Եվգենի Պատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Պատոն
ուկրաիներեն՝ Євген Патон
ռուս.՝ Евгений Патон
Ծնվել էմարտի 5, 1870(1870-03-05)[1]
Նիս, Ֆրանսիա[2]
Մահացել էօգոստոսի 12, 1953(1953-08-12)[2] (83 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և  Ուկրաինական ԽՍՀ
Ազգությունռուս
Մասնագիտությունքաղինժեներ, ճարտարագետ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ, Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտ և Եվգենի Պատոնի անվան էլեկտրական եռակցման ինստիտուտ
Գործունեության ոլորտԵռակցում, bridge construction? և շինարարական մեխանիկա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԴրեզդենի տեխնիկական համալսարան (1894) և Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3] և ուկրաիներեն[3]
Եղել է գիտական ղեկավարB. I. Medovar?
Հայտնի աշակերտներQ55107122?
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ և Ուկրաինական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Նատալյա Վիկտորովնա Պատոն
Երեխա(ներ)Բորիս Պատոն և Volodymyr Paton?
ՀայրOskar Petrovitch Paton?
Ստորագրություն
Изображение автографа
 Evgeny Paton Վիքիպահեստում

Եվգենի Պատոն (անգլ.՝ Євген Оскарович Патон, ռուս.՝ Евгений Оскарович Патон, 1870 թ. մարտի 4[4][5], Ֆրանսիա, Նիցցա- 1953 օգոստոսի 12, Կիև), խորհրդային գիտնական, մեխանիկ-ինժեներ, աշխատել է եռակցման բնագավառում, նախագծելով կամուրջներ։ Եղել է Եռակցման համալսարանի (ռուս.՝ Институт сварки) ղեկավար, այդ համալսարանը կրում է Եվգենի Պատոնի անունը, խորհրդային աշխատավորների հերոս (1943), խորհրդային մրցանակների դափնեկիր։ Եվգենի Պատոնը հայտնի է երկաթյա կամուրջների շինարարության բնագավառում։ Հեղինակ է մոտ 50-ից ավելի երկաթյա շղթայական կամուրջների նախագծի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Պատոնի արձանը Կիևում

Ծնվել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, ռուս հյուպատոսի ընտանիքում, հայրը՝ Օսկարը նախկին գվարդիական գնդապետ էր։ Պատոնի ընտանիքում ապրում էին 5 եղբայր և 2 քույր։ 1894 թ. վերջացնում է Դրեզդենի ճարտարագիտական համալսարանը (Գերմանիա), իսկ 1896 թ.` Տրանսպորտական ճարտարապետների համալսարանը (Սանկտ-Պետերբուրգ)։ Դասավանդել է Մոսկովյան ինժեներական կապի քոլեջում (1899-1904) և Կիևյան ճարտարագիտական համալսարանում (1904-19251934 թ. Կիևում ստեղծում է էլեկտրաեռակցման համալսարան Ուկրաինայի ԳԱԱ-ում, որը տնօրինում է մինչև կյանքի վերջ։ 1946-1954 թթ. նա եղել է պատգամավոր ՍՍՀՄ վերին խորհրդում։ Մահացել է 1953 թ. օգոստոսի 12-ին, թաղված է Կիևում, Բայկալի գերեզմանական հուշահամալիրում։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Բոշի անվան կամուրջ, Կիև

1925 թվականին նրա նախագծով Կիևում կառուցվել է Եվգենի Բոշի անվան կամուրջ։ 1929 թ. Կիևում նա հիմնադրում է եռակցման լաբորատորիա և էլեկտրաեռակցման կոմիտե (ղեկավարել է 1928-1933 թթ.), որի հիմքով ստեղծվել է էլեկտրաեռակցման համալսարանը։ 1929-1938 թթ. անցկացրել է մի շարք առաջնային գիտահետազոտություններ եռակցվող կառույցների ամրության և շահագործման հուսալիության նպատակով։ Նա ձևակերպել է աղեղավոր եռակցման հիմնական դիրքերը։ 1941-1943 թթ. Պատոնը շահագործման է ենթարկում եռակցման տեխնոլոգիան հատուկ պողպատներով։ Ուսումնասիրել է ֆիզիկական հիմքերը, օքսիդալուծիչ աղեղի և մետաղների զոդելիությունը, ղեկավարել է եռակցման խողովակների, անոթների ստեղծման աշխատանքները, ստեղծել է տարբեր նշանակությունների մեքենաներ։ Նա մեծ ներդրում ունի տանկերի աճող արտադրությունում, մասնավորապես «Т-34» տեսակի տանկերի որակը բարձրացնելու ուղղությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Պատոն» հոդվածին։