Ներքին Հոռաթաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ներքին Հոռաթաղ
ադրբ.՝ Aşağı Oratağ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ597 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն776[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուններքինհոռաթաղցի
Ժամային գոտիUTC+4
Ներքին Հոռաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ներքին Հոռաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ներքին Հոռաթաղ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում`500 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 7 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 59 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է, ունի 1104,90 հա տարածք, որից 755,12 հա գյուղատնտեսական նշանակության, 108,54 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Քյահրիզ» և «Արտեզյան ջրհոր»։

Ներքին Հոռաթաղը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թ.-ին գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ռ. Հայրապետյան), որը 1989-1994 թթ.-ին մասնակցել է Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Կարաչինար, Շահումյան), Մարտակերտի (գրեթե բոլոր գյուղերի) շևջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թ.-ի հուլիսի 4-ին գյուղն ավերվել ու թալանվել է, բնակիչները տեղահանվել են։ 1993 թ.-ի հունիսին ազատագրվել է և վերաբնակեցվել[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ներքին Հոռաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 840 մարդ, կա 279 տնտեսություն։ 2005 թվականին ուներ 776 բնակիչ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 806 812 813

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև Մարտակերտի շրջանի հանքավայրերում աշխատողներ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` եկեղեցի (1094 թ.), Սբ. Աստվածածին եկեղեցի (1904-1914 թթ.) գերեզմանոց (միջնադար)։ 2012 թ.-ի մարտի 20-ին գյուղում կատարվել է նոր՝ Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնարկերքը (ճարտ. Մանուշակ Տիտանյան)[4]։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 120 աշակերտներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 510։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Նոր եկեղեցու հիմնարկեք` Արցախի Ներքին Հոռաթաղ գյուղում
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 183.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)