Ազորյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LocationAzores.png

Ազորյան կղզիներ — կղզեխումբ Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիս-արևմտյան ափի մոտ։ Պատկանում է Պորտուգալիային։ Տարածքը` շուրջ 2,3 հազար կմ քառակուսի։ Բաղկացած է 9 խոշոր կղզիներից (ամենամեծը` Սան Միգել կղզին) և մի քանի խութերից։ Բարձրությունը մինչև 2351 մետր (Պիկու կղզում)։ Խոշոր քաղաքն ու նավահանգիստը` Պոնտա Դելգադա (Սան Միգել կղզում)։

Դեռ միջին դարերում կարթագենցիներին հայտնի այս կղզիները նորման և արաբ ծովագնացներն անվանում էին Թռչունների կղզիներ։ Պորտուգալացիները 1431-ին կրկին «հայտնագործեցին» այդ կղզիները և, այնտեղ տեսած մեծ քանակությամբ բազեների պատճառով, տվեցին Ilhas dos Açores « Բազեների կղզիներ» անվանումը (պորտուգալերեն` Açores «բազե»)։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 12. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով