Մեծշեն (Մարտակերտի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Մեծշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն322[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմեծշենցի
Ժամային գոտիUTC+4
Մեծշեն (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մեծշեն (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Մեծշեն, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` Թարթառ գետի աջ կողմում՝ 750 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 14 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 68 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրքը լեռնային է, ունի գեղատեսիլ բնություն, պտղատուներով հայտնի անտառներ։ Բարձրությունը ծովի մակերևույթից 750 մետր է։ Ունի 3301,00 հա տարածք, որից 1560,26 հա գյուղատնտեսական նշանակության, 1209,62 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 9 աղբյուրներ` «Պլպլան», «Նովավուր», «Տնջրե», «Ցորտ», «Թունգ», «Տանձեն», «Քար», «Վետալ» և «Տամբուլ ձորի»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում այն կոչվել է Բերդակուռ, եղել է Մելիք Ադամի նստավայրը։ 12-13-րդ դդ. գյուղն ունեցել է մի քանի հազար ծուխ, այդ պատճառով էլ կոչվել է Մեծշեն։ Գյուղի պատմությունն սկսվում է 7-րդ դարից։ Մինչև 1920-ական թվականները կանգուն է եղել հնում կառուցված եկեղեցին, որը քանդվել է։ Հայտնի է որպես հեղափոխական շարժումների կենտրոն։ Այստեղ են տեղի ունեցել Ջրաբերդի կուսկազմակերպության ընդհատակյա նիստերը Հ. Կամարու և Թևատրոս Միրզաբեկյանի ղեկավարությամբ։

Գյուղում և շրջակայքում պահպանվել են միջնադարյան 3 եկեղեցի, վիմագրություններ, խաչքարեր։ Շրջակայքում հայտնի են Տնջրեն, Պըլպըլան, Տամբուլ ձորի, Նվավոր, Ցուրտ աղբյուրները, Հարթապտուկ տեղամասը, Ղուզե անտառը և այլ վայրեր[2]։

Մեծշենը Հայրենական մեծ պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 237 մարդ, զոհվել է 97-ը, որոնց հիշատակին կանգնեցված է հուշարձան։

Մեծշենը Արցախյան ազատամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականից Մեծշենում կազմավորվել է կամավորական ջոկատ, որը Մարտակերտի պաշտպանական շրջանի զորամիավորումների կազմում մասնակցել է ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թվականի հուլիսի 4-ին գյուղը գրավվել և ավերվել է։ 1993 թվականի մայիսին ՊԲ-ի կազմավորումները, Էջմիածնի և այլ կամավորական ջոկատներ ազատագրել են Մեծշենը։ 1996 թվականից գյուղը վերաբնակեցվում և վերակառուցվում է։ Մեծշենից զոհվել է 19 ազատամարտիկ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Մեծշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 341 մարդ, կա 97 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 323 334 334

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Գևորգ եկեղեցի (XVII դ.), խաչքար (XVII դ.), ամրոց «Ձորատափ» (միջնադար), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), հաշվառված է 19 հուշարձան։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 55 աշակերտներ, համայնքն ուներ 1 պետական մանկապարտեզ, հաճախում էին 25 երեխաներ[5]։

Հայտնի մեծշենցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավիթ Անանուն (Տեր-Դանիելյան, 1879-1942), հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ։
  • Լևոն Մայիլյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Սերգեյ Մովսեսյան, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  • Սերգեյ Մայիլյան, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Ռաֆայել Մայիլյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Ջալալ Աբրահամյան, քիմիական գիտությունների դոկտոր
  • Կառլեն Եսայան, ՀՀ վաստակավոր բժիշկ
  • Շուրա Հարությունյան, ՀԽՍՀ պետական գործիչ, Երևանի Օրջոնիկիձեյի շրջանի գործկոմի նախագահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Լեռնային Ղարաբաղ, Սերգեյ Մելքումյան, Երևան, 1999.
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 485։
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 179.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)