.՝ Logorama), 2009 թվականի մուլտֆիլմ։ Ստեղծվել է համակարգչային և ֆլեշ-անիմացիական տեխնոլոգիաներով։ Մուլտֆիլմը 2010 թվականին «Լավագույն Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում ստացել է «Օսկար»[1]։

Մուլտֆիլմի առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը հագեցած է հայտնի ընկերությունների լոգոների պատկերներով, նրանց կարգախոսներով և թալիսներով։ 16 րոպե եթերային ժամանակահատվածում ցուցադրվում է շուրջ 2500 ընկերությունների լոգոներ։ Մուլտֆիլմում կան նաև մի քանի մուլտֆիլմերի, մուլտսերիալների և ֆիլմերի պարոդիաներ[2].:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելես. Esso-ի մասնագետ (հնչյունավորող Այան Էվանս) դուս է գալիս մի քանի րոպե ծխելու։ Արագ սննդի կետում կանգնում են երկու ոստիկանական Բիբենդում (հնչյունավորողներ Բոբ Սթիվենսոն և Շերման Օգաստաս)։ Նրանք դատում են կենդանաբանական այգուց փախած կենդանիներին։ Այն ժամանակ, երբ կարմիր ֆուրգոնի նկատմամբ հետխուզումը հայտարարվում է ռադիոյով, նրանք տեսնում են այդ ֆորգոնը իրենց առջև և սկսում են հետապնդել դրան։ Այդ ժամանակ մի աշակերտների խումբ այցելել էր կենդանաբանական այգի։ Նրանց մեջ կային երկու ավազակներ` Բիգ Բոյն (հնչյունավորող Ջոել Մայկլի) ու Հարիբոն (հնչյունավորող Մեթ Ուինսթոն)։ Նրանք առանձնանում են Էկսկորսիայից, չարաճճիություններ են անում և բարկացնում կենդանիներին։

Շուտով կարմիր ֆուրգոնը, որը վարում էր Ռոնալդ Մակդոնալդը,բախվում է Պիցա Հաթին։ Այնտեղ ճաշում էր Pringles-ի Esso-ն, ով իր մոտից հանում է տարբեր զենքեր, այդ թվում նաև կենսաբանական զենք։ Բիգ բոյն ու Հարիբուն որոշում են գողանալ մի քանի ապրանք և վաճառել դրանք «սև շուկայում»։

Ռոնալդը Բիգ Բոյին պատանդ է վերցնում տանում ռեստորան, սակայն տղան փաղչում է թաքնվում բազկաթոռի հետում վախեցած Esso-ի հետ։ Զայրացած Մակդոնալդը կրակ է բացում ոստիկանության վրա։

Ոստիկանական դիպուկահարը կրակում է հանցագործին, սակայն վրիպում է։ Գետինը ցնցվում է կարծես թե երկրաշարժի նման բան է տեղի ունենում։ Օգտվելով խառնաշփոթ իրավիճակից Էսսոն փաղչում է ոստիկանական մեքենայի հետևի դռնով, իսկ Ռոնալդը մոտոցիկլետով։ Շուտով նրանց շրջապատում լցվում է նավթ և նրանք մնում են կարծես թոքրիկ կղզում, որը ողջ աշխարհից առանզնացած էր։

Մուլտֆիլմի վերջում ֆոտոխցիկը հեռանում է զույգից դեպի խորը տիեզերք, ինչը `« Մարդիկ սևի մեջ » ֆիլմի վերջի և « Կոնտակտ » ֆիլմի սկիզբի կրկնօրինակումն էր։

Սաունթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դին Մարտինայի «Good Mornin Life»
  • Blood of Abraham դուետի «Niggaz and Jewz»
  • Huey Lewis and the News խմբի «Hip To Be Square»
  • Ջո Տեկսայի «Yum Yum Yum»
  • The Ink Spots խմբի «I Don’t Want to Set the World on Fire»

Մրցանակներ եւ անվանակոչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի 2010 թվականի Օսկարից մուլտֆիլմը նաև 2009 թվականին Ստոկգոլական փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին[3]։

Պրեմիերան տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիա — 2009 թվականի մայիսի 20 (Կանի կինոփառատոն, «Քննադատների շաբաթ»), 2009 թվականի հոկտեմբերի 8 (Լիլի կարճամետրաժ ֆիլմերի փառատոն), 2009 թվականի նոյեմբերի 14 (Վիյորբանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոն)
  • Ռուսաստան — 2009 թվականի հոկտեմբերի 14 (Չիկագոյի միջազգային կինոփառատոն), 2010 թվականի փետրվարի 19 (ограниченный показ), 2010 թվականի մարտի 27 («Նոր ռեժիսորներ` նոր ֆիլմեր» ծրագրի շրջանակներում), 2010 թվականի ապրիլի 25 (Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն)
  • Շվեցարիա — 2009 թվականի նոյեմբեր (Ստոկհոլմի միջազգային կինոփառատոն)
  • Կանադա — 2010 թվականի փետրվարի 19 (Միայն Վանտերլոյում, Օնտարիո)
  • Ավստրիա — 2010 թվականի մայիսի 27 (Անկախ Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն Վիեննայում)
  • Իսրայել — 2010 թվականի հուլիս (Երուսաղեմի կինոփառատոն)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Academy of Motion Picture Arts & Sciences. «Nominees for the 82nd Academy Awards». Academy of Motion Picture Arts & Sciences. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
  2. IMDB — movieconnections
  3. IMDB — awards
  4. IMDB — releaseinfo