Ֆաբրիցիո Մորո (իտալ.՝ Fabrizio Moro, ապրիլի 9, 1975(1975-04-09), Հռոմ, Իտալիա), իտալացի երաժիշտ, հեղինակ-կատարող։ Իր կարիերայի 20տարիների ընթացքում թողարկել է 12 ալբոմ։ Վեց անգամ մասնակցել է Սան Ռոմանի փառատոնին` 2000, 2007, 2008, 2010, 2017 և 2018 թվականներին։ 2007 թվականին Սան Ռեմոյի փառատոնին արժանացել է «Նոր ձայն» անվանակարգում «Pensa» («Մտածիր») երգով, նվիրված մաֆիայի զոհերին[1]։ 2018 թվականին Էրմալ Մետայի հետ միասին հաղթեց Սան Ռեմոյի փառատոնում «Non mi avete fatto niente» երգով («Դուք ինձ ոչինչ չեք արել»)։ Էրմալ Մետան և Ֆաբրիցիո Մորոն ներկայացրել են Իտալիան «Եվրատեսիլ» երգի մրցույթում, որը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 8-12 Լիսաբոնում[2]։