Էլիքսիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գովազդը նկարահանվել է Էլիքսիր դ'Անվերսի համար
Էլիքսիր Ռասփել շշի պիտակն է, որտեղ նշվում է համաճարակային հիվանդությունների դեմ իր արդյունավետության մասին

Էլիքսիր, քաղցրահամ հեղուկ, որն օգտագործվում է բուժական նպատակներով[1]։ Որպես դեղանյութ էլիքսիրը պարունակում է առնվազն մեկ ակտիվ բաղադրիչ։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բառը ի հայտ է եկել ավելի վաղ միջին անգլերենում՝ սկիզբ առնելոով արաբերենից և անցում կատարելով լատիներենին الإكسير (al-ʾiksīr), որն իր հերթին հին հունարենի արաբականացումն է ξήριον (xērion) «վերքերը չորացնող փոշի» ξηρός (xēros) «չոր» բառից[1]։ Դարեր շարունակ Էլիքսիրը նախ և առաջ նախատեսված էր ալքիմիայում որպես բաղադրիչ մաս, կամ այն անցում կատարելով հեղուկի, ենթադրվում է, որ կաղապարը վերածում է ոսկու։ Էլիքսիրը նյութ կամ հեղուկ է, որն ըստ երևույթին բուժում է բոլոր հիվանդությունները և հավիտենական կյանք տալիս։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիքսիր Մոնդեթը պաստառին 1899 թ․

Էլիքսիրը առնվազն մեկ ակտիվ բաղադրիչի հիդրոալկոհոլային լուծույթ է։

Հիմնականում, ալկոհոլը օգտագործվում է հետևյալ նպատակներով՝

  • Լուծել ակտիվ բաղադրիչ(ներ)ը և որոշ օժանդակ նյութեր
  • Կանխել շաքարի բյուրեղացումը
  • Պահպանել պատրաստի արտադրանքը
  • Ապահովել արտահայտված համի զգացողությունը
  • Քողարկել ակտիվ բաղադրիչ(ներ)ի տհաճ համը
  • Բարելավել համը

Քիչ քանակությամբ ալկոհոլը ակտիվ բաղադրիչները ամբողջապես կլուծի և կստացվի պարզ լուծույթ։ Ալկոհոլի բարձր կոնցենտրացիաները վերջնական արտադրանքին սուր համ են տալիս։

Էլիքսիրը կարող է պարունակել նաև հետևյալ օժանդակ նյութերը՝

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ դեղորայքային էլիքսիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանք օգտագործվում են որպես լուծիչներ կամ հաղորդիչներ բժշկական էլիքսիրների պատրաստման համար։ Ակտիվ բաղադրիչները լուծվում են էթիլային սպիրտի 15-50% խտության լուծույթում․

Բժշկական էլիքսիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինում են`

Արևելաասիական վիտամինային ըմպելիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներից ի վեր, ոչ ալկոհոլային և կոֆեին չպարունակող «վիտամինային ըմպելիքները» օրեցօր ավելի էինք տարածվում Արևելյան Ասիայում։ Շուկայում առաջատար էր հանդիսանում Օրոնամինը Օհցուկա դեղագործարանից։ Փաթեթավորված շագանակագույն լուսադիմացկուն շշերում, այս ըմպելիքները մեծ համբավ էին վայելում ծերերի և առողջական խնդիրներ ունեցող անձանց մոտ։ Գործընկերներ ունեն Հարավային Կորեայում և Չինաստանում։

Որպես կանոն, արևմուտքի էներգետիկ ըմպելիքները պարունակում են կոֆեին և թիրախավորում են ավելի երիտասարդ խմբերը։ Դրանք ունեյին գունավոր պիտակներ, որոնց վրա տպագրված է, որ օրեցօր ավելացնում են մարզական կարողությունները։

Պահպանման պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիքսիրները պետք է պահպանվեն հերմետիկ փակ, լուսադիմացկուն տարաներում ՝ հեռու արևի ուղիղ ճառագայթներից և բարձր ջերմաստիճանից.

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆիայի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Chisholm, Hugh, ed. (1911). «Elixir» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 9 (11th ed.). Cambridge University Press. էջեր 281–282.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիքսիր» հոդվածին։