Իրավաբանական անձ
Իրավաբանական անձ է կոչվում այն մարդկային կազմակերպությունը որը օրենքով սահմանված կարգով գրանցված է և իրավահարաբերություններում հանդես է գալիս իր ուրույն անունով:
Կազմակերպությունը կարող է համարվել իրավաբանական անձ եթե այն ունի առանձնացված գույք՝ որպես սեփականություն, լրիվ տնտեսվարող կամ սուբյեկտիվ իրավունքով, իրենց պարտավորություններով պատասխանատու են իրենց առանձնացված գույքով, իրենց անունից կարող են ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող: Բացի քրեական իրավունքից մյուս բոլոր իրավունքի ճյուղերում իրավաբանական անձինք համարվում են իրավունքի սուբյեկտներ:
Իրավաբանական անձինք լինում են երկու տեսակի՝
- Ոչ առևտրային՝ շահույթ չհետապնդող (Հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ)
- Առևտրային՝ շահույթ ստանալու համար ստեղծված (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, լիարժեք պատասխանատվությամբ ընկերություններ, բաժնետիրական ընկերություններ և այլն)
Որպեսզի կազմակերպությունը կոչվի իրավաբանական անձ այն անհրաժեշտ է որ ունենա որոշակի անհրաժեշտ հատկանիշներ:
- կազմակերպական միասնություն
- Գույքային առանացվածություն
- իր անունից քաղաքացիական շրջանառությունում հանդես գալու իրավունք
- ինքնուրույն կարողանա կրել գույքային պատասխանատվություն
Աղբյուրներ [խմբագրել]
Տարիել Բարսեղյան, «Քաղաքացիական իրավունք» 2004թ, հատոր 1, 102-րդ էջ