Արամ Շահգելդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Շահգելդյան
Ծնվել էհունվարի 4 (16), 1897[1]
ԾննդավայրԱստապատ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1948[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1] և Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական ծառայող
ԱշխատավայրՊայքար[1]
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Արամ Հովհաննեսի Շահգելդյան (հունվարի 4 (16), 1897[1], Աստապատ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1948[1]), խորհրդային կուսակցական և պետական աշխատող, խմբագիր, ԽՄԿԿ անդամ (1917

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1915-1916 թվականներից ներգրավվել է հեղափոխական գործունեության մեջ՝ մասնակցելով ուսանողական մարքսիստական խմբակի պարապմունքներին։ 1917 թվականի գարնանը և ամռանը Թիֆլիսում աշխատել է «Պայքար» և «Սոցիալ-դեմոկրատ» թերթերի խմբագրություններում։ Նույն թվականի վերջին մեկնել է Սուխում, մտել պարտիզանական ջոկատ և Սուխումում, Սոչիում և Տուապսեում մասնակցել խորհրդային ռեժիմի հաստատմանը։ Սուխումում մասնակցել է տեղի բոլշևիկյան օրգան «Սուխումսկայա պրավդա» («Сухумская правда») թերթի խմբագրմանը։ 1918 թվականի վերջերին Շահգելդյանը Պյատիգորսկում ղեկավարել է Հայկական գործերի կոմիսարիատի Հյուսիսկովկասյան բաժանմունքը։ 1919 թվականին վերադարձել է Թիֆլիս, որտեղ ձերբակալվել և արտաքսվել է Վրաստանից։ 1920 թվականի նոյեմբերին ռուսական 11-րդ կարմիր բանակի զորամասերի հետ անցել է Հայաստան, նշանակվել Դիլիջանի գավառային հեղկոմի նախագահ։ Փետրվարյան ապստամբության (1921) ժամանակ կռվել է Ղամարլուի (Արտաշատ) ռազմաճակատում։ 1921-ին խմբագրել է Էջմիածնի «Կարմիր գյուղացի» շաբաթաթերթը[2]։ Մինչև 1923 թվականը եղել է Էջմիածնի, Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) և Երևանի գավառային գործադիր կոմիտեների նախագահ։ 1923-1927 թվականներին եղել է ՀԿ (բ) կ Երևանի գավկոմի քարտուղարը։ ՀԿ (բ) կ չորրորդ համագումարում (1925 թվական) ընտրվել է ՀԿ (բ) կ ԿԿ քարտուղարության կազմում։ 1927-1929 թվականներին սովորել է ՀամԿ (բ) կ ԿԿ Մարքսիզմ-լենինիզմի դասընթացներում։ 1929 թվականին աշխատել է ՀամԿ (բ) կ Իվանովոյի մարզկոմում։ 1930-1932 թվականներին եղել է Արխանգելսկի օկրուգկոմի քարտուղար։ 1932-1936 թվականներին, 1940-1941 թվականներին և 1942-1944 թվականներին աշխատել է ԽՍՀՄ սովխոզների ժողկոմատի քաղվարչությունում։ 1936 թվականին եղել է ՀամԿ (բ) կ Կենտկոմի թեթև արդյունաբերության սեկտորի վարիչ, ապա Լենինգրադի (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգ) մարզկոմի քարտուղար։ 1941-1942 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել և զորացրվել է։ 1944-1946 թվականներին եղել է արտասահմանյան գրականության հրատարակչության տնօրենի տեղակալը։ Եղել է նաև ԽՄԿԿ 14-րդ և 16-րդ համագումարների պատգամավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 420.
  2. Վազգեն Ամիրբեկյան, Սովետահայ տեղական մամուլը, Ե., 1964, էջ 13-14։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 420