Հայկ Մարության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Մարության
Բնագիր ԱԱՀ Մարության Հայկ Հրաչյայի
Ծնվել է՝ 1976 թ., դեկտեմբերի 18 (1976-12-18)
Ծնվելու վայր՝ Երևան
Քաղաքացիություն՝ Հայաստան Հայաստան
Ազգություն՝ հայ
Մասնագիտություն դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
Ակտիվ շրջան 1996 - ներկա
Ժանրեր հումորային
Ընտրանի «Մեր Բակը», «Մեր Բակը-2», «Կարգին Հաղորդում», «Կարգին Սերիալ», «Ալա Բալա Նիցա»
Ամուսին(ներ) Իվա
Երեխա(ներ) Ալիսա
Արթուր
էջ IMDb-ում ID 1651149
էջ ԿինոՊոիսկ-ում ID 1369907

Հայկ Հրաչյայի Մարության (Հայկո, Կարգին Հայկո, ծնվ. դեկտեմբերի 18, 1976, Երևան), հայ դերասան, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, հասարակական ակտիվիստ։ Հայտնի է «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ» և մի շարք այլ հանրաճանաչ հումորային մանրապատումներից և ֆիլմերից։ ՈւՀԱ «Հայկական պրոյեկտ» («Армянский проект») խմբի նախկին անդամ։

Կենսագրություն[խմբագրել]

Հայկ Մարությանը 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ 1992 - 1997-ին սովորել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում։ 1995 - 2002-ին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։ 1996 - 2002-ին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան՝ «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» («Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ)։ 2002-ին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։ Նաև մասնակցել է բոլոր նախագծերում՝ որպես դերասան։ Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։ 2012-ից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։

Ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, ում հետ ծանոթացել է 2004-ին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում «Կարմիր խաչի» առաքելության ներքո։ Ունի երկու երեխա. դուստրը՝ Ալիսան, որդին՝ Արթուրը[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել]

տարի ֆիլմ մասնակցությունը որպես՝
1996 «220 վոլտ» դերասան
1996 «Վայլուր» դերասան
1996 «Մեր Բակը» դերասան
1998 «Մեր Բակը - 2» դերասան
2000 «Թույն կասետ» դերասան
2000 «Ուրիշ կասետ» դերասան
2000 «Բանդա» դերասան
2001 «Կոմերցիոն ներկայացում» դերասան
2002 - 2009 «Կարգին Հաղորդում» դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
2007 - 2009 «Կարգին Մուլտեր» դերասան
2010 - 2013 «Կարգին Սերիալ» դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
2011 «Ալա Բալա Նիցա» դերասան, սցենարիստ, պրոդյուսեր

Հասարակական գործունեությունը[խմբագրել]

Հայկ Մարությանը դերասանական և պրոդյուսերական գործունեության հետ միաժամանակ ակտիվություն է ցուցաբերում նաև հասարակական կյանքում։ Հատկապես նա իր ընկերների և ընտանիքի անդամների հետ սկիզբ է դրել «Freecar» նախաձեռնությանը 2013հուլիսին, տրանսպորտի թանկացման դեմ Երևան քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ։ Մասնավորապես, նրանք իրենց մեքենաներով կանգառներում հասարակական տրանսպորտին սպասող քաղաքացիներին անվճար տեղափոխում էին Երևան քաղաքի տարբեր վայրեր, իսկ նրանց կանայք՝ քաղցրավենիք բաժանում հասարակական տրանսպորտի վարորդներին[2]։ Հետևելով Հայկոյի օրինակին՝ այդ նախաձեռնությանը սկսեցին միանալ նաև հայկական շոուբիզնեսի այլ ներկայացուցիչներ, դերասաններ և, պարզապես, հասարակ քաղաքացիներ[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]