Եսապաշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եսապաշտություն, էգոիզմ (լատ.՝ ego - ես), բարոյական հատկություն, կյանքի սկզբունք, հասարակության և իր անձնական շահերի նկատմամբ մարդու վերաբերմունքի արտահայտության ձև, երբ անհատը գերապատվությունը տալիս է իր անձին (եսին) և շահերին։ Եսապաշտության դրսևորման ձևերից է անհատապաշտությունը Եսապաշտության կոլեկտիվիզմի հակոտնյան Է․ այն անտեսում է մյուս մարդկանց և հասարակության շահերը։ Եսապաշտության ծագումը, զարգացումն ու գոյությունը հատկապես հետևանք է մասնավոր սեփականատիրական հարաբերությունների, ուստի և կապվում է մասնավոր սեփականատիրական հոգեբանության և տրամաբանության հետ։

Այն ծայրագույն աստիճանի է հասնում կապիտալիստական հասարակարգում։ Բարոյական գիտակցության պատմության մեջ եսապաշտությունը սովորաբար գնահատվել է որպևս բացասական, ոչ բարոյական երևույթ, չնայած միջնադարում, ֆեոդալական հասարակության դեմ մղվող պայքարում, այն հանդես է եկել իբրև անհատի իրավունքների հիմնավորման ձև և այդպիսով կատարել հարաբերականորեն դրական դեր։ ԽՍՀՄ-ում եսապաշտության նախորդ հասարակարգից մնացած ժառանգություն Է, կորցրել է գոյության սոցիալական հիմքերը և դառնում է ժամանակավրեպ երևույթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png