Շահմասուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Շահմասուր
ադրբ.՝ Şahmasur
ադրբ.՝ Şahmansurlu
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ1110 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն148[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունշահմասուրցի
Ժամային գոտիUTC+4
Շահմասուր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Շահմասուր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Շահմասուր, գյուղ ԱՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 56 կմ հարավ-արևմուտք` 1050 մետր բարձրության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 477․76 հա տարածք, որոնցից 136․53 հա տարածքը գյուղատնտեսական նշանակության, 283․53 հա անտառային հողեր։ Շահմասուր համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը։

Ջրամատակարարման իրականացվում է համայնքի կողմից՝ ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Համայնքի տարածքում առկա են թվով 9 աղբյուրներ՝ « Տնջրեն տակեն», « Ջրին ձորին», «Ճղպրաթաղի», «Մեյդանեն», «Պուղունց», «Խոնչ», «Խուզլանեն», « Վետանց աղբյուր», և «Վարդուտ տեղամաս» (թթու ջուր)։

Շահմասուրն Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Շահմասուրում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Մ. Ստեփանյան, Յ. Հակոբյան, Հ. Բաղդասարյան), որն առանձին, իսկ 1992 թվականից Խաչենի գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի (Կիչան, Չլդրան, Սրխավենդ, Կոճողոտ, Մատաղիս, Չարեքտար, Գետավան, Չափար, Ումուդլու, Հակոբ Կամարի) և այլ շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրման մարտերին։ Շահմասուրից հրամանատարներ են եղել Նորայր Դանիելյանը, Յ. Հակոբյանը։ Շահմասուրից զոհվել են երկու ազատամարտիկներ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Շահմասուր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 148 մարդ, կա 40 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 140 129 126

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Ենթակառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է գազամատակարարման համակարգ։ Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Ինտերնետ ծառայությունը հասանելի է։ Գործում է 2,5 G բջջային կապի համակարգը, անլար հեռախոսակապն առկա է։

Համայնքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, բնահողային, խճից և կոպճից, չմշակված կապակցող նյութերից։ Տրանսպորտային կապը կարգավորված է․ ուղևորափոխադրումներն իրականացվում են Վանք-Մարտակերտ-Վանք ներշրջանային թիվ 03-003 կանոնավորավտոբոսային երթուղով (տարանցիկ)։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կան պատմամշակույթային հուշարձաններ՝ եկեղեցի «Խաչին ձոր» (12-13 թթ), եկեղեցի (19-րդ դ․), գերեզմանոց (18-19-րդ դդ.), գերեզմանոց (11-13-րդ դդ․), աղբյուր (19-րդ դդ․), հաշվառված է 56 հուշարձան։ Շրջակայքում հայտնի են Խանաթոռի և Նահատակի լեռնապատ, Ծաղկի խաչ հնավայրերը։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 23 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2015)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 516։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան: Ճարտարագետ. էջ 193.