Գևորգ Բոյաջյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Բոյաջյան
Ծնվել է1945
Ստամբուլ, Թուրքիա
Մահացել է1985
Իտալիա
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր

Գևորգ Բոյաջյան (1945, Ստամբուլ, Թուրքիա - 1985, Իտալիա), հայազգի երգիչ, տենոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Բոյաջյանը ծնվել է Ստամբուլում, 1945 թվականին։ Հանդես է եկել հայկական եկեղեցիներում և երգչախմբերում, 1962 թվականին ընդգրկվել է Ստամբուլի քաղաքապետարանի երգչախմբի կազմում։ Առաջին անգամ, որպես մենակատար, ելույթ է ունեցել 1968 թվականին՝ Գաետանո Դոնիցետի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում։ 1972 թվականից եղել է Ստամբուլի պետական օպերային թատրոնի մեներգիչ, կատարել գլխավոր դերերգեր Գաետանո Դոնիցետտիի «Դոն Պասկուալե», Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո», Ջակոմո Պուչինիի «Չիո-Չիո սան», Շառլ Գունոի յ«Ֆաուստ» և այլ օպերաներում և Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա» բեմական կանտատում։

1973 թվականին Զալցբուրգում և Ստամբուլում, 1974 թվականին Իռլանդիայում մասնակցել է փառատոների։ 1970-ական թվականների վերջերին տեղափոխվել է Իտալիա, որից հետո 4 տարի երգել է Լոնդոնի օպերային թատրոնում։

Ունեցել է համերգներ, կատարել է հայկական երգեր։ 1980 թվականին Ժնևում երգել է արիաներ Ջուզեպե Վերդիի «Տրավիատա», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան», Ջակոմո Պուչինիի «Տոսկա» և այլ օպերաներից։ Հայ երաժիշտների ստեղծագործություններից Գևորգ Բոյաջյանը կատարել է Մակար Եկմալյանի, Էդգար Հովհաննիսյանի, Գևորգ Արմենյանի երգերից։

Գևորգ Բոյաջյանը մահացել է Իտալիայում, 1985 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 129. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։