Ամիրանտյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիրանտյան կղզիների քարտեզը

Ամիրանտյան կղզիներ (անգլ.՝ Amirantes Islands), արշիպելագ Հնդկական օվկիանոսի արևմտյան մասում Մադագասկար կղզուց հյուսիս-արևելք, մոտ 300 կմ հարավ-արևմուտք Սեյշելյան կղզիներից։ Մտնում է Սեյշելյան կղզիների հանրապետության կազմի մեջ։

Որոշ աղբյուրներ վերագրում են այս անվանումը միայն 8 մարջանային կղզիներին և երեք ատոլներին (որոնք բաղկացած են 18 կղզյակներից) ընդհանուր մակերեսը 9,91 կմ²։ Ընդ որում համարվում է, որ կղզիների բնակչությունը ավելի քիչ է քան 100 մարդը, որոնցից 50 ապրում է Դերոշ կղզու վրա։ Կղզիներից հինգը բնակելի են։

Որոշ աղբյուրներ հաշվում են 24 կղզիներ, միացնելով արշիպելագին նաև հարևան կղզիները (օրինակ՝ Ալֆոնս ատոլը)[1]։

Այլ աղբյուրներ[2] նշում են 150 կղզիներ, մոտ 85 կմ² ընդհանուր մակերեսով։

Այս կղզիները հայտնաբերվել են 1502 թվականին Վասկո դա Գամայի արշավախմբի կողմից, անվանվել են Իլյաս դե Ամիրանտե (պորտ.՝ Ilhas de Amirante, Ադմիրալի կղզիներ)։ 1742 թվականին Ֆրանսիան հայտարարեց այս կղզիները իր գաղութ։ Նապոլեոն Բոնապարտի պարտությունից հետո, կղզիները 1814 թվականին անցել են Բրիտանիային և հատկացվել էին Մավրիկիային։ 1909 թվականին Սեյշելյան կղզիները դարձան առանձին գաղութ և ներառում էին իրենց մեջ նաև Ամիրանտյան կղզիները։ 1965 թվականին Դերոշ կղզին փոխանցվեց Բրիտանիային։ 1976 թվականին կղզիները անցան Սեյշելյան կղզիների հանրապետության կառավարման տակ, որը այն ժամանակ ստացավ անկախություն։

Ծանոթագրություններ[խմբագրել]