Զրոյական միջօրեական
Գրինվիչյան միջօրեական (զրոյական միջօրեական), աշխարհագրական միջօրեական, որը անցնում է Գրինվիչյան աստղադիտարանի Պասաժային գործիքի վրայով: Գրինվիչյան միջօրեականը ծառայում է որպես աշխարհագրական երկայնությունների հաշվարկի սկիզբ, հանդիսանում է զրոյական ժամային գոտու միջին միջօրեականը: Տեղական միջին արևային ժամանակը Գրինվիչյամ միջօրեականում օգտագործվում է աստղագիտությունում (Համաշխարհային ժամանակի համապատասխանեցման համար):
Շենքի տարբեր կողմերում գտնվող պատուհանները կարելի է բացել և նայել Flamsted House շենքի միջով: Դա թույլ է տալիս կատարել համեմատական օպտիկական չափումներ:[1]
Բովանդակություն |
Պատմությունը [խմբագրել]
Մինչև XIX-րդ դարի վերջը տարբեր երկրներում աշխարհագրական երկայնությունների հաշվման համար օգտագործվում էին սեփական ազգային զրոյական միջօրեականներ, որոնք անցնում էին, որպես կանոն, այս երկրների կենտրոնական աստղադիտարաններով: Այսպես, Անգլիայում և ԱՄՆ-ում զրոյական էր համարվում Գրինվիչյան միջօրեականը, Ֆրանսիայում այս նպատակով օգտագործվում էր «փարիզյան միջօրեականը», Ռուսական կայսրությունում` Պուլկովյան միջօրեականը, և այլն: Գեոդեզիայի զարգացման հետ Միջազգային աստղագիտական միությունը որոշեց, որ ստանդարտ երկայնությունների հաշվման համակարգի բացակայությունը անհարմար է: 1884 թվականին Միջազգային միջօրեականային համաժողովի ժամանակ Վաշինգտոնում որոշվեց ընտրել Գրինվիչյան միջօրեականը որպես զրոյական կետ ամբողջ երկրագնդի երկայնությունների որոշման համար:
Աշխարհագրությունը [խմբագրել]
Գրինվիչյան միջօրեականը անցնում է հետևյալ երկրներով, ծովերով և տարածքներով`
-
Կոորդինատները
(մոտավոր)Երկիր, տարածք կամ ծով Ծանոթություն Հյուսիսային սառուցյալ օվկիանոս Հյուսիսային բևեռ Գրենլանդական ծով Նորվեգիական ծով Հյուսիսային ծով
Մեծ ԲրիտանիաԱնցնում է Գրինվիչյան աստղադիտարանով Լա Մանշ նեղուց
Ֆրանսիա
ԻսպանիաՄիջերկրական ծով Վալենսիական ծովածոց
ԻսպանիաՄիջերկրական ծով
Ալժիր
Մալի
Բուրկինա Ֆասո
ՏոգոՄոտ 600 մ
ԳանաՄոտ 16 կմ
Տոգո
ԳանաՀատում է Վոլտան, Ատլանտյան օվկիանոս Հատում է հասարակածը կետում Հարավային օվկիանոս Անտարկտիդա Մոդայի թագուհու երկիր, Հարավային բևեռ,
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Թագավորական աստղադիտարանի պատմությունը, Գրինվիչ, Ազգային ծովային թանգարան
Գրականություն [խմբագրել]
- Հաուզ Դ. (1983)։ Գրինվիչյան ժամանակ և երկայնության հայտնաբերումը։