Անուբիսի տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուբիսի տունը
Изображение логотипа
Ժանրառեղծվածների մասին հեռուստասերիալներ
Երկիր Միացյալ Թագավորություն
 Բելգիա
 ԱՄՆ
ՀիմքHet Huis Anubis?
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Նատալյա Ռամոս
Պատմվածքի վայրԱնգլիա
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ190
Էկրաններին էհունվարի 1, 2011-ից հունիսի 17, 2013[1]
ՀեռուստաալիքNickelodeon
ԸնկերությունQ1152927?
ԴիստրիբյուտորNickelodeon
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Անուբիսի տունը (անգլ.՝ House of Anubis)՝ ամերիկաանգլիական միստիկ, պատանիների համար նախատեսված հեռուստասերիալ։ ԱՄՆ - ում պրեմիերան տեղի է ունեցել Nickelodeon հեռուստաալիքով 2011 թվականի հունվարի 1 - ին, իսկ Ռուսաստանում սերիալը հայտնվել է էկրաններին հունիսի 11 - ին[2]։ Nickelodeon հեռուստաալիքի առաջին փորձն էր միստիկա դետեկտիվ[3] ժանրը երեխաների և պատանիների համար[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական էլիտար գիշերօթիկ դպրոցից խորհրդավոր կերպով անհետանում է աշակերտուհիներից մեկը՝ Ջոյ Մերսերը։ Այդ նույն օրը կրթաթոշակով ԱՄՆ - ից գալիս է Նինա Մարտին անունով մի նոր աշակերըուհի։ Անհետացած աշակերտուհու լավագույն ընկերուհին՝ Պատրիսիա Վիլյամսոնը կասկածանքով է վերաբերվում է Նինային և մեղադրում է նրան Ջոյի անհետացման մեջ։ Այդ ընթացքում Նինային աջակցում է իր նոր ընկերը՝ Ֆաբիան Ռաթերը, ում նա վստահում է և ում հետ պետք է լուծի Անուբիսի տան առեղծվածը։ Ուսումնական տարվա ընթացքում կփոխվի ոչ միայն դպրոցի մթնոլորտը, այլ նաև աշակերտների փոխհարաբերությունները, ինչը կհանգեցնի տարբեր հետևանքների։ Աշակերտներին հետաքրքրում է ընդամենը մեկ հարց՝ թե ի՞ նչ է տեղի ունեցել Ջոյի հետ և ո՞ վ է խառը այդ պատմության հետ։

Երկրորդ եթերաշրջանում հերոսները փնտրում են Անուբիսի դիմակը տան տակ գտնվող լաբիրինթոսում և փրկվում են խորհրդավոր ուրվական Սանկահարի (մեռացված տան տիրուհի) անեծքից։ Նա ձգտում է ստանալ Անուբիսի դիմակը և անիծում է Նինային ու նրա ընկերներին, որպեսզի հասնի իր նպատակին։

Երրորդ եթերաշրջանում երեխաները պետք է անեծքից ազատեն հայտնի հնագետ և «Անուբիսի տան» հիմնադիր Ռոբերտ Ֆոբիշեր Սմայթին, ինչը վերջին սերիայում նրանց հաջողվում է։

Դերասաններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Եթերաշրջաններ
1 2 3
Նատալիա Ռամոս Նինա Մարտին Միշտ
Բրեդ Կավանա Ֆաբիան Ռաթեր Միշտ
Ջեյդ Ռեմսի Պատրիսիա Վիլյամսոն Միշտ
Անա Մալվոյ Թեն Էմբեր Միլլինգթոն Միշտ Պարբերաբար
Ալեքս Սովյեր Ալֆի Լյուիս Միշտ
Յուջին Սայմոն Ջերոմ Կլարկ Միշտ
Թեսի Լոուրենս Մառա Ջեֆֆրի Միշտ
Բոբի Լոկվուդ Միկ Կեմբել Միշտ
Կլարիսա Կլեյթոն Ջոյ Մերսեր Պարբերաբար Միշտ
Բորկլի Դաֆֆիլդ Էդդի Միլլեր Միշտ
Ալեքսանդրա Շիպպ Քեյթի Ռաշ Միշտ
Լուիզա Բերնհեմ Վիլլոյիու Ջենկս Միշտ


  • Նինա Մարտին – սերիալի գլխավոր հերոսուհին։ Նա ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում։ Նրա ծնողները մահացել են ավտովթարից և նա ապրել է տատիկի հետ։ Նինա սկսել է հաճախել անգլիական գիշերօթիկ դպրոց և ապրել Անուբիսի տանը։ Այնտեղ նա հանդիպում է իր երկու լավագույն ընկերներին` Ֆաբիան Ռոթերին և Էմբեր Միլլինգթոնին։ Շուտով նա հասկանում է, որ տան մեջ ինչ - որ գաղտնիք է թաքնված։ Նինան հանդիսանում է այն երեք աշակերտներից մեկը, ովքեր հիմնադրել են «Սիբունա» ակումբը, որը ստեղծվել է, որպեսզի կասեցնի չարիքը աշխարը տիրելու պլանները։ Հանդիսանում է «ընտրյալ», քանի որ ծնվել է հուլիսի 7 - ի 7-ն անց 7-ին և ունի յուրահատուկ ունակություններ, օրինակ նա կարող է հավաքել «Անկխի գավաթը»՝ հին եգիպտական արտեֆակտը։ Նա ունեցել է ռոմանտիկ հարաբերություններ իր ընկերոջ՝ Ֆաբիանի հետ, բայց երկրորդ եթերաշրջանում նրանք ոչ երկար ժամանակով բաժանվեցին, իսկ հետո նորից հաշտվեցին։ Որպես «Ընտրյալ» ունի իր պաշտպանը (Օսիրիանը)՝ Էդիի Միլլերը։ Երրորդ եթերաշրջանի սկզբում որոշում է չվերադառնալ դպրոց, քանի որ նրա տատիկը ծանր հիվանդացել է, ինչպես նաև Ընտրյալը պետք է հեռու մնա Օսիրիանից անվտանգության համար։ Նա գրել է Ֆաբիանի հրաժեշտի նամակի մեջ, որ նախկինի պես սիրում և միշտ սիրելու է նրան, բայց Ֆաբիանը պետք է քայլի առաջ և ապրի առանց իր սիրելիի։
  • Ֆաբիան Ռաթեր — «Անուբիսի տունը» սերիալի գլխավոր կերպարներից մեկը։ Մի քիչ ամաչկոտ։ Խելացի տղա, «Սիբունայի» երեք հիմնադիրներից մեկը, Նինայի լավագույն ընկերը։ Ֆաբիանը միակն էր, ով օգնում էր Նինային առաջին սերիաներում, երբ Պատրիսիա Վիլյամսոնը սկսեց վախեցնել և ամեն կերպ բարկացնել։ Նա Նինայի և Էմբերի հետ միասին բացահայտում է գաղտնիքները, որոնք թաքնված էին տանը։ Որպես զոհ «Սիբունա» ակումբի ստեղծման արարողության ժամանակ, Ֆաբիանը զոհաբերեց ինքնագրով գիրք՝ «Արեգականյին համակարգը քո ընկերն է», ինչը ապացուցում է նրա ձգտումը սովորելուն։ Առաջին եթերաշրջանի ավարտին Ֆաբիանը և Նինան դառնում են ավարտական պարահանդեսի Թագավորն ու Թագուհին և համբուրվում են։ Երկրորդ եթերաշրջանում «Սիբունայի» հետ փնտրում են Եգիպտական գանձերից մեկը՝ Անուբիսի Դիմակը։ Ինչպես նաև Ջոյ Մերսերի շնորհիվ Նինա և Ֆաբիան զույգը բաժանվեց, բայց նրանք շուտով հաշտվեցին։ Երկրորդ եթերաշրջանում Միկի հեռանալուց հետո Ֆաբիանի սենյակի հարևանը դառնում է Էդդի միլլերը։ Երրորդ եթերաշրջանում նա միայնակ է, քանի որ իր ընկերուհի Նինան չվերադարձավ Անուբիսի տուն։ Ընկնում է Ռոբերտի թակարդը և դառնում 4 - րդ մեղսավորը։ Երրորդ եթերաշրջանի վերջին սերիայում մտերմանում է Մառա Ջեֆֆրիի հետ, իսկ «Ռայի էտալոնում» նրանց միասին գնում են ավարտական երեկույթին։
  • Պատրիսիա Վիլյամսոն — Նինայի ընկերուհին։ Շատ հայտնի է, բայց բավականին չար և նենգ։ Սիրում է լսել երաժշտություն։ Երկար պայքարից հետո սկսում է հանդիպել Էդդիի հետ, բայց Երրորդ եթերաշրջանում նրանից բաժանվում է, իսկ հետո վերսկսում են հարաբերությունները։ Մտնում է «Սիբունայի» մեջ։ Ունի երկվորյակ քույր։ Դարձել է երկրորդ մեղսուհին և «Սիբունա» թիմի «առնետը»։
  • Էմբեր Միլլնիգթոն – «Սիբունայի» հիմնադիրը, Նինայի լավագույն ընկերուհին։ Առաջին հայացքից նա թվում է «հիմար շիկահեր», բայց անհրաժեշտության դեպքում, նա կարող է հանճարեղ պլաններ մշակել։ Միկի նախկին սերը, ումից նա բաժանվեց և որոշեց սիրել որպես եղբայր։ Երկրորդ եթերաշրջանի սկզբում սկսում է հանդիպել Ալֆի Լյուիսի հետ։ Երրորդ եթերաշրջանում հոր կամքով մեկնում է ԱՄՆ - ի Նորաձևության դպրոցում սովորելու։
  • Ալֆի Լյուիս — Նինայի, Ֆաբիանի և Պատրիսիայի ընկերը, Էմբերի երկրպագուն։ Մտնում է «Սիբունայի» մեջ։ Շատ ուրախ մարդ։ Ջերոմի ընկերն ու սենյակի հարևանը։ Երկրորդ եթերաշրջանում փորձում է հոգ տանել Էմբերի մասին, բայց մերժում է ստանում նրանից։ Երկրորդ եթերաշրջանի վերջում դառնում է Էմբերի սիրելին, բայց նրա հեռանալուց հետո սիրահարվում է տան նոր բնակիչ Վիլլոյիու Ջենկսին։ Երրորդ եթերաշրջանում ստիպողաբար դառնում է Ռոբերտ Ֆոբիշեր Սմայթի 5 - րդ մեղսավորը։
  • Ջերոմ Կլարկ — Ալֆի Լյուիսի լավագույն ընկերը, կատակասեր է։ Որոշ ժամանակ աշխատել է Ռուֆուս Զինոյի համար, պատմելով նրան տան գաղտնիքները։ Հաճախ խառնվում է «Սիբունայի» գործերի մեջ, սակայն երբեք պաշտոնական անդամ չի եղել։ Ունի քույր՝ Պոպպի Կլարկը։ Երկրորդ եթերաշրջանում փորձում է գտնել հորը և այցելել բանտ։ Երրորդ եթերաշրջանում հանդիպում է Մառա Ջեֆֆրիի և Վիլլոյիու Ջենկսի հետ, բայց ստանում է իր արժանի պատիժը։ Սկսեց հոգ տանել Ջոյ Մերսերի մասին։
  • Միկ Կեմբել — Շատ գեղեցիկ տղա - մարզիկ, այդ պատճառով նրա հետ երազում է հանդիպել գրեթե յուրաքանչյուր աղջիկ։ Ողջ առաջին եթերաշրջանի ընթացքում եղել է Ֆաբիանի հարևանը և լավագույն ընկերը։ Առաջին եթերաշրջանում հանդիպում էր Էմբերի հետ, բայց նրանք բաժանվեցին։ Սկսեց հանդիպել Մառա Ջեֆֆրիի հետ, Երկրորդ եթերաշրջանում մեկնեց Ավստրալիա։ Չկարողանալով պահպանել հարաբերությունները հեռավորության վրա Մառան լքեց նրան։
  • Մառա Ջեֆֆրի — Հանդիպել է Միկի հետ, բայց նրա մեկնելուց հետո բաժանվել է նրանից, շուտով իմանում է, որ Ջերոմը սիրահարված է նրան և սկսում է հանդիպել։ Գերազանցիկ, շատ ժամանակ է տրամադրում սովորելուն, սակայն հասցնում հետևել է իր իմիջին և հանդիպել տղաների հետ։ Ծնողները հանդիսանում են կարևոր մարդիկ սպորտի մեջ։ Երկրորդ եթերաշրջանում վրեժ է լուծում Ջերոմից, քանի որ նա հանդիպում էր իր և Վիլլոյիու Ջենկսի հետ։
  • Ջոյ Մերսեր — Պատրիսիայի լավ ընկերուհին։ Առաջին եթերաշրջանում նա բոլորին անհայտ պատճառներով լքում է դպրոցը։ Հետո պարզվում է, որ նրան առևանգել է վիկտորի գաղտնի միությունը, սխալմաբ կարծելով, որ նա է ընտրյալը։ Երկրորդ եթերաշրջանում վերադառնում է դպրոց։ Սիրահարված է Ֆաբիանին և այն փաստը, որ նա հանդիպում է Նինայիի հետ, չի ստիպում նրան հիասթափվել Ֆաբիանից։ Երկրորդ եթերաշրջանի վերջում միանում է «Սիբունային», սակայն շուտով լքում է այն։ Երրորդ եթերաշրջանում պետք է օգներ Մառային վրեժ լուծել Ջերոմից, բայց սիրահարվում է նրան։
  • Էդդի Միլլեր — ամերիկացի, գալիս է Անուբիսի տուն, միկի հեռանալուց հետո։ Պարոն Սվիթի որդին։ Բնույթով շատ նման է Պատրիսիային։ Սկզբում Պատրիսիան և Էդդին ատում են միմյանց, սակայն հետո սկսում են հանդիպել։ Նինայի օսիրիանը (պաշտպանը)։ Ընդունվել է «Սիբունա», իսկ երրորդ եթերաշրջանում դառնում է առաջնորդը։
  • Քեյ - Թի Ռաշ — ամերիկուհի, գալիս է Անուբիսի տուն։ Պապը տվել է նրան լուսնի ձևով բանալի և ասել, որ գա Անուբիսի տուն և կանգնեցնի մեծ չարիքը։ Ընդունվել է «Սիբունա», Ռոբերտ Ֆոբիշեր Սմայթի ծոռը։
  • Վիլլոյիու Ջենկս — Նոր աղջիկ Անուբիսի տանը։ Հանդիպել է Ջերոմի հետ, սակայն իմանալով, որ նա միաժամանակ հանդիպում է նաև Մառայի հետ, լքում է նրան։ Նա երբեմն իրեն տարօրինակ է պահում, բայց ընդհանուր առմամբ նա շատ բարի է։ Հետո հանդիպում է ալֆիի հետ, Մառայի և Ջոյի ընկերուհին։ Իմանում է «Սիբունայի» մասին, բայց չի միանում նրանց։

Երկրորդական դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Եթերաշրջաններ
1 2 3
Ֆրենսիս Մաջի Վիկտոր Ռոդերման Պարբերաբար
Մինա Անվար Թրուդի Ռեման Պարբերաբար
Պոլ Էնտոնի Բարբեր Էրիկ Սվիթ Պարբերաբար
Ջուլիա Դիկին Դաֆնա Էնդրյուս Պարբերաբար
Ռոջեր Բայկլար Ռուֆուս Զինո Պարբերաբար
Ռիտա Դեվիս Սարա Ֆոբիշեր Սմայթ Պարբերաբար
Ջեք Դոննելլի Ջեյսոն Վինկլեր Պարբերաբար
Քեթրին Բեյլի Էսթեր Ռոբինսոն Պարբերաբար
Սոֆիա Հակ Սանկհարա Պարբերաբար
Պոպի Միլլեր Վերա Դեվենիշ Պարբերաբար
Սարտաջ Գարեվալ Ջասպեր Չաոդարի Պարբերաբար
Ֆրենսիս Էնցելլ Պոպպի Կլարկ Պարբերաբար
Ջոն Սեկվիլ Ռոբերտ Ֆոբիշեր Սմայթ Պարբերաբար
Սյուզի Կեյն Կերոլայն Դեմբի Պարբերաբար
Բրիոնի Աֆերսոն Հարիետ Դեմբի Պարբերաբար


  • Վիկտոր Ռոդերման Կրտսեր — կալվածքի տերը և վերակլացուն, որտեղ ապրում են աշակերտները։ Փորձում է ստեղծել «Կյանքի էլիքսիր», իսկ հետո գտնել «Անուբիսի դիմակը»։ Մանուկ հասակում եղել է Սարա Ֆոբիշեր Սմայթի ընկերը։ Էրիկ Սվիթի հետ և Կերոլայն Դեմբիի հետ միասին ցանկանում են վերակենդանացնել Ռոբերտ Ֆոբիշեր Սմայթին։ Սերիալի վերջում լքում է տունը Կորբյերի՝ ագռավի խրտվիլակի հետ միասին։
  • Թրուդի Ռեման — տան կառավարչուհի, ավելի ուշ Հին Եգիպտոսի գանձերի ցուցահանդեսի հսկիչ։ Հետո նորից դուրս է գալիս կառավարչուհու աշխատանքից։ Շատ բարի և հոգատար կին, տածում է անպատասխան համակրրանք Վիկտորի հանդեպ։
  • Էրիկ Սվիթ — դպրոցի տնօրեն։ Հանդիսանում է Վիկտորի միության անդամ։ Էդդիի հայրը։ 3 եթերաշրջանում դարձել է Ֆոբիշեր Սմայթի երրորդ մեղսավորը։ Ժամանակին ապրել է Անուբիսի տանը։
  • Դաֆնա Էնդրյուս — ֆրանսերենի ուսուցչուհին սերիալի առաջին եթերաշրցանից մինչև երկրորդ եթերաշրջանի 25 սերիան։ Երկրորդ եթերաշրջանում լքում է դպրոցը։ Եղել է Վիկտորի միության անդամ։
  • Ռուֆուս Զինո (Ռենե Զելդման) — դետեկտիվ, օգնել է հետաքննել Ջոյի անհետացումը, հետո առևանգել է Պատրիսիային։ Վիկտորի ոխերիմ թշնամին։ Նախկինում եղել է Վիկտորի միության անդամ, բայց հետո փախել է և փոխել անունն ու ազգանունը։ Ոչնչացվել է Սանկհարայի հետ երկրորդ եթերաշրջանի վերջին սերիայում։
  • Սարա Ֆոբիշեր Սմայթ — Ռոբերտ Ֆոբիշեր Սմայթի աղջիկը։ Ընտրյալ։ Տվել է Նինային հմայիլ Հորայի աչքի ձևով։ Մահացել է Քնի մեջ, դրանից առաջ այցելելով նոր ընտրյալին։ Իսկ հետո օգնել է Նինային, տալով հուշում տիկնիկային տան մասին։
  • Ջեյսոն Վինկլեր — դրամայի և պատմության ուսուցիչ։ Օգնել է Պատրիսիային գտնել Ջոյին, բայց հետո միանում է Վիկտորի միությանը։ Պարահանդեսի գնացել է Էսթեր Ռոբինսոնի հետ։ Միայն առաջին եթերաշրջանում է խաղացել։
  • Էսթեր Ռոբինսոն — ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։ Առաջին եթերաշրջանում Մառան զրպարտում է նրան, հայտարարելով նրա և Միկի կապի մասին, ինչը իրականում սուտ էր։
  • Սանկհարա — ոգի, որը պահանջում է երեխաներից Անուբիսի դիմակը։ Ոչնչացվել է Ռուֆուսի հետ երկրորդ եթերաշրջանի վերջին սերիայում։
  • Վերա Դեվենիշ — տան նոր կառավարչուհին։ Բավական ստոր կին, ով ձևանում է բարի։ Ռուֆուսի և Վիկտորի օգնականը միաժամանակ։ Վիկտորը նրա հանդեպ համակրանք էր տածում, սակայն իմանալով Ռուֆուս մասին, նրան ազատում է աշխատանքից։
  • Ջասպեր Չաոդարի — Ֆաբիանի կնքահայրը։ Ցուցահանդեսի հսկիչ։ Աշխատում է Ռուֆուսի համար, քանի որ նա շանտաժի էր ենթարկում։
  • Պոպպի Կլարկ — Ջերոմի կրտսեր քույրը։ Չի ապրում Անուբիսի տանը, սակայն եղբոր հետ սովորում է նույն դպրոցում։ Շատ աներես և խորամանկ աղջիկ։
  • Ռոբերտ Ֆոբիշեր Սմայթ — Անուբիսի տան տերը։ Սառայի հայրը։ Քեյթիի ապուպապը։ Հին եգիպտագետ։ Երրորդ եթերաշրջանում վերակենդանացավ է և սկսեց կանչել Ամմատին։ Վերջին սերիայում դառնում է բարի և ծերանում է։
  • Կերոլայն Դեմբի — նոր ուսուցչուհի, Հարիետի խորթ քույրը։ Հայտնվում է երրորդ եթերաշրջանում։ Սկզբում իրեն ներկայացնում է որպես իր կուզինա։ Շատ չար և նենգ։ Վերջին սերիայում Ամմատը կերավ նրան։
  • Հարիետ Դեմբի — Ռոբետ Ֆոբիշեր Սմայթի իսկական պահապանը։ Հայտնվում է երրորդ եթերաշրջանում։ Օգնում է Սիբունային։ Նախկինում ապրել է հոգեբուժարանում, ուր նրան ուղարկել էր Կերոլայնը։ Հետո նա Հարիետին թաքցնում էր տանը։ Լինում է «թեթևակի ոչ իր նման»։

Այլ կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայքլ Լամսդեն — Ֆրեդերիկ Մերսեր, Ջոյի հայրը։ Վիկտորի միության անդամ (1 եթերաշրջան)
  • Նիկոլաս Բեյլի — Սերժանտ Ռոբակ (1 եթերաշրջան)
  • Շերի Էն դեվիս — Դելիյա (1 եթերաշրջան)
  • Սայմոն Չենդլեր — Էդ Ռաթեր, Ֆաբիանի հորեղբայրը։ Աշխատում է խանութում։ Նինային և Ֆաբիանին տվել է Հին Եգիպտոսի մասին գրիք։ Բարյացակամ տարեց մարդ։ (1 եթերաշրջան)
  • Ստեֆան Բեկկետ — Ռորի Կեմբել, Միկի հայրը։ Ցանկանում էր, որ Միկը իր նման բժիշկ դառնա։ Բայց հաշտվել այն բանի հետ, որ Միկը ուզում է դառնալ մարզիկ. (1 եթերաշրջան)
  • Գվինետ Պաուել — Էվելին Մեինդիան Մարտին, Նինայի տատիկը։ (2 եթերաշրջան)
  • Ֆիլիպ Ռայթ — Ջոն Կլարկ, Ջերոմի և Պոպպի հայր։ Ինչ - որ ժամանակ ապրել է Անուբիսի տանը։ Բանտարկված է եղել, բայց 2 եթերաշրջանի վերջին սերիայում ժամկետից շուտ ազատ է արձակվել։ (2 եթերաշրջան)
  • Սարա Պոլ — Միսս Վալեյտան, ֆրանսերենի ուսուցչուհի, ով փոխարինել է միսիս Էնդրյուսին այն բանից հետո, ինչ նա լքեց դպրոցը։ Առաջ, Ավստրալիայում դասավանդել է Միկին։ (2 եթերաշրջան)
  • Հյու Լի — Գուստավ Զիստակ, Հին Եգիպտոսի գանձերի ցուցահանդեսի ղեկավար։ Պարոն Սվիթի նախկին կոլեգան։ (2 եթերաշրջան)
  • Նիկիտա Ռեմսի — Փայփեր Վիլյամսոն, Պատրիսիայի երկվորյակ քույրը. Սովորում է երաժշտական տաղանդների դպրոցում, բայց երկրորդ եթերաշրջանում գալիս է քրոջ մոտ Անուբիսի տուն։ Համակրանք է տածում Ալֆիի նկատմամբ, սակայն դա չի խանգարում նրան ետ վերադառնալ։ (2-3 եթերաշրջան)
  • Ֆիլիսիտի Գիլբերտ — Ամմատ, հին եգիպտական ոգի, ցանկանում էր վերադարձնել քաոսը Երկիր և ոչնչացնել այն։ Ամմատին պետք են հինգ մեղսավորների հոգիներ, որպեսզի մտնի մեր աշխարհ։ (3 եթերաշրջան)
  • Չարլզ Դեյշ — Ջոն Միլլինգթոն, Էմբերի հայրը։ Երրորդ եթերաշրջանում Էմբերին տանում ՝ ԱՄՆ - ի Մոդ դպրոց։ (3 եթերաշրջան)
  • Ջեֆֆրի Բերտոն — Դեդ Քեյթի Ռաշ, Քեյթիի մահացած պապիկը։ Տվել է նրան լուսնի ձևով բանալի։ Նա ասել է Քեյթիին. «Դու պետք է կանգնեցնես մեծ չարիքը»։ (3 եթերաշրջան)

Anubis Unlocked[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անուբիսի տունը» սերալի առաջին եթերաշրջանին դուրս է գալիս Anubis Unlocked լրացումը։ Դրանում խոսվում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում «Անուբիսի տունը» հեռուստասերիալի կադրերից դուրս։ ԱՄՆ - ում ավարտվել է հիմնական սերիալի ցուցադրությունը և սկսվել է Anubis Unlocked - ի ցուցադրությունը։ Այն նաև պատմում է դերասանների, գրիմի գաղտնիքների և այլ բաների մասին։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հունվարի 1-ին[5] և շուտով հեռուստասերիալով հետաքրքրվել է Nickelodeon - ի ռուսական ստորաբաժանումը։ Nickelodeon - ի հաշվարկներով առաջին եթերաշրջանը դիտել է 5,9 միլիոն դեռահաս[4]։ Առաջին եթերաշրջանում թողարկվել է վաթսուն 11 րոպեից բաղկացած սերիա։

2011 թվականի մարտի 10 - ին ստուդիան հայտնեց, որ մտադիր են շարունակել սերիաների թողարկումը և ստեղծել երկրորդ եթերաշրջան։ Երկրորդ եթերաշրջանում Միկ կերպարը գնում է Ավստրալիա և նրա փոխարեն հայտնվում է նոր աշակերտ՝ Էդդին։ Սերիաները ավելանում են մինչև 90, իսկ նկարահանումները ամենայն հավանակությամբ ձգվում են մինչև 2011 թվականի վերջը։ Պրեմիերան սպասվում է 2012 թվականին։ Իսկ հուլիսի 30 - ը 3 եթերաշրջանի նկարահանումների 1-ին օրն էր։ Պրեմիերան սպասվում է 2013 թվականին (Ռուսաստանում և Ուկրաինայում 2013 թվականի ապրիլ - հուլիս ընկած ժամանակահատվածում)։ 3 եթերաշրջանի 40 սերիայում Նատալիա Ռամոսը չի մասնակցում նկարահանումներին, քանի որ աշխատում է մեկ այլ ֆիլմում, որտեղ նա կատարում է գլխավոր դերերից մեկը, ինչպես նաև որոշում է կենտրոնանալ ուսման վրա։ Բոբի Լոկվուդը և Ռոջեր Բարկլայը նույնպես չեն մասնակցել 3 եթերաշրջանի նկարահանումներին։

2012 թվականի ապրիլի 16 - ին Nickelodeon - ը հայտնեց սերիալի 3 եթերաշրջանի մասին, որտեղ պետք է լինեն քառասուն 23 րոպեից բաղկացած սերիաներ և մեկ 90 րոպեանոց սերիա (ֆիլմ)։

Օգտագործված երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի համար սաունդթերք չի ձայնագրվել, սակայն օգտագործվել են այնպիսի կոմպոզիցիաներ, ինչպիսիք են Main Theme, Lost Prophecies, Red Planet, Jupiter Rising, Orion, Rising Mercury, Solar Storm, Trailer Rise, Battle of Asculum, Kraken, Malice, Meteor, Quest, Vodka Sazerac և այլն։

Սերիալի շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը ունի շարունակություն Ռայի հարջորոշիչ քարը վերնագրով (Nickelodeon - ում Ռայի Էտալոնը), որը պատմում է կերպարների հետագա կյանքը սերիալից հետո։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Youth Television News - ը դրական կարծիք է հայտնել և «Անուբիսի տունը» անվանել է Nickelodeon ալիքի լավագույն սերիալը։ Նրանք ասել են նաև՝

Լավ պատմությունը միշտ էլ ավելի լավ է կրկնվող երգիծական պատմվածքներից
- Youth Television News[6]

:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Շոու Կատեգորիա Անվանում Արդյունք Ծանոթագրություն
2011 Nickelodeon UK Kids Choice Awards 2011 Nickelodeon - ի սիրելի շոու (Մեծ Բրիտանիա) «Անուբիսի տունը» Հաղթանակ [7]
2011 British Academy Children’s Awards «Լավագույն դրամա» «Անուբիսի տունը» Առաջադրված [8]
2011 Kid’s Choice Awards «Սիրված համաշխարհային TV շոու» «Անուբիսի տունը» Առաջադրված
2013 Kids Choice Awards «Սիրված բրիտանական TV շոու» «Անուբիսի տունը» Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://dbpedia.org/resource/House_of_Anubis
  2. «Программа передач канала Никелодеон на 11 июня 2011 года». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  3. «House of Anubis Hits The Philippines» (անգլերեն). Nickelodeon Philippines Central. 10 марта 2011. Արխիվացված է [vk.com/nickelodeonofficial օրիգինալից] 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. 4,0 4,1 Lee Hernandez (07/07/2011). «'House of Anubis' Star Nathalia Ramos On Connecting "With Spanish-Speaking Teens All Around The World"» (անգլերեն). Latina Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  5. «IMDB: House of Anubis (2011) (TV)». IMDB.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «'House of Anubis' Beats Rivals « YTN – Youth Television News». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
  7. «2011 Nickelodeon Kids' Choice Awards :: Hosted by Jack Black». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «2011 British Academy Children's Awards Winners - Children's - Awards - The BAFTA site». Bafta.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.