Բորիս Պատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Պատոն
ուկրաիներեն՝ Борис Євгенович Патон
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1918(1918-11-14)[1]
ԾննդավայրԿիև, Ուկրաինական պետություն[2]
Մահացել էօգոստոսի 19, 2020(2020-08-19)[3] (101 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա[3]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿիևի պոլիտեխնիկական ինստիտուտ (1941) և Ազգային ավիացիոն համալսարան
Կոչումպրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ, պրոֆեսոր և ակադեմիկոս
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1952)
Ազդվել էԵվգենի Պատոն
Մասնագիտությունմետաղագործ, ճարտարագետ, քաղաքական գործիչ, գյուտարար և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԵվգենի Պատոնի անվան էլեկտրական եռակցման ինստիտուտ, Կարմիր Սորմովո, Գիտություն և կյանք և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Ծնողներհայր՝ Եվգենի Պատոն, մայր՝ Նատալյա Վիկտորովնա Պատոն
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Մոլդովայի գիտությունների ակադեմիա, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Բոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիա, ՀՀ ԳԱԱ, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա, Ղազխստանի գիտությունների ազգային ակադեմիա, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա, Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիա, Ղրղզստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա, Հռոմեական ակումբ, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[12]
ԵրեխաներԵվգենիա Պատոն
Ստորագրություն
Изображение автографа
 Borys Paton Վիքիպահեստում

Բորիս Եվգենևիչ Պատոն (ուկրաիներեն՝ Бори́с Євге́нович Пато́н, նոյեմբերի 14, 1918(1918-11-14)[1], Կիև, Ուկրաինական պետություն[2] - օգոստոսի 19, 2020(2020-08-19)[3], Կիև, Ուկրաինա[3]), մետալուրգիայի և եռակցման բնագավառի խորհրդային և ուկրաինացի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1962 թվականից՝ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ[13], 1953 թվականից զբաղեցրել Եվգենի Պատոնի անվան էլեկտրական եռակցման ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ Մահվան պահին նա եղել է Գիտությունների պետական ​​ակադեմիայի ամենատարեց նախագահն աշխարհում։։

ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1962), Ռուսաստանի ճարտարագիտական ​​ակադեմիայի[14] և ճարտարագիտության միջազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, Սոցիալիստական ​​աշխատանքի կրկնակի հերոս (1969, 1978), Ուկրաինայի հերոս, (1998) ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար, (1983), Լենինյան մրցանակի դափնեկիր (1957), Ստալինիյան 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1950), ԽՍՀՄ Նախարարների խորհրդի և Ուկրաինայի երկու պետական ​​մրցանակների (1970, 2004) դափնեկիր, Լենինի շքանշանի քառակի դափնեկիր (1967, 1969, 1975, 1978), Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր (1962-1989), Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ (1963-1980), ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1966-1991), Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նախագահ, Հռոմեական ակումբի պատվավոր անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատոնի կիսադրին (քանդակագործ՝ Ա. Սկոբլիկով) 1982 թվականին տեղադրվել է Կիևի Ակադեմիական թանգարանի բակում

Բորիս Պատոնը ծնվել է 1918 թվականի նոյեմբերի 14-ին Կիևում՝ Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսուցիչ, հետագայում՝ ակադեմիկոս և էլեկտրական եռակցման ինստիտուտի տնօրեն Եվգենի Պատոնի և տնային տնտեսուհի Նատալյա Վիկտորովնա Պատոնի (1885-1971) ընտանիքում։ Բորիս Պատոնը ռուս զորավար, Ռուս-թուրքական պատերազմի հերոս, հետևակային գեներալ Վիկտոր Բուդեի թոռն է[15]։ Պատոնի անձնագրում նշված է եղել, որ նա ազգությամբ ռուս է[16]։

Բորիս Պատոնը 1941 թվականին ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը և ստացել ինժեներ-էլեկտրատեխնիկի որակավորում։ 1941-1942 թվականներին եղել է Գորկիի Կրասնոե Սորմովոյի գործարանի էլեկտրատեխնիկական լաբորատորիայի ինժեներ։

Մոտ 70 տարի աշխատել է Է․ Պատոնի անվան էլեկտրական եռակցման ինստիտուտում․ 1942-1945 թվականներին՝ կրտսեր և ավագ գիտաշխատող, 1945-1950 թվականներին՝ բաժնի վարիչ, 1950-1953 թվականներին՝ գիտական ​​աշխատանքների գծով փոխտնօրեն, 1953 թվականից՝ տնօրեն։ 1960-ական թվականներից եղել է «Գիտություն և կյանք» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։

Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականից Պատոնը շարունակաբար զբաղեցրել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնը։ Վերջին անգամ այդ պաշտոնում վերընտրվել է 2015 թվականին։ 2020 թվականի ապրիլին նշանակված ընտրություններին նա չի ներկայացրել իր թեկնածությունը[17]։ Ընտրությունները հետագայում հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով[18][19]։

1986-1994 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի և Խորհրդային Ուկրաինայի Պետպլանավորման կոմիտեին կից տեխնիկական և սոցիալ-տնտեսական կանխատեսումների հիմնախնդիրների միջգերատեսչական գիտական ​​խորհրդի նախագահի պաշտոնը, եղել է «Ավտոմատ եռակցում», «Տեխնիկական ախտորոշում և ոչ կործանարար փորձարկում», «Ժամանակակից էլեկտրամետալուրգիա», «Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկագիր» ամսագրերի գլխավոր խմբագիր։ 1992-1995 թվականներին Պատոնը զբաղեցրել է գիտության և տեխնիկայի բնագավառում Ուկրաինայի պետական ​​մրցանակների կոմիտեի ղեկավարի պաշտոնը։ 1992 թվականի ապրիլից հոկտեմբեր եղել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի տեխնիկական քաղաքականության խորհրդի անդամ։

1959-1988 թվականներին եղել է պատգամավոր, 1963-1980 թվականներին՝ Խորհրդային Ուկրաինայի Գերագույն խորհրդի նախագահության անդամ, 1962-1989 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի պատգամավոր, 1966-1991 թվականներին՝ ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, 1960-1991 թվականներին՝ Ուկրաինայի Կոմկուսի Կենտկոմի անդամ։ 1997 թվականի օգոստոսից մինչև 2005 թվականի փետրվար Պատոնը անդամակցել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին[20]։

1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատողների թիվը շարունակաբար նվազել է, 1990-ականների սկզբին ակադեմիայի մոտ տեղի են ունեցել բողոքի ցույցեր։ Ցուցարարները պահանջել են Պատոնի հրաժարականը[21][22][23][24][25][26]։

Քննադատները նշել են, որ Պատոնի օրոք Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայում ընտրվել են պետական ​​պաշտոնյաներ՝ Վլադիմիր Լիտվինը և Նիկոլայ Ազարովը։ Քննադատները նշել են նաև, որ որպես նախագահ՝ Պատոնը ակադեմիայի անդամներին չի զեկուցել ակադեմիայի գույքի, ֆինանսների և անձնակազմի մասին և ամեն ինչ տեղի է ունենում փակ դռների հետևում։ Պատոնի քննադատները նրան քննադատել են նաև ռուսաց լեզվի օգտագործման համար։

Բորիս Պատոնը մահացել է 2020 թվականի օգոստոսի 19-ին՝ իր կյանքի 102-րդ տարում, հուղարկավորվել է Բայկովոյի գերեզմանատանը[27][28]։

Գիտական ​​հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Պատոնը մոտ 400 գյուտի, 20 մենագրության և մոտ 1000 հրապարակման հեղինակ է[29]։ Նա տեղծել է սկզբունքորեն նոր էլեկտրախարամային եռակցման եղանակը, որը հնարավորություն է ստեղծել պատրաստելու բարձր ճնշման տակ աշխատող տարողություններ էներգետիկայի և քիմիական արդյունաբերության համար, խոշոր չափսերի հանգույցներ՝ ծովային նավերի և հիդրոգեներատորների համար։ Պատոնը առաջարկել է հատուկ պողպատների և համաձուլվածքների որակի բարձրացման նոր եղանակ, գլխավորել հատուկ հալման ագրեգատներում եռակցման աղբյուրների ջերմության և որակական մետալուրգիայի նոր ճյուղի՝ հատուկ էլեկտրամետալուրգիայի ստեղծման հետազոտական աշխատանքները։

Արտաքին պատկերներ
Б. Е. Патон с сотрудниками


Հասարակական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի օգոստոսի 29-ին «Պրավդա» թերթը հրապարակել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի անդամների նամակը, որտեղ դատապարտել են ակադեմիկոս Անդրեյ Սախարովի պահվածքը։ Ակադեմիայի անդամները նամակում Սախարովին մեղադրել են այն բանում, որ նա հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք արատավորել են Խորհրդային Միության պետական համակարգը, արտաքին և ներքին քաղաքականությունը։ Նամակի տակ ստորագրել են 40 ակադեմիկոս, այդ թվում՝ Բորիս Պատոնը[30][31]։

2010 թվականի նախագահական ընտրություններում եղել է Յուլիա Տիմոշենկոյի վստահելի անձը[32]։ 2011 թվականի օգոստոսին Ուկրաինայի մտավորականության կողմից հրապարակվել է նամակ, որում մտավորականները պաշտպանել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարած քաղաքականությունը։ Նամակը ստորագրողներից մեկը եղել է Բորիս Պատոնը[33][34]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Պատոնը եղել է մի շարք երկրների ակադեմիայի արտասահմանյան անդամ՝

  • Բուլղարիայի ԳԱԱ (1969)
  • Չեխոսլովակիայի ԳԱԱ (1973)
  • Բոսնիա և Հերցեգովինայի Գիտությունների և Արվեստների Ակադեմիա (1975
  • ԳԴՀ-ի ԳԱԱ (1980)
  • Շվեդիայի ԳԱԱ (1986)
  • Հնդկաստանի ԳԱԱ (1994)
  • Բելառուսի ԳԱԱ (1995)
  • Ղազախստանի ԳԱԱ (1995)
  • Վրաստանի ԳԱԱ (1996)
  • Տաջիկստանի ԳԱԱ (2001)
  • Ղրղզստանի ԳԱԱ (2006)
  • Եվրոպական ակադեմիայի (1991)
  • Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի (1997)
  • Կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ԳԱ (ԱՄՆ, 1997)
  • Հայաստանի ԳԱԱ (1994)[35]
  • Ճարտարագիտության միջազգային ակադեմիա (1991)
  • Ամերիկյան եռակցման ընկերություն (1978)
  • Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1998)
  • Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ (IEEE) միջազգային կազմակերպության պատվավոր անդամ (2020)[36][37][38][39]

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամականիշ «Բորիս Պատոն. 100 տարի», 2018 թ.

Ուկրաինայի պետական ​​մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի հերոս (1998 թվականի նոյեմբերի 26) անձնվիրաբար ծառայելու, եռակցման և հատուկ էլեկտրամետալուրգիայի բնագավառում ակնառու նվաճումների համար, որոնք նպաստել են աշխարհում հայրենական գիտության հեղինակության ճանաչմանն ու հաստատմանը[40]
  • «Ազատության շքանշան» (2012 թվականի հունվարի 21)-Ուկրաինայի սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, կրթամշակութային զարգացման գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի, աշխատանքային ծանրակշիռ նվաճումների, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[41]
  • «Իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան» (2008 թվականի նոյեմբերի 27)-ազգային գիտությանը երկարամյա տոկուն ծառայության, Ուկրաինայի գիտական և տնտեսական ներուժի ամրապնդման գործում ականավոր անձնական ներդրման համար[42]
  • «Իշխան Յարոսլավ Իմաստունի 2-րդ աստիճանի շքանշան» (2018 թվականի դեկտեմբերի 7)-ազգային գիտության զարգացման գործում ծանրակշիռ անձնական ներդրման, ուկրաինական պետության գիտատեխնիկական ներուժի ամրապնդման, երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար և Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ[43]
  • «Իշխան Յարոսլավ Իմաստունի 4-րդ աստիճանի շքանշան» (2003 թվականի նոյեմբերի 26)-ազգային գիտության զարգացման, գիտատեխնիկական ներուժի ամրապնդման գործում ակնառու անձնական ծառայությունների համար և Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի 85-ամյակի կապակցությամբ[44]
  • «Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան» (1997 թվականի մայիսի 13)-գիտության զարգացման, ակադեմիական դպրոցի հեղինակության հաստատման գործում Ուկրաինական պետությանը մատուցած ականավոր անձնական ներդրման համար[45]
  • «Աշխատանքային վաստակի համար» 1-ին աստիճանի մեդալ(2013 թվականի նոյեմբերի 27)-ուկրաինական պետության գիտական ​​և տեխնիկական ներուժի ամրապնդման գործում ակնառու անձնական ձեռքբերումների, ազգային գիտությանը երկար տարիների նվիրված ծառայության համար[46]
  • «Ուկրաինայի նախագահի պատվո շքանշան» (1993 թվականի նոյեմբերի 25)-ազգային գիտության զարգացման, նրա միջազգային հեղինակության ամրապնդման, Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի զարգացման, էլեկտրական եռակցման ժամանակակից ազգային դպրոցի ստեղծման գործում բացառիկ ծառայությունների համար[47]
  • Ուկրաինայի նախագահի «Հոբելյանական մեդալ, «Ուկրաինայի անկախության 25-րդ տարելիցի հոբելյանական մեդալ» (2016 թվականի օգոստոսի 19)-անկախ Ուկրաինայի ձևավորման գործում ունեցած նշանակալի անձնական վաստակի, նրա ինքնիշխանության հաստատման և միջազգային հեղինակության ամրապնդման, նշանակալի ավանդի համար։ Պետականաշինության, սոցիալ-տնտեսական, մշակութային կրթական զարգացման, ակտիվ հասարակական և քաղաքական գործունեության, ուկրաինացի ժողովրդին բարեխիղճ և անբասիր ծառայության համար[48]
  • «Ուկրաինական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (1968 թվական)
  • «Ուկրաինայի Նախարարների կաբինետի պատվոգիր» (2002 թվականի ապրիլի 5)-գիտական ​​և տեխնոլոգիական առաջընթացի զարգացման, արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների մշակման և ներդրման, բեղմնավոր գործունեության համար, երկար տարիներ նվիրված աշխատանքի և Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատանքի կազմակերպման հետ կապված բեղմնավոր գործունեության համար[49]
  • «Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվոգիր» (2003 թվականի նոյեմբերի 26)-եռակցման, մետալուրգիայի և մետաղների տեխնոլոգիայի բնագավառում ակնառու գիտական նվաճումների, բարձր տեխնոլոգիաների ստեղծման գործում ծանրակշիռ անձնական ներդրման, պետական և հասարակական երկարամյա բեղմնավոր գործունեության համար[50]

ԽՍՀՄ պետական ​​մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1969 թվականի մարտի 13-ի հրամանագիր՝ Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ-խորհրդային գիտության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար[51]
  • Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1978 թվականի նոյեմբերի 24-ի հրամանագիր՝ Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ-խորհրդային գիտության զարգացման գործում ունեցած ակնառու ծառայությունների և ծննդյան վաթսունամյակի կապակցությամբ[52]
  • «Լենինի շքանշան» (1967 թվականի ապրիլի 27)-խորհրդային գիտության զարգացման և ժողովրդական տնտեսության մեջ գիտական նվաճումների ներդրման գործում ձեռք բերված հաջողությունների համար[53]
  • Լենինի շքանշան (1975 թվականի սեպտեմբերի 17)-խորհրդային գիտության զարգացման գործում ունեցած վաստակի և գիտությունների ակադեմիայի 250-ամյակի կապակցությամբ[54]
  • «Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան» (1984 թվականի ապրիլի 26)-եռակցման և հատուկ էլեկտրամետալուրգիայի բնագավառում գիտության, տեխնիկայի և տեխնիկայի զարգացման գործում մեծ ծառայությունների համար[55]
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1943 թվականի սեպտեմբերի 13)
  • «Ժողովուրդների բարեկամության շքանշան» (նոյեմբերի 24, 1988)՝ հայրենական գիտության զարգացման և ակտիվ հասարակական և քաղաքական գործունեության մեջ ունեցած մեծ ավանդի համար[56]
  • «ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար» պատվավոր կոչում (1983 թվականի հունիսի 24)-գյուտերի մշակման և իրականացման գործում ձեռք բերված հաջողությունների համար, որոնք նոր ուղղություններ են բացել տեխնոլոգիայի և տեխնոլոգիայի զարգացման մեջ և ունեցել են առանձնահատուկ տնտեսական նշանակություն[57]
  • Այլ մեդալներ

Արտասահմանյան մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշան» (Ռուսաստան, 2008 թվականի նոյեմբերի 26)-համաշխարհային գիտության զարգացման, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև գիտական և մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար[58]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան-գիտության զարգացման գործում ակնառու ավանդի համար[59]
  • «Պատվո շքանշան» (Ռուսաստան, 2004 թվականի հունվարի 19) - գիտության զարգացման և Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[60]
  • «Ժողովուրդների բարեկամության շքանշան» (Բելառուս, 2008 թվականի նոյեմբերի 28)-գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի ստեղծման, Բելառուսի Հանրապետության և Ուկրաինայի միջև գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման գործում ունեցած մեծ անձնական ներդրման համար[61][62]
  • «Ֆրանցիսկ Սկորինայի շքանշան» (Բելառուս, 2003 թվականի նոյեմբերի 28)-գիտության և տեխնիկայի զարգացման, Բելառուսի Հանրապետության և Ուկրաինայի միջև գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման գործում անձնական մեծ ներդրման համար[63][64][65]
  • «Պատվո շքանշան» (Մոլդովա, 2012 թվականի փետրվարի 15)-ի նշան Միջակադեմիական կապերի զարգացման գործում հատուկ արժանիքների բարձր ճանաչման, Մոլդովայի հանրապետության գիտահետազոտական հաստատությունների համար բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման գործում ներդրած ավանդի և բեղմնավոր գիտամեթոդական գործունեության համար[66]
  • «Փառքի շքանշան» (Ադրբեջան, 2008 թվականի նոյեմբերի 26)-Ադրբեջանի Հանրապետության և Ուկրաինայի միջև գիտական կապերի զարգացման գործում հատուկ ծառայությունների համար[67][68]
  • «Պատվո շքանշան» (Վրաստան)
  • 2-րդ աստիճանի «Դոստիկ շքանշան» (Ղազախստան, 2007 թվական)[69]
  • «Դանակեր» շքանշան (Ղրղզստան, 2004 թվականի նոյեմբերի 24) գիտության և կրթության ոլորտում Ղրղզստանի և Ուկրաինայի հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ավանդի համար[70]
  • «Բարեկամության շքանշան» (Տաջիկստան, 2004)
  • «Իտալիայի Հանրապետության արժանիքների շքանշանի ասպետ» (Իտալիա, 1998)
  • «Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի մեծ խաչ» (Լիտվա, 1998 թվականի նոյեմբերի 4)[71]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (ԳԴՀ, 1968)
  • «Կիրիլ և Մեթոդիոս» շքանշան (Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն, 1985 թվական)
  • «Բարեկամության շքանշան» (Չեխոսլովակիա, 1988 թվականի սեպտեմբերի 22)[72]
  • «Բարեկամության շքանշան» (Վիետնամ)[73]
  • Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգիր (2018 թվականի դեկտեմբերի 3)՝ բելառուսա-ուկրաինական գիտական համագործակցության զարգացման գործում մեծ ծառայությունների համար​[74]
  • Ալբերտ Էյնշտեյնի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային մեդալ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ» (1950 թվական)-նոր մեթոդի հետախուզման և ճկուն եռակցման ավտոմատների և կիսաավտոմատների ստեղծման համար
  • «Լենինի մրցանակ» (1957)- ճարտարագիտության մեջ էլեկտրախամրային եռակցման ստեղծման և իրականացման համար
  • «Ուկրաինական ԽՍՀ պետական ​​մրցանակ»՝ գիտության և տեխնիկայի բնագավառում (1970)[75]
  • «ԽՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակ» (1988)
  • «Տրիումֆ» մրցանակ (Ռուսաստան, 2004)
  • «Ուկրաինայի պետական մրցանակ»՝ Գիտության և տեխնիկայի բնագավառում (2004 թվականի դեկտեմբերի 9)
  • «Գլոբալ էներգիա» մրցանակ (2010)
  • «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակ (2013 թվական)

Գիտությունների ակադեմիաների մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Միխայիլ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ» (ԽՍՀՄ ԳԱ, 1980 թվական)-մետալուրգիայի և մետաղատեխնոլոգիայի բնագավառում ակնառու նվաճումների համար
  • «Սերգեյ Կորոլյով անվան ոսկե մեդալ» (ՌԳԱ, 2003)-«Տիեզերական բարձր տեխնոլոգիաների մշակում և ներդրում փոխակերպվող մեծ չափերի կառույցների ստեղծման, վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման եզակի մեթոդների և միջոցների մշակման համար»
  • «Վլադիմիր Վերնադսկու անվան ոսկե մեդալ» (Ուկրաինայի ԳԱԱ, 2003 թվական)
  • «Յան Չոխրալսկու ոսկե մեդալ» (Լեհաստան, 2006)

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս Պատոնի կիսադրին (քանդակագործ՝ Ա. Սկոբլիկով) 1982 թվականին տեղադրվել է իր հայրենի Կիև քաղաքում[77]։

Պատոնի հիշատակին 2020 թվականի սեպտեմբերին սահմանվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի՝ Բ․ Պատոնի անվան ոսկե մեդալ, որը շնորհվում է նորարարական գիտական ​​և տեխնիկական զարգացումների ստեղծման գործում ակնառու ձեռքբերումների համար[78]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Օլգա Բորիսովնա Միլովանովա (1921-2013)[79], եղել է գիտաշխատող, որպես ինժեներ աշխատել է Տիմոշենկոյի անվան մեխանիկայի ինստիտուտում, գիտության և տեխնիկայի բնագավառում արժանացել է Ուկրաինայի պետական ​​մրցանակի[80][81][82]։

Դուստրը՝ Եվգենիան (1956-2009), եղել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, Ուկրաինայի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (2006), Բջջային կենսաբանության և գենետիկ ճարտարագիտության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ[83][84]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Патон Б. Е. (ред.). Руководство по электродуговой сварке под флюсом. — Киев, М., 1957. — 236 с.
  • Патон Б. Е., Лебедев В. К. Электрооборудование для дуговой электрошлаковой сварки. — М.: Машиностроение, 1966. — 359 с.
  • Патон Б. Е., Лебедев В. К. Электрооборудование для контактной сварки. Элементы теории. — М.: Машиностроение, 1969. — 440 с.
  • Патон Б. Е., Медовар Б. И. Электрошлаковые печи. — Киев: Наукова думка, 1976. — 415 с.
  • Патон Б. Е., Медовар Б. И. Электрошлаковый металл. — Киев: Наукова думка, 1981. — 680 с.
  • Патон Б. Е. (ред.). Словарь-справочник по сварке и склеиванию пластмасс. — Киев: Наукова думка, 1988.
  • Патон Б. Е., Тригуб Н. П., Ахонин С. В., Жук Г. В. Электронно-лучевая плавка титана. — Киев: Наукова думка, 2006. — 248 с.
  • Патон Б. Е. Избранные труды. — Киев, 2008. — 894 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Б. Е. Патон. — М., 1979 (Материалы к биобиблиографии учёных СССР);
  • Российская инженерная академия : Справочник 2000. Юбилейное издание / Сост. Б. В. Гусев, И. К. Растегаев, Г. В. Чернышук, А. И. Яковлев. — М.: Готика, 2000. — С. 10. — 454 с.
  • Международная инженерная академия : Справочник (1992—2002) = International Academy of Engineering : Handbook (1992—2002) / под. ред. В. К. Хомерики. — М.: МИА, 2002. — 224 с.
  • Малиновский Б. Н. Академик Б. Патон: Труд на всю жизнь. — М., 2002.
  • Б. Е. Патон. Биобиблиография. — К., 2008.
  • Б. Е. Патон: 50 лет во главе Академии. — К., 2012.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 parish register
  2. 2,0 2,1 2,2 Патон Борис Евгеньевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Русланович Г. Г. Ukrainska Pravda (укр.) / М. С. Хайретдинівна — 2000.
  4. http://www.kremlin.ru/acts/bank/20429
  5. http://www.kremlin.ru/acts/bank/28350
  6. https://www.president.gov.ua/documents/3362016-20405
  7. http://zakon.rada.gov.ua/cgi-bin/laws/main.cgi?nreg=1317/98
  8. http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rp.pdf
  9. https://regulation.gov.ua/documents/id68865
  10. http://zakon4.rada.gov.ua/laws/show/556/93
  11. Академику Патону Борису Евгеньевичу - 100 лет!RAS, 2018.
  12. https://www.ae-info.org/ae/User/Paton_Boris
  13. Члены Президии НАНУ Արխիվացված 29 հունվարի 2010 թվականին.
  14. РИА2000, 2000, էջ 10
  15. «Патон Евгений Оскарович // Международный объединённый биографический центр». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  16. Губарев В. С. Трон для Патона Արխիվացված է Սեպտեմբեր 23, 2020 Wayback Machine-ի միջոցով: // Аргументы и факты. — 2020. — № 35 (2076). — С. 32.
  17. Конец эпохи Патона
  18. «Патон мой шеф, но истина дороже». АРГУМЕНТ. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  19. «101-летний академик Патон намерен покинуть пост президента НАНУ». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  20. «Список депутатов Верховного Совета СССР 11 созыва». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  21. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Могут ли украинские учёные быть богатыми? / Статьи / Finance.ua». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  23. Довідка про Національну академію наук України (станом на 01.01.2016 р.). Արխիվացված է Մայիս 5, 2017 Wayback Machine-ի միջոցով:(ուկր.)
  24. Довідка про Національну академію наук України (станом на 01.01.2017 р.). Արխիվացված է Հուլիս 5, 2017 Wayback Machine-ի միջոցով:(ուկր.)
  25. «Академия наук Украины: денег нет, учёных всё меньше». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  26. «Украина увеличила финансирование науки на треть». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  27. ««Великий украинец»: умер Борис Патон». Рамблер/новости (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  28. «Ну что это за наука — бочку сделать без заклёпок?» // Коммерсантъ. Архивировано из первоисточника 11 Սեպտեմբերի 2020.
  29. «Список публикаций на Google Scholar Citations». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
  30. Материалы о Сахарове Արխիվացված է Հունվար 15, 2018 Wayback Machine-ի միջոցով: из «Хроники текущих событий» № 30, 31.12.1973.
  31. Письмо членов Академии наук СССР Արխիվացված է Հոկտեմբեր 18, 2018 Wayback Machine-ի միջոցով: // «Правда», 29.08.1973.
  32. Сайт ЦИК Украины.(չաշխատող հղում)
  33. «Украинская интеллигенция поклонилась перед Януковичем в худших традициях «совка»». Украинская правда. 2011 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  34. «Хто диктував листа українській інтелігенції?». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  35. ակադեմիա, ՀՀ գիտությունների ազգային. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  36. Boris Evgenyevich Paton Արխիվացված է Հուլիս 1, 2013 Wayback Machine-ի միջոցով://Из представления акад. Б. Е. Патона на сетевой странице Национальной библиотеки Украины им. В. И. Вернадского. Стр. 17 (из 19).(անգլ.)
  37. Походня И. К., акад. НАН Украины. Борис Евгеньевич Патон Արխիվացված է Սեպտեմբեր 7, 2011 Wayback Machine-ի միջոցով: (из представления на странице ИЭС им. Патона НАН Украины)
  38. Pokhodnya I.K., acad. of NAS Ukraine. Boris Evgenyevich Paton Արխիվացված է Օգոստոս 23, 2011 Wayback Machine-ի միջոցով: (из представления на странице ИЭС имени Патона НАН Украины).(անգլ.)
  39. Membrii Academiei de Ştiinţe a Moldovei: Dicţionar (1961—2006) / Ch.: Î.E.P. Ştiinţa, 2006.
  40. Указ Президента України № 1317/98 від 26 листопада 1998 року «Про нагородження відзнакою Президента України „Герой України“». Արխիվացված է Հուլիս 19, 2021 Wayback Machine-ի միջոցով:(ուկր.)
  41. Указ Президента України № 28/2012 від 21 січня 2012 року «Про відзначення державними нагородами України з нагоди Дня Соборності та Свободи України». Արխիվացված 23 հունվարի 2012 թվականին.(ուկր.)
  42. Указ Президента України № 1087/2008 від 27 листопада 2008 року «Про нагородження Б. Патона орденом князя Ярослава Мудрого». Արխիվացված է Հուլիս 14, 2018 Wayback Machine-ի միջոցով:(ուկր.)
  43. Указ Президента України № 414/2018 від 7 грудня 2018 року «Про відзначення державними нагородами України працівників Національної академії наук України». Արխիվացված է Հոկտեմբեր 21, 2020 Wayback Machine-ի միջոցով:(ուկր.)
  44. Указ Президента України № 1358/2003 від 26 листопада 2003 року «Про відзначення державними нагородами України працівників установ Національної академії наук України». Արխիվացված է Հուլիս 14, 2018 Wayback Machine-ի միջոցով:(ուկր.)
  45. Указ Президента України № 425/97 від 13 травня 1997 року «Про нагородження відзнакою Президента України „Орден князя Ярослава Мудрого“».(ուկր.)
  46. Указ Президента України № 650/2013 від 27 листопада 2013 року «Про нагородження Б. Патона орденом „За заслуги“». Արխիվացված է Հունվար 24, 2014 Wayback Machine-ի միջոցով:(ուկր.)
  47. Указ Президента України № 556/93 від 25 листопада 1993 року «Про нагородження Почесною відзнакою Президента України». Արխիվացված է Մարտ 5, 2016 Wayback Machine-ի միջոցով:(ուկր.)
  48. Կաղապար:УПУ
  49. Постанова Кабінету Міністрів України № 468 від 5 квітня 2002 року «Про нагородження Патона Б.Є. Почесною грамотою Кабінету Міністрів України» Արխիվացված է Հուլիս 14, 2018 Wayback Machine-ի միջոցով:(ուկր.)
  50. Постанова Кабінету Міністрів України № 1819-2003-п від 26 листопада 2003 року «Про нагородження Патона Б.Є. Почесною грамотою Кабінету Міністрів України» Արխիվացված է Հուլիս 14, 2018 Wayback Machine-ի միջոցով:(ուկր.)
  51. «Указ Президиума Верховного Совета СССР от 13 марта 1969 года № 3669-VII «О присвоении звания Героя Социалистического Труда наиболее отличившимся учёным»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  52. «Указ Президиума Верховного Совета СССР от 24 ноября 1978 года № 8440—IX «О награждении Героя Социалистического Труда президента Академии наук Украинской ССР академика Патона Б. Е. орденом Ленина и второй золотой медалью „Серп и Молот"»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  53. «Награждение орденами и медалями СССР работников науки». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  54. «Награждение орденами и медалями СССР академиков, членов-корреспондентов, работников научных учреждений и организаций академии наук СССР». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  55. «Награждение орденами и медалями СССР». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  56. «Указ Президиума Верховного Совета СССР от 24 ноября 1988 года № 9823—XI «О награждении тов. Патона Б. Е. орденом Дружбы народов»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  57. «Указ Президиума Верховного Совета СССР от 24 июня 1983 года 9543—X «О присвоении почётного звания „Заслуженный изобретатель СССР" тт. Патону Б. Е., Кошкину Л. Н. и Фёдорову С. Н.»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  58. «Указ Президента Российской Федерации от 26 ноября 2008 года № 1653 «О награждении орденом „За заслуги перед Отечеством" I степени Патона Б. Е.»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  59. «Указ Президента Российской Федерации от 27 ноября 2008 года № 1426 «О награждении орденом „За заслуги перед Отечеством" II степени Патона Б. Е.»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  60. «Указ Президента Российской Федерации от 19 января 2004 года № 59 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  61. «Указ Президента Республики Беларусь от 28 ноября 2008 года № 655 «О награждении Б. Я. Патона орденом Дружбы народов»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  62. «Президент Беларуси наградил президента НАН Украины Бориса Патона орденом Дружбы народов». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  63. «Указ Президента Республики Беларусь от 28 ноября 2003 года № 543 «О награждении Б. Я. Патона орденом Франциска Скорины»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  64. «Награда белорусского государства». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  65. «Александр Лукашенко встретился с зарубежными учёными». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  66. «Указ Президента Республики Молдова № 525 от 15 февраля 2012 года "О награждении господина Бориса Патона орденом «Ordinul de Onoare»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  67. «Распоряжение Президента Азербайджанской Республики от 26 ноября 2008 года № 66 "О награждении Патона Б. Е. орденом «Слава»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  68. «Президент Азербайджана наградил Патона орденом «Шохрет»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  69. «Академик Б. Е. Патон: полвека во главе НАН Украины». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  70. Указ Президента Кыргызской Республики от 24 ноября 2004 года № 413 «О награждении орденом „Данакер“ Патона Б.E.»
  71. Декрет Президента Литовской Республики от 4 ноября 1998 года № 222 Информация на официальном сайте Президента Литвы Արխիվացված է Սեպտեմբեր 16, 2009 Wayback Machine-ի միջոցով:(լիտվ.)
  72. «Řád přátelství» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.
  73. «Орден Дружби (В'єтнам)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  74. «Постановление Президиума Совета Республики Национального Собрания Республики Беларусь от 3 декабря 2018 года № 475-ПСР6 «О награждении А. Г. Наумовца и Б. Е. Патона Почётной грамотой Национального собрания Республики Беларусь»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  75. Указ Президента України від 9 грудня 2004 року № 1451/2004 «Про присудження щорічних премій Президента України для молодих вчених 2004 року» Արխիվացված է Հուլիս 14, 2018 Wayback Machine-ի միջոցով:(ուկր.)
  76. Н. Н. Кудрявцев О деятельности института в прошедшем году и задачах на 2004 год // За науку. — 2004. — № 14(1676). Архивировано из первоисточника 19 Նոյեմբերի 2012.
  77. Под знаком Патонов — «Газета по-киевски»(չաշխատող հղում)
  78. «НАН Украины учредила Золотую медаль имени Бориса Патона». Интерфакс-Украина (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  79. «Источник» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  80. «Милованова Ольга Борисовна (1921—2013)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  81. «Умерла жена Бориса Патона». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  82. «Умерла жена академика Патона». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  83. «Умерла известный биолог и дочь Бориса Патона Евгения Патон». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին.
  84. «Президент выразил соболезнование родителям Евгении Патон, известного учёного-биолога, в связи с её смертью». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաիներեն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Պատոն» հոդվածին։