Սուրեն Շադունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Շադունց
Դիմանկար
Ծնվել է1898[1]
ԾննդավայրՋրական, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 21, 1938(1938-04-21)
Մահվան վայրԿոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական գործիչ
ԱշխատավայրՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
 Suren Shadunts Վիքիպահեստում

Սուրեն Կոստանդինի Շադունց (1898[1], Ջրական, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 21, 1938(1938-04-21), Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ (1917

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Շուշիի ռեալական դպրոցում։ Քարոզչական աշխատանք է տարել և մասնակցել խորհրդային ռեժիմի հաստատմանը Ադրբեջանում։ 1921 թվականի մարտին տեղափոխվել է Հայաստան, մասնակցել Զանգեզուրի քաղաքացիական կռիվներին։ 1921-1923 թվականներին եղել է ՀԿ(բ) կ Երևանի կոմիտեի քարտուղար, 1923-1927 թվականներին՝ ՀԽՍՀ հողժողկոմատի ջրային տնտեսության վարչության պետ, իսկ 1927-1928 թվականներին ղեկավարել է ջրային տնտեսության Անդրկովկասյան վարչությունը։ 1928-1931 թվականներին աշխատել է ՀամԿ(բ) կ Կենտկոմում։ 1931-1932 թվականներին Միջինասիական բամբակամիավորման նախագահն էր։ 1931 թվականի գարնանը, որպես ՀամԿ(բ) կ Միջինասիական բյուրոյի լիազոր, ղեկավարել է Տաջիկստանում բասմաչական շարժման դեմ մղվող մարտերը։ 1932 թվականին եղել է ՀամԿ(բ) կ Միջինասիական բյուրոյի քարտուղար, 1934 թվականից՝ Տաջիկստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար։ 1936 թվականին՝ ՀամԿ(բ) կ ԿԿ ԿՎՀ ֆինանսական խմբի ղեկավար։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1935 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 412.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Շադունց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 412