Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ
Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
"All Aboard!" | ||||
Ամսաթվեր | ||||
1-ին կիսաեզրափակիչ | Մայիսի 8, 2018[1] | |||
2-րդ կիսաեզրափակիչ | Մայիսի 10, 2018[1] | |||
Եզրափակիչ | Մայիսի 12, 2018[1] | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | Պորտուգալիա, Լիսաբոն[1] | |||
Հաղորդավարներ | Ֆիլոմենա Կաուտելա[2] Սիլվիա Ալբերտո[2] Դանիելա Ռուահ[2] Կատարինա Ֆուրտադու[2] | |||
Գործադիր տնօրեն | Յոն Օլա Սանդ | |||
Մասնակցություն | ||||
Երկրների քանակ | 43 | |||
Մասնակիցներ | Monsters?, Mall?, Քամի, Nobody but You?, X My Heart?, A Matter of Time?, Forever?, Fuego?, Crazy?, Higher Ground?, La forza?, Tu canción?, Mercy?, Էլենի Ֆուրեյրա, Lie to Me?, Toy, You Let Me Walk Alone, Non mi avete fatto niente?, Dance You Off?, My Lucky Day?, When We're Old?, That's How You Write a Song?, Under the Ladder?, Outlaw in 'Em?, Nova deca?, We Got Love?, Viszlát nyár?, Hvala, ne!?, Storm?, O jardim?, Stones?, Oneiro Mou?, Lost and Found?, Our Choice?, Goodbye?, Funny Girl?, Taboo?, Light Me Up (Gromee song)?, I Won't Break?, Inje?, Who We Are? և Sheni gulistvis? | |||
Առաջնելույթ | չկա | |||
Վերադարձել են | Ռուսաստան | |||
Մեկնել են | չկա | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր տալիս է 12, 10, 8-1 միավորների 2 խումբ իր լավագույն տասնյակին. մեկը արտահայտում է ժյուրիի ձայները մյուս՝ հեռուստաքվեարկության | |||
Ժամանակագրություն | ||||
| ||||
eurovision.tv/event/lisbon-2018(անգլ.) |
«Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ», ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 63-րդ թողարկումը, որն առաջին անգամ անցկացվել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, այն բանից հետո, երբ Կիևում տեղի ունեցող Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը «Amar pelos dois» երգով զբաղեցնում է պատվավոր առաջին հորիզոնականը։ Երաժշտական հեղինակավոր մրցույթը հյուրընկալել է Լիսաբոնի կենտրոնում գտնվող «Ալտիս արենա»-ն։
Մրցույթն ունեցել է երկու կիսաեզրափակիչներ, որոնք անցկացվեցին համապատասխանաբար մայիսի 8-ին և մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին։ Այս տարի մրցույթի հաղորդավարական կազմում ներառված են թվով չորս արտիստներ՝ Ֆիլոմենա Կաուտելան, Սիլվիա Ալբերտուն, Դանիելա Ռուահը և Կատարինա Ֆուրտադուն։
Մրցույթին մասնակցել են թվով քառասուներեք երկրների ազգային պատվիրակներ։ Վերադարձել է միայն Ռուսաստանը, որի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մասնակցությունը նախորդ տարի արգելափակված էր։ Բանն այն էր, որ երգչուհին այցելել էր Ղրիմ, որը բռնազավթված է Ռուսաստանի կողմից, իսկ նման անձանց մուտքն Ուկրաինա արգելված է։ Եվրատեսիլը լքած երկրներ չկան։
Եվրատեսիլ 2018-ում Հայաստանը ներկայացրել է երգիչ և երգահան Սևակ Խանաղյանը՝ հեղինակային «Քամի» երգով։
Անցկացման վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացիր հյուրընկալող երկրի հետ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցող «Եվրատեսիլ 2017»-ի Պորտուգալիայի պատվիրակ Սալվադոր Սոբրալը հաղթանակ տանելով մրցույթում, իր հայրենիքին՝ Պորտուգալիային, առաջին անգամ ընձեռում է համաեվրոպական հեղինակավոր երգի փառատոնը հյուրընկալելու բացառիկ իրավունք։
Մրցութային փուլ և հյուրընկալող քաղաքի ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Եվրատեսիլ 2017»-ի եզրափակչի օրը Պորտուգալիայի ազգային հեռարձակող «Rádio e Televisão de Portugal»-ը հայտարարություն է տարածել առ այն, որ հաղթանակի դեպքում Պորտուգալիան պատրաստ է հյուրընկալել Եվրատեսիլ 2018 երգի մրցույթը։ Սալվադոր Սոբրալի հաղթանակից հետո Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը պաշտոնապես հրավեր է ուղարկել պորտուգալական պատվիրակության՝ միևնույն ժամանակ թույլատրելով հյուրընկալել ամենամյա երգի մրցույթը։
Հաջորդ օրը Պորտուգալիայի ռադոյի և հեռուստատեսության տնօրեն Նունո Արթուր Սիլվան ի լուր հանրության հայտարարեց, թե որտեղ է անցկացվելու հեղինակավոր մրցույթը։ Արդյունքում պարզ դարձավ, որ Եվրատեսիլ 2018-ը հյուրընկալող դահլիճը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի «Ալտիս արենա»-ն է։ Միևնույն ժամանակ նշվեց նաև, որ այս կապակցությամբ դեռևս վերջնական որոշում չի կայացվել և ամեն ինչ կարող է փոփոխվել։
Հյուրընկալող քաղաքի ընտրության հիմնական պահանջները ներկայացվել են Կիևում տարած հաղթանակից հետո ԵՀՄ-ի կողմից ՊՌՀ-ին ներկայացրած փաստաթղթում․
- Հարմարավետ համերգասրահ, որը կարող է տեղավորել շուրջ 10 հազար հանդիսականի։
- Միջազգային մամուլի կենտրոն 1500 լրագրողների համար, ովքեր պատշաճ պայմաններ ունեն բոլոր պատվիրակների համար։
- Միևնույն քաղաքում հարմարավետ պայմաններով հյուրանոցների առկայություն, որոնք կարող են տեղավորել 43 երկրների 2000 պատվիրակներին, լրագրողներին, հանդիսատեսին և կազմակերպչական թիմին։
- Զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքներ՝ ներքին տրանսֆերների համար, ինչպես նաև քաղաքից ոչ այնքան հեռու գտնվող միջազգային օդանավակայան։
Անցկացման վայրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրատեսիլ 2017-ում «Amar Pelos Dois» երգով Սալվադոր Սոբրալի տարած հաղթանակի շնորհիվ, Եվրատեսիլ 2018-ը անցկացվեց Պորտուգալիայում, որը կազմակերպեց Պորտուգալիայի ռադիո և հեռուստատեսությունը (RTP)[3]։ Մրցույթի կիսաեզրափակիչները անցկացվեցին 2018 թվականի մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին[4][5]։
Մասնակից երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1-ին կիսաեզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]19 երկրներ մրցեցին առաջին կիսաեզրափակչում, որոնցից 10-ը անցան եզրափակիչ։ Իսպանիան, Պորտուգալիան և Մեծ Բրիտանիան քվեարկեցին այս կիսաեզրափակչում։
№ | Երկիր | Մասնակից | Երգ | Թարքմանություն | Լեզու | Տեղ | Միավոր |
---|---|---|---|---|---|---|---|
01 | Ադրբեջան | Այսել | X My Heart | Խաչում եմ իմ սիրտը | անգլերեն | 11 | 94 |
02 | Իսլանդիա | Արի Օուլաֆսոն | Our Choice | Մեր ընտրությունը | անգլերեն | 19 | 15 |
03 | Ալբանիա | Էուժենթ Բուշպեպա | Mall | Սպասում | ալբաներեն | 8 | 162 |
04 | Բելգիա | SENNEK | A Matter Of Time | Ժամանակի հարց | անգլերեն | 12 | 91 |
05 | Չեխիա | Միկոլաս Յոսեֆ | Lie To Me | Ստիր ինձ | անգլերեն | 3 | 232 |
06 | Լիտվա | Եվա Զասիմաուսկայտե | When We're Old | Երբ մենք մեծ կլինենք | անգլերեն | 9 | 119 |
07 | Իսրայել | Նետա | Toy | Խաղալիք | անգլերեն, եբրայերեն | 1 | 283 |
08 | Բելառուս | ALEKSEEV | Forever | Հավերժ | անգլերեն | 16 | 65 |
09 | Էստոնիա | Էլինա Նեչաևա | La Forza | Ուժը | իտալերեն | 5 | 201 |
10 | Բուլղարիա | EQUINOX | Bones | Ոսկորներ | անգլերեն | 7 | 177 |
11 | Հյուսիսային Մակեդոնիա | Eye Cue | Lost and Found | Կորած և գտած | անգլերեն | 18 | 24 |
12 | Խորվաթիա | Ֆրանկա | Crazy | Խենթ | անգլերեն | 17 | 63 |
13 | Ավստրիա | Սեզար Սեմփսոն | Nobody But You | Ոչ ոք բացի քեզնից | անգլերեն | 4 | 231 |
14 | Հունաստան | Յանա Տերզի | Oniro Mou | Իմ երազանքը | հունարեն | 14 | 81 |
15 | Ֆինլանդիա | Սաառա Աաալտո | Monsters | Հրեշներ | անգլերեն | 10 | 108 |
16 | Հայաստան | Սևակ Խանաղյան | Qami | Քամի | հայերեն | 15 | 79 |
17 | Շվեյցարիա | ZiBBZ | Stones | Քարեր | անգլերեն | 13 | 86 |
18 | Իռլանդիա | Ռայըն Օ'Շոնեսի | Together | Միասին | անգլերեն | 6 | 179 |
19 | Կիպրոս | Էլենի Ֆուրեյրա | Fuego | Կրակ | անգլերեն, իսպաներեն | 2 | 262 |
2-րդ կիսաեզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]18 երկրներ մրցեցին երկրորդ կիսաեզրափակչում, որոնցից 10-ը անցան եզրափակիչ։ Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան քվեարկեցին այս կիսաեզրափակչում։
№ | Երկիր | Մասնակից | Երգ | Թարքմանություն | Լեզու | Տեղ | Միավոր |
---|---|---|---|---|---|---|---|
01 | Նորվեգիա | Ալեքսանդր Ռիբակ | That's How You Write a Song | Ահա, թե ինչպես ես դու գրում երգ | անգլերեն | 1 | 266 |
02 | Ռումինիա | The Humans | Goodbye | Ցտեսուտյուն | անգլերեն | 11 | 107 |
03 | Սերբիա | Սանյա Իլիչ և Բալկանիկա | Nova Deca | Նոր երեխաներ | սերբերեն | 9 | 117 |
04 | Սան Մարինո | Ջեսիկա մսն. Ենիֆեր Բրենինգ | Who We Are | Ովքե ենք մենք | անգլերեն | 17 | 28 |
05 | Դանիա | Ռասմուսեն | Higher Ground | Վերերկրյա աշխարհ | անգլերեն, իսլանդերեն | 5 | 204 |
06 | Ռուսաստան | Յուլիա Սամոյլովա | I Won't Break | Ես չեմ կոտրվի | անգլերեն | 15 | 65 |
07 | Մոլդովա | DoReDoS | My Lucky Day | Իմ հաջողակ օրը | անգլերեն | 3 | 235 |
08 | Նիդերլանդներ | Ուեյլոն | Outlaw in 'Em | Ներքուստ հանցագործ | անգլերեն | 7 | 174 |
09 | Ավստրալիա | Ջեսիկա Մաուբոյ | We Got Love | Մենք սեր ունենք | անգլերեն | 4 | 212 |
10 | Վրաստան | Իրիաո | For You | Քեզ համար | վրացերեն | 18 | 24 |
11 | Լեհաստան | Gromee մսն․ Լուկաս Մայեր | Light Me Up | Լուսավրիր ինձ | անգլերեն | 14 | 81 |
12 | Մալթա | Քրիստաբել | Taboo | Տաբու | անգլերեն | 13 | 101 |
13 | Հունգարիա | AWS | Viszlát nyár | Ցտեսություն ամառ | հունգարերեն | 10 | 111 |
14 | Լատվիա | Լաուրա Ռիձոտո | Funny Girl | Ծիծաղելի աղջիկ | անգլերեն | 12 | 106 |
15 | Շվեդիա | Բենյամին Ինգրոսո | Dance You Off" | Քեզ հետ դենս | անգլերեն | 2 | 254 |
16 | Չեռնոգորիա | Վանյա Ռադովանովիչ | Inje | Եղյամ | չեռնոգորերեն | 16 | 40 |
17 | Սլովենիա | Լեա Սիրք | Hvala, ne! | Շնորհակալություն, ո՛չ | սլովեներեն, պորտուգալերեն | 8 | 132 |
18 | Ուկրաինա | Մելովին | Under the Ladder | Աստիճանի տակ | անգլերեն | 6 | 179 |
Եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Երկիր | Մասնակից | Երգ | Թարքմանություն | Լեզու | Տեղ | Միավոր |
---|---|---|---|---|---|---|---|
01 | Ուկրաինա | Մելովին | Under the Ladder | Աստիճանի տակ | անգլերեն | 17 | 130 |
02 | Իսպանիա | Ամայա և Ալֆրեդ | Tu cancion | Քո երգը | իսպաներեն | 23 | 61 |
03 | Սլովենիա | Լեա Սիրք | Hvala, ne! | Շնորհակալություն, ո՛չ | սլովեներեն, պորտուգալերեն | 22 | 64 |
04 | Լիտվա | Եվա Զասիմաուսկայտե | When We're Old | Երբ մենք ծեր կլինենենք | անգլերեն | 12 | 181 |
05 | Ավստրիա | Սեզար Սեմփսոն | Nobody but You | Ոչ ոք բացի քեզնից | անգլերեն | 3 | 342 |
06 | Էստոնիա | Էլինա Նեչաևա | La forza | ՈՒԺը | իտալերեն | 8 | 245 |
07 | Նորվեգիա | Ալեքսանդր Ռիբակ | That's How You Write a Song | Ահա թե ինչպես ես դու գրում երգը | անգլերեն | 15 | 144 |
08 | Պորտուգալիա | Կլաուդիա Պաշկուալ | O jardim | Օ՜հ այգի | պորտուգալերեն | 26 | 39 |
09 | Մեծ Բրիտանիա | SuRie | Storm | Փոթորիկ | անգլերեն | 24 | 48 |
10 | Սերբիա | Սանյա Իլիչ և Բալկանիկա | Nova deca | Նոր երեխաներ | սերբերեն | 19 | 113 |
11 | Գերմանիա | Միխաել Շուլտե | You Let Me Walk Alone | Դու թողեցիր ինձ քայլել միայնակ | անգլերեն | 4 | 340 |
12 | Ալբանիա | Էուժենթ Բուշպեպա | Mall | Սպասում | ալբաներեն | 11 | 184 |
13 | Ֆրանսիա | Madame Monsieur | Mercy | Մերսի | ֆրանսերեն | 13 | 173 |
14 | Չեխիա | Միկոլաս Յոսեֆ | Lie to Me | Ստիր ինձ | անգլերեն | 6 | 281 |
15 | Դանիա | Ռասմուսեն | Higher Ground | Վերերկրա աշխարհ | անգլերեն, իսլանդերեն | 9 | 226 |
16 | Ավստրալիա | Ջեսիկա Մաուբոյ | We Got Love | Մենք ունենք սեր | անգլերեն | 20 | 99 |
17 | Ֆինլանդիա | Սառա Աալտո | Monsters | Հրեշներ | անգլերեն | 25 | 46 |
18 | Բուլղարիա | Equinox | BONES | Ոսկորներ | անգլերեն | 14 | 166 |
19 | Մոլդովա | DoReDoS | My Lucky Day | Իմ հաջողակ օրը | անգլերեն | 10 | 209 |
20 | Շվեդիա | Բենյամին Ինգրոսո | My Lucky Day | Քեզ հետ դենսօֆֆ | անգլերեն | 7 | 274 |
21 | Հունգարիա | AWS | Viszlát nyár | Ցտեսություն ամառ | հունգարերեն | 21 | 93 |
22 | Իսրայել | Նետտա | Toy | Խաղալիք | անգլերեն, եբրայերեն | 1 | 529 |
23 | Նիդերլանդներ | Ուեյլոն | Outlaw in 'Em | Ներքուստ հանցագործ | անգլերեն | 18 | 121 |
24 | Իռլանդիա | Ռայըն Օ'Շոնեսի | Together | Միասին | անգլերեն | 16 | 136 |
25 | Կիպրոս | Էլենի Ֆուրեյրա | Fuego | Կրակ | անգլերեն, իսպաներեն | 2 | 436 |
26 | Իտալիա | Էրմալ Մետա և Ֆաբրիցիո Մորո | Non mi avete fatto niente | Դու ինձ ոչինչ չես արել | իտալերեն | 5 | 308 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Լիսաբոնը կդառնա Եվրատեսիլ 2018 համաեվրոպական երգի մրցույթը հյուրընկալող քաղաքը». 2017 թ․ հուլիսի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Presenters - Eurovision Song Contest». Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Escudero, Victor M; Jordan, Paul; Kryvinchuk, Yulia (2017 թ․ մայիսի 14). «Winner's Press Conference with Portugal's Salvador Sobral». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Lisbon revealed as Host City of the 2018 Eurovision Song Contest!». Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Weaver, Jessica (2017 թ․ մայիսի 14). «Portugal wins the Eurovision Song Contest 2017!». esctoday.com. ESC Today. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին. «So we'll be flying to Portugal next May for the 2018 Eurovision Song Contest!»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ կատեգորիայում։ |
|