Ջեյմի Ռեյ Նյուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմի Ռեյ Նյուման
Ծննդյան թիվ՝ապրիլի 2, 1978(1978-04-02)[1] (46 տարեկան)
Ծննդավայր՝Farmington Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոպրոդյուսեր
IMDb։ID 0628120

Ջեյմի Ռեյ Նյուման (անգլ.՝ Jaime Ray Newman. ապրիլի 2, 1978(1978-04-02)[1], Farmington Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և կինոպրոդյուսեր. Օսկար մրցանակի դափնեկիր (2019) «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում՝ «Մաշկ» դրամայի համար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմի Ռեյ Նյումանն իր կարիերան սկսել է տասնմեկ տարեկանում։ Դերասանական իր համբավի հիմքը դրել է Գլխավոր հիվանդանոց / «General Hospital» սերիալում, որտեղ նկարահանվել է 2001-ից 2003 թվականներին, որից հետո անցել է փրայմ թայմ դերակատարումների[2] :

2009–2010 թվականներին նկարահանվել է ABC հեռուստաալիքի Eastwick հեռուստասերիալում՝ Լինդսի Փրայսի և Ռեբեկա Ռոմինի խաղընկերությամբ։ Մինչ այդ նկարահանվել էր « Վերոնիկա Մարս » սերիալի վերջին եթերաշրջանում, այնուհետև փոքր դերակատարումներով հանդես էր եկել « Էվրիկա » (2009–2010) և « Մահվան գեղեցկուհի » (2010–2013) սերիալներում։ Տարբեր տարիների Նյումանը՝ որպես հյուր դերասանուհի, նկարահանվել է նաև այնպիսի սերիալների դրվագներում, ինչպիսիք են Ջորդանի հետաքննությունը / «The Jordan Investigation», «C.S.I.: Հանցանքի վայրը» / « CSI: Crime Scene Investigation », «Governatural », Աստղադարպաս. Ատլանտիս / « Stargate: Atlantis », Ոսկրեր / « Bones », « Medium », Մտածել հանցագործի պես / « Criminal Minds »: », « Հերոսներ », «Մարմնամասեր», « Ամրոց », « Գրիմ » և շատ ուրիշներ։

2012 թվականին Նյումանը Ռադա Միտչելի հետ նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Կարմիր այրին» հեռուստասերիալում, որը մեկ եթերաշրջանից հետո չեղարկվել է[3]։ 2013 թվականին նա կանոնավոր դեր է ստացել ABC-ի մեկ այլ սերիալում՝ A Beautiful Mind-ում[4],, որը նույնպես չեղարկվել է մեկ եթերաշրջան հետո։ 2015 թվականի աշնանը նա դեր ստանձնեց ABC-ի մեկ այլ ձախողված սերիալում՝ Wicked City-ում, մարմնավորելով դետեկտիվի կնոջ կերպարը[5]։

2018 թվականին Նյումանն ամուսնու հետ թողարկեց « Մաշկ » ֆիլմը, որը նրանց բերեց « Օսկար» (2019) « Լավագույն կարճամետրաժ ֆիլմ » անվանակարգում[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ապրիլի 2-ից Նյումենն ամուսնացած է իսրայելցի ռեժիսոր Գայ Նատիվի հետ։ Զույգն ունի երկու դուստր, որոնք ծնվել են փոխնակ մոր միջոցով՝ Ալմա Նես Նյուման-Նատիվը (ծնված 2018 թվականի սեպտեմբերի 18-ին)[7] և Միլա Նիկո Նյուման-Նատիվը (ծնված 2019 թվականի հոկտեմբերի 3-ին)։ 2013 թվականի օգոստոսին Նյումենի առաջին դուստրը մահացած է ծնվել այն բանից հետո, երբ հղիության իններորդ ամսում երեխայի սիրտը դադարել է բաբախել։ Չորս տարվա բուժումից և չորս վիժումից հետո Նյումանը դիմել է փոխնակ մոր ծառայություններին[8]։ Կրտսեր դուստրը՝ Միլան, ծնվել է նորմայից 15 շաբաթ շուտ[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը հայերեն Վերնագիրը անգլերեն Դերը Նշումներ
2001 Դրյու Քերիի շոուն The Drew Carey Show Թինա 1 դրվագ
2002-2003 Գլխավոր հիվանդանոց General Hospital Քրիստինա ցերեկային սերիալ
2003 Երջանիկ ընտանիք Happy Family Ամանդա 1 դրվագ
2003 C.S.I.: Հանցանքի վայրը CSI: Crime Scene Investigation Ջուլի Ուոլթերս 1 դրվագ
2004 Հարսանյաց տենդ Wedding Daze Թերի Լենդրի հեռուստաֆիլմ
2005 Մաքբրայդ. Սպանություն կեսգիշերն անց McBride: Murder Past Midnight Էմիլի Հարիմեն հեռուստաֆիլմ
2005 Գերբնական (հեռուստասերիալ) Supernatural Ամանդա Ուոքեր 1 դրվագ
2005 Աստղադարպաս. Ատլանտիդա Stargate: Atlantis լեյտենանտ Լորա Քադման 2 դրվագ
2006 Հոլիս և Ռեյ Hollis & Rae Հոլիս Չանդլեր Պիլոտային սերիա
2006 Ջորդանի հետաքննությունը Crossing Jordan կապիտան Գվեն Օսբորն 1 դրվագ
2006 Ոսկրեր Bones Սթեյսի Գուդիր 1 դրվագ
2006 Մեդիում (հեռուստասերիալ) Medium Անջելա Սանդերս / Ջեյդ 1 դրվագ
2006 Միմյանց հետ կապ ունեցողերը Related Քայլի Ստյուարտ 2 դրվագ
2006 Վերջին սահմանը E-Ring Նատալի Հյուզ 4 դրվագ
2006 Օմելայի տակ Under the Mistletoe Սյուզան Չանդլեր հեռուստաֆիլմ
2007 Ես Փեյջ Ուիլսոնն եմ I’m Paige Wilson Փեյջ Ուիլսոն պիլոտային
2007 Մարլոու Marlowe Թրեյսի Ֆեյ պիլոտային
2007 Մտածել ինչպես հանցագործ (հեռուստասերիալ) Criminal Minds Լեյսի Քայլ 1 դրվագ
2006-2007 Վերոնիկա Մարս Veronica Mars Մինդի О’Դել 8 դրվագ
2007 Հերոսները (հեռուստասերիալ) Heroes երիտասարդ Վիկտորյա Պրատ 1 դրվագ
2008 Լինքոլն Հայթս Lincoln Heights Սաբրինա Ջասպեր 4 դրվագ
2008 Ներգործություն Leverage Էյմի Մարտին 1 դրվագ
2009 Մարմնի մասեր (հեռուստասերիալ) Nip/Tuck Դաֆնա Փենդել 2 դրվագ
2009 C.S.I.: Հանցանքի վայրը CSI: Crime Scene Investigation Մելինդա Քարվեր 1 դրվագ
2009 Գիտակցում Mental Զեն Էվիդեն 3 դրվագ
2009-2010 Իսթվիք Eastwick Քեթ Գարդներ պարբերական դեր, 13 դրվագ
2009-2010 Էվրիկա Eureka Թես Ֆոնտանա 12 դրվագ
2010-2011 Կյանքն անկանխատեսելի է Life Unexpected Ջուլիա 2 դրվագ
2011 Թանկագին բժիշկ Royal Pains Սթեյսի Սաքսեն 1 դրվագ
2011 Ծովային ոստիկանություն. Հատուկ ջոկատ NCIS լեյտենանտ-հրամանատար Մելանի Բերկ 2 դրվագ
2012 Կասլ (հեռուստասերիալ) Castle Հոլլի Ֆրանկլին 1 դրվագ
2011-2012 C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Քլեր Թեյլոր 2 դրվագ
2011-2012 Գրիմ (հեռուստասերիալ) Grimm Անջելինա Լեսեր 2 դրվագ
2013 Կարմիր այրին Red Widow Եկատերինա Պետրովա պարբերական դեր, 8 դրվագ
2010-2013 Մահու չափ սիրուն Drop Dead Diva Վանեսա Հեմինգս 10 դրվագ
2014 Բանականության խաղեր (հեռուստասերիալ) Mind Games Աննա Գորդոն պարբերական դեր, 13 դրվագ
2014 Գործընկերները Franklin & Bash Շերիլ Կոխ 1 դրվագ
2015 Բոսխը Bosch Լորա Քելլ 2 դրվագ
2015 Չար քաղաքը Wicked City Էլիսոն Ռոթ պարբերական դեր, 8 դրվագ
2016 Բեյթս մոթելը Bates Motel Ռեբեկա Հեմիլտոն 6 դրվագ
2017 Կախարդները (հեռուստասերիալ) The Magicians Այրին Մաքալիսթեր 3 եթերաշրջան
2017—2018 Միդնայթ, Տեխաս Midnight, Texas Փեյշնս Լուսերո 9 դրվագ
2017—2019 Պատժողը (հեռուստասերիալ) The Punisher Սառա Լիբերման 1 եթերաշրջան. 9 դրվագ

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը հայերեն Վերնագիրը անգլերեն Դերը Նշումներ
2000 Լիակատար անջատում Full Blast Բո
2000 The Violent Kind Ամանդա
2002 Star Quality Քեթի կարճամետրաժ կինոնկար
2002 Բռնիր ինձ, եթե կարող ես Catch Me If You Can Մոնիկա
2005 Lonesome Matador Էմիլի կարճամետրաժ կինոնկար
2005 Living 'til the End Օդրի
2005 Լուրեր են պտտվում Rumor Has It… խորհրդաժողովի կազմակերպիչ
2007 Raw Footage Ռեյչել Գրեմ կարճամետրաժ կինոնկար
2007 LA Blues նախկին կին
2007 Մահ՝ եթերում Live! հաղորդավարուհի
2007 Սեքս ու նախաճաշ Sex and Breakfast Բեթի Direct-to-video
2008 Հարսնացուի ընկերը Made of Honor Արիել
2008 Շուշանը ավազին A Line in the Sand Էնն Մարի
2009 Դոկտոր Դուլիթլ 5 Dr. Dolittle: Million Dollar Mutts Էմմի հնչյունավորում, Direct-to-video
2009 Լոգորամա Logorama հնչյունավորում կարճամետրաժ կինոնկար
2012 Rubberneck Դանիել Ջենքինս
2013 The Gauntlet Էմմա
2013 The Red Robin Ջուլի
2013 Տարզան Tarzan Էլիս հնչյունավորում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Jaime Ray Newman- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. Nellie Andreeva (2012 թ․ մարտի 13). «ABC Pilots 'Nashville' & 'Penoza', Fox's Karyn Usher Add To Casts». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. Nellie Andreeva (2013 թ․ օգոստոսի 23). «Jamie Ray Newman Joins ABC's 'Mind Games' As Regular, Rockmond Dunbar Cast In 'The Mentalist' As Potential New Regular». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  5. Denise Petski (2015 թ․ օգոստոսի 13). «Jaime Ray Newman Joins ABC's 'Wicked City' As Series Regular». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «Jaime Ray Newman». IMDb. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  7. «Jaime Ray Newman and Gay Nattiv welcomed daughter Alma Ness on September 18th». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. jaimeraynewman4realIn August of 2013, after 3 years in a long distance relationship with my love Guy, he finally moved from Israel to LA. I was nine months…
  9. «Jaime Ray Newman Welcomes Daughter Months Early After Previous Miscarriages and Stillbirth». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Ռեյ Նյուման» հոդվածին։