Արշիպելագ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշիպելագ (հուն.՝ Αρχιπέλαγος), կղզիների խումբ, որոնք տեղաբաշխված են իրար մոտ, և սովորաբար ունեն միևնույն ծագում (մայրցամաքային, հրաբխային, մարջանային) և նման երկրաբանական կառուցվածք. Որոշ արշիպելագներում կղզիները կարող են ունենալ նաև տարբեր ծագում:
Արշիպելագից կազմված ամենամեծ երկիրը Ինդոնեզիան] է: Այլ օրինակներ են․ Ճապոնիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան և Մեծ Բրիտանիան։ Ամենաշատ կղզիներ ընդգրկող արշիպելագը Ֆիննական արշիպելագն է (տարբեր հաշվարկներով 20―ից 50 հազար)։
Եզրի ծագումը [խմբագրել]
«Արշիպելագ» բառը ծագել է հունարեն arche - սկիզբ, գլխավորություն և pelages - ծով բառերից Αρχιπέλαγος, իսկզբանե այս անվանումը օգտագործվում էր միայն Էգեյան ծովում գտնվող հունական կղզիների համար:
Խոշոր արշիպելագները [խմբագրել]
- Ազորյան կղզիներ
- Ալանդյան կղզիներ
- Ալեքսանդրի արշիպելագ
- Ամիրանտյան կղզիներ
- Անտիլյան կղզիներ
- Նորդենշելդի արշիպելագ
- Բիսմարկի արշիպելագ
- Բրիտանական կղզիներ
- Հավայան կղզիներ
- Հեբրիդյան կղզիներ
- Հունական արշիպելագ
- Կանաչ հրվանդանի կղզիներ
- Ֆրանց-Իսիֆի երկիր
- Զոնդյան կղզիներ
- Կանադական արկտիկ արշիպելագ
- Կարոլինյան կղզիներ
- Կերգելեն արշիպելագ
- Կորեյական արշիպելագ
- Կուրիլյան կղզիներ
- Մալայան արշիպելագ
- Մոնզունդյան արշիպելագ
- Նոր Զելանդիա
- Նոր Երկիր արշիպելագ
- Նորսիբիրյան կղզիներ
- Նորմանդյան կղզիներ
- Կրակի երկիր արշիպելագ
- Օրկնեյան կղզիներ
- Պարի արշիպելագ
- Հյուսիսային երկիր արշիպելագ
- Սենկակու
- Սոլովկի
- Սողոմոնյան կղզիներ
- Ֆարերյան կղզիներ
- Ֆոլկլենդյան կղզիներ
- Չիլիական արշիպելագ
- Շանտարյան կղզիներ
- Շպիցբերգեն արշիպելագ
- Հարավային Շետլանդյան կղզիներ
- Ճապոնական կղզիներ
Տես նաև [խմբագրել]
- Գուլագ արշիպելագ
- The World («Աշխարհ») — արհեստական արշիպելագ Միացյալ Արաբական Էմիրություններում