Գևորգ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Մուրադյան (այլ կիրառումներ)
Գևորգ Մուրադյան
Ծնվել էմարտի 1, 1947 (77 տարեկան)
Երևան Հայաստան Հայաստան
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Գևորգ Մուրադյան (մարտի 1, 1947(1947-03-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր։ Արցախի վաստակավոր արտիստ (2009)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Մուրադյանը ծնվել է Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը, 1986-1987 թվականներին կատարելագործվել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում։

1974-1990 թվականներին եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1991 թվականին նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1995 թվականին՝ ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր։ 2004 թվականին նշանակվել է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր[2]։

Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Բրամսի, Ֆորեի Ռեքվիեմները, Հենդելի «Մեսիա» օրատորիան, Վիվալդիի «Գլորիան», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը, հայ կոմպոզիտորների խմբերգային շատ գործեր։ Ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հոգևոր երաժշտության համերգները։ Աշխատել է նաև Սուրբ Գևորգ եկեղեցու և Էջմիածնի Մայր Տաճարի եկեղեցական երգչախմբերի հետ։ Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (դոցենտ), եղել է օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից։ Հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, Պարսկաստանում և Խորհրդային միության քաղաքներում։ 2012 թվականին նրա ղեկավարությամբ նվագախումբը համերգներով հանդես է եկել Նորվեգիայի Բերգեն քաղաքում, 2013 թվականին՝ Մոսկվայում, 2015 թվականին՝ ԱՄՆ Լոս Անջելես և Բոստոն քաղաքներում[3][4]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիրիժորների համամիութենական 5-րդ մրցույթի մրցանակակիր, Մոսկվա, 1983
  • Արցախի վաստակավոր արտիստ, 2009[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Մաեստրո Գևորգ Մուրադյանին շնորհվել է Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում». artsakhpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  2. AGBU. «Գևորգ Մուրադյան». www.agbu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  3. «Գևորգ Մուրադյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  4. Գևորգ Մուրադյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)