Կարոլինյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարոլինյան կղզիներ (անգլ. Caroline Islands, իսպ.՝ Carolinas Islas, Իսպանիայի թագավոր Կառլ II-ի անունով), արշիպելագ Խաղաղ օվկիանոսի արևմուտքում։

Նախկինում կառավարում էր ԱՄՆ-ը (1947 թ-ից)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կարոլինյան կղզիները գրավվեցին ԱՄՆ-ի կողմից։ 1947 թ-ից տարածքը գտնվում էր ՄԱԿ-ի խնամատարության տակ և կառավարվում էր ԱՄՆ-ի կողմից։ 1978 թ. Կարոլինյան կղզիներն ստացած «ԱՄՆ-ի հետ ասոցացվող ազատ տարածքի» կարգավիճակ (համաձայնագիրը կնքվել է 1982 թ.)։ ԱՄՆ-ի տիրապետությունից ազատագրվելուց հետո այդ տարածքում ձևավորվել են երկու պետություններ՝ Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներ և Պալաու։

Կազմված է 936 հրաբխային կղզիներից և ատոլներից։ Տարածությունը մոտ 1320 քառ. կմ է, առավելագույն բարձրությունը՝ մինչև 790 մ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png