Փիլիսոփայական քար
Փիլիսոփայական քար (լատ.՝ lapis philosophorum), ըստ միջնադարյան ալքիմիկոսների նկարագրությունների` որոշակի ռեագենտ, որի միջոցով հնարավոր է իրականացնել մետաղների ոսկու վերափոխում (փոխարկում), ինչպես նաև ստեղծել կյանքի էլիքսիր:
Ալքիմիայի գլխավոր նպատակներից մեկը` երկու առեղծվածային նյութի պատարաստումն էր, որը կօգներ կատարելագործել մետաղները: Առաջինը կոչվում էր «սպիտակ առյուծ»: Այն կարող էր հասրակ մետաղները վերածել արծաթի: Առավել կարևոր էր «փիլիսոփայական քարի» պատրաստումը, որը պետք է օժտված լիներ յուրահատուկ հատկությամբ. այն է` վերածել հասարակ մետաղները ոսկու: Այն անվանում էին նաև կյանքի համադարման և կյանքի էլիքսիր: Բացի այդ այն հանդիսանում էր հատուկ դեղորայք, որի լուծույթի ոսկե ըմպելիքի նույնիսկ շատ փոքր զանգվածների ընդունումը կնպաստեր զանազան հիվանդությունների բուժմանը, երիտասարդեցմանը, կյանքի տևողության երկարեցմանը:
Ալքիմիկոսների աշխատություններում «Փիլիսոփայական քարի» խորհրդանիշ է հանդիսանում իր պոչը ուտող վիշապ Ւռոբոռոսը կամ մի էակ ,որը առաջանում է փիլիսոփայության թագավորի և թագուհու միավորումից:
«Փիլիսոփայական քարը» հայտանաբերողներին անվանում էին ադեպտներ:
Իրական ալքիմիկոսների համար փիլիսոփայական քարը ոչ թե նպատակ էր, այլ զուտ միջոց: Նրանց հետաքրքրում էր ինքը` «փիլիսոփայական քարը», նրանց հետաքրքրում էր այն, թե ինչպես է այն շնորհում հոգու ազատագրում, մեծարում իր տիրոջը: Թեև շատերը «փիլիսոփայական քարը» համարում են հորինվածք, սակայն XX դարում փորձերի արդյունքում պարզվել է, որ հաճախ ոսկու շատ փոքրիկ զանգվածներ ստացվում են այլ էլեմենտներից` միջուկային շարժիչի հետ աշխատանքի արդյունքում:
«Փիլսոփայական քարի» պատրաստման բաղադրատոմս («Մեծ Գրիմուար» գրքից)`
Վերցնել 1 կճուճ թարմ հող, ավելացնել 1 ֆունտ կարմիր պղինձ և կես բաժակ սառը ջուր: Առաջացած զանգվածը եռացնել 30 րոպե: Հետո ավելացնել 3 ունցիա (դա հավասար է 29,86գ) պղնձի օքսիդ և եռացնել 1 ժամ, ապա ավելացնել 2,5 ունցիա մկնդեղ և եռացնել ևս 1 ժամ: Դրանից հետո ավելացնել 3 ունցիա լավ մանրեցված կաղնու կեղև և թողնել, որ կես ժամ եռա, հետո ավելացնել կճուճի մեջ 1 ունցիա վարդագույն ջուր և եռացնել 12 րոպե: Այնուհետև ավելացնել 3 ունցիա մուր և եռացնել մինչև որ զանգվածը պատրաստ լինի: Իմանալու համար այն պատրաստ է, թե ոչ, պետք է մեխը իջեցնել կճուճի մեջ, եթե այն սկսի ազդել մեխի վրա, ապա այն պատրաստ է, իսկ եթե ոչ`պետք այն այն կրկին եռացնել: Լուծույթը կարելի է օգտագործլ օրվա մեջ 4 անգամ: