Լենինավան
Ավան | |
---|---|
Լենինավան | |
Երկիր | Արցախ |
Շրջան | Մարտակերտի |
Այլ անվանումներ | Մարգուշավան, Մարգուշեվան |
Պաշտոնական լեզու | հայերեն |
Տեղաբնականուն | լենինավանցի |
Լենինավան, ավան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Մարտակերտ շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևելք, Թարթառ գետի աջ ափին, հարթավայրում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանն իր մեջ միավորում էր 5 գյուղեր և ուներ 5000 բացառապես հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր խաղողի մշակությամբ։ Ավանն ուներ ավելի քան 2000 հա խաղողի այգիներ։ Կար խաղողի նախնական մշակման ու գինու կոմբինատ, բույսերի սելեկտիկայի ու գենետիկայի Արցախի գիտահետազոտական կայան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը հիմնադրվել է Յուզբաշով բեկի կողմից և վերջինիս անունով կոչվել է Մարգուշավան։ 1954 թվականի հունիսի 30-ին վերանվանվել է Լենինավան։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանն ուներ 2 միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, 3 գրադարան, 4 մանկապարտեզ, 3 ճաշարան, փուռ, բաղնիք, խանութներ, հիվանդանոց[5]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 573
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 556)։ |
|