Էներգետիկ ըմպելիք
Էներգետիկ ըմպելիքները ոչ ալկոհոլային, գազավորված խմիչքներ են,[1] որոնց արտադրողները գովազդելիս պնդում են, որ «դրանք մարդուն ապահովում են էներգիայով»: Գովազդներոմ չի նշվում, սակայն, որ էներգիան առաջանում է դրանց մեջ պարունակվող կոֆեինի և շաքարի հաշվին:[2] Էներգետիկ ըմպելիքները պայմանականորեն բաժանվում են 2 տեսակի` առաջինները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին (ավելի շատ օգտակար է մինչ ուշ գիշերները աշխատող մարդկանց կամ սովորող ուսանողների համար), մյուս խմբի մեջ մտնող էներգետիկները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ (նախատեսված է ակտիվ մարդկանց համար, ովքեր իրենց ազատ ժամանակն անցկացնում են մարզասրահներում): Պարունակում են նաև գլյուկոզ, որն արագ ներթափանցում է արյան մեջ, մասնակցում օքսիդացման գործընթացներին և էներգիա է ապահովում մկաններին, ուղեղին և կյանքի համար կարևոր մյուս օրգաններին: Մեկ գավաթ սուրճի ազդեցությունը տևում է 1-2 ժամ, իսկ էներգետիկ ըմպելիքինը ` 3-4 ժամ:
Բացասական ազդեցությունները մարդկանց վրա [խմբագրել]
- Շատ էներգետիկ ըմպելիքներ պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, որոնք առաջացնում են դող մարմնի վերջույթներում և արագացնում են սրտի աշխատանքը:
- Ըմպելիքներում առկա կոֆեինը կարող է առաջացնել նյարդային ջղաձգումներ: Կոֆեինի ազդեցությունը տևում է 3-5 ժամ, որից հետո օրգանիզմին անհրաժեշտ է լինում հանգիստ: Ընդհանրապես` կոֆեինը առաջացնում է կախվածություն:
- Մեկ օրում 2-ից ավելի էներգետիկ ըմպելիքների օգտագործումը ունենում է բացասական հետևանքներ` ճնշման կտրուկ բարձրացման, կամ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման տեսքով:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»։ http://www.copypaste.am/2012/03/18/%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80-%D5%A7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A3%D5%A5%D5%BF%D5%AB%D5%AF-%D5%A8%D5%B4%D5%BA%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84%D5%B6/։ Վերցված է 2012-03-18։
- ↑ «Ռեդ Բուլ? Արդյո՞ք էներգետիկ ըմպելիքներն ապահովում են էներգիայով» (PDF)։ https://www.msu.edu/user/urquhart/professional/Can-of-Bull-JCST.pdf։ Վերցված է 2009-07-03։