Իվան Կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Կլիմա
չեխ․՝ Ivan Klíma
Ծննդյան անունչեխ․՝ Ivan Kauders
Ծնվել էսեպտեմբերի 14, 1931(1931-09-14)[1][2][3][…] (92 տարեկան)
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[4][5][6][…]
Մասնագիտությունգրող, ակնարկագիր, դրամատուրգ, լրագրող, վիպասան, մանկավարժ, բանաստեղծ և հրապարակախոս
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Չեխիա և  Չեխոսլովակիա[5][7]
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան և Բարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում[8]
ԱնդամակցությունČeskobratrská církev evangelická. Sbor (Vinohrady, Praha, Česko)?[9]
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրՄիչիգանի համալսարան
Պարգևներ
ԱմուսինHelena Klímová?
ԶավակներMichal Klíma? և Hana Bergmannová Klímová?[10]
ԱզգականներMartin Klíma?
Изображение автографа
 Ivan Klíma Վիքիպահեստում

Իվան Կլիմա (չեխ.՝ Ivan Klíma, իսկական ազգանունը՝ Կուդերս (չեխ.՝ Kauders, սեպտեմբերի 14, 1931(1931-09-14)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[4][5][6][…]), չեխ ժամանակակից արձակագիր, դրամատուրգ և հրապարակախոս, որի ստեղծագործությունները թարգմանված են գրեթե բոլոր հնարավոր լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, հունարեն, նորվեգերեն, ճապոներեն, թուրքերեն և շատ այլ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով 10-ամյա երեխա՝ երեք ու կես տարի անցկացրել է հրեաների համար Տերեզին ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում[11]։

Պատերազմից հետո ավարտել է գիմնազիան և Կարլովի համալսարանի արվեստի ֆակուլտետը։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր Կարել Չապեկի արվեստին։ Դարձել է լրագրող և համագործակցել «Ческе новины» թերթի հետ։

1956 թվականից «Кветы» թերթում աշխատել է որպես խմբագիր, 1959-1963 թվականներին Československý spisovatel (Չեխոսլովակյան գրող) հրատարակչությունում։ 1963—1969 թվականներին եղել է մշակութային-քաղաքական «Literární noviny» և «Literárních listů» ամսագրերի գլխավոր խմբագրի տեղակալ։

1953 թվականին ընդունվել է Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության շարքերը[12]։ 1960-ական թվականներին չեխ այլ մտավորականների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել Պրահայի գարնան կազմակերպման մեջ։ 1967 թվականին հեռացվել է կուսակցությունից։

1969 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատել է Միչիգանի համալսարանում որպես հրավիրված դասախոս։ Հայրենիք է վերադարձել 1970 թվականին։

1990-ական թվականների կեսերին Իվան Կլիման դարձել է չեխական ՊԵՆ ակումբի նախագահի տեղակալ։

Ստեղծագործության ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Կլիման չեխ հոգեբանական արձակի հեղինակ ստեղծողներից է։ Ճանաչում ձեռք է բերել որպես այլախոհ գրող, որի ստեղծագործությունները 1967 թվականից մինչև 1989 թվականի «Թավշե հեղափոխություն» չէր կարող հայտնվել պաշտոնական չեխական մամուլում։ Իվան Կլիմայի գործերը տպվում էին սամիզդատ (տնայնագործական տպագրությամբ) և ընթերցողից ընթերցող էին փոխանցվում։ Նա մեծ ճանաչում ուներ չեխ տարագիրների շրջանում։

Արձակ ստեղծագործությունների, փիլիսոփայական վեպերի, դրամաների, պատմվածքների, ակնարկների, էսսեների, մանկական գրքերի հեղինակ է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հույս անունով նավը. երկու պատմվածք (1970)
  • Milostné léto (1979)
  • Ma veselá jitra (1985)
  • Moje první lásky (1985)
  • My Merry Mornings: Stories from Prague (1985)
  • Սեր և աղբ (Láska a smetí) (1986)
  • Իմ առաջին սերերը (1986)
  • Soudce z milosti (1986)
  • Ամառային ընդհարում (1987)
  • Milenci na jednu noc (1988)
  • Իմ առաջին սերերը (1988)
  • Už se blíží meče: Eseje, Fejetony, Rozhovory (1990)
  • Ministr a anděl (1990)
  • Rozhovor v Praze (1990)
  • Moje zlatá řemesla (1990)
  • Hry: Hra o dvou dějstvích (1991)
  • Դատավորը դատին (1991)
  • Իմ ոսկե զբաղմունքները (1992)
  • Ostrov mrtvých králů (1992)
  • Čekání na tmu, čekání na světlo (1993)
  • Սպասելով մթին, սպասելով լույսին (1994)
  • Պրահայի ոգին և այլ էսսեներ (1994)
  • Իմ ոսկե զբաղմունքները (1994)
  • Milostné rozhovory (1995)
  • Սպասելով մթին, սպասելով լույսի (1995)
  • Jak daleko je slunce (1995)
  • Պրահայի ոգին և այլ էսսեներ (1995)
  • Čekání na tmu, čekání na světlo (1996)
  • Poslední stupeň důvěrnosti (1996)
  • Առավելագույն մտերմություն (1997)
  • Loď jménem Naděje (1998)
  • Երբ ես եկա տուն (1998)
  • Kruh nepřátel českého jazyka: Fejetony (1998)
  • O chlapci, který se nestal číslem (1998)
  • Հերյուրանք և պատմություններ (1998)
  • Մի գիշերվա սիրահարները (1999)
  • Ոչ սրբերը կամ հրեշտակները (Ani svatí, ani andělé) (1999)
  • Անվտանգության և անապահովության միջև (2000)
  • Velký věk chce mít též velké mordy (2001)
  • Premiér a anděl (2003)
  • Moje šílené století («Իմ խելագար դարը») (2009)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականին պարգևատրվել է Ֆրանց Կաֆկայի մրցանակով։
  • 2010 թվականին պարգևատվել է Magnesia Litera մրցանակով գիտական գրականության ոլորտում։
  • 2002 թվականին պարգևատրվել է «Մատուցած ծառայությունների համար» առաջին կարգի մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 5,3 Evidence zájmových osob StB
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. Evidence zájmových osob StB
  8. Klíma I. Moje šílené stoletíAcademia, 2009. — P. 155. — 536 p. — ISBN 978-80-200-1697-3
  9. Klíma I. Moje šílené stoletíAcademia, 2009. — P. 100. — 536 p. — ISBN 978-80-200-1697-3
  10. Dictionary of Czech literature after 1945 (չեխերեն)Ústav pro českou literaturu AV ČR.
  11. «Ivan Klíma» (Czech). Academia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Dudek, Petr (2009 թ․ հուլիսի 8). «Spisovatel Ivan Klíma na šílené století připraven nebyl. Teď už je». Mladá fronta DNES (Czech). Czech Republic. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կլիմա» հոդվածին։