Երիցվանք (գյուղ, Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երիցվանք, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 90 կմ հարավ-արևելք՝ Հակարի գետի ստորին հոսանքի աջ ափին։ Բնակչությունը 2002 թվականի տվյալներով 143 մարդ է։ Զբաղվում են երկրագործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց։

Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1997 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png