Սերգեյ Մարտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Մարտիկյան
Դիմանկար
Ծնվել է1874[1]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1957[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
ԵրեխաներԹաթուլ Մարտիկյան

Սերգեյ (Սերգո) Նիկոլայի Մարտիկյան (1874[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1957[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1904

Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1901 թվականից։ Մասնակցել է «Բանվորի ձայն» (1906 թ.), «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий», 1906 թ.), «Օրեր» (1907 թ.) թերթերի հրատարակմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մարտիկյանի բնակարանը եղել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հավաքատեղիներից մեկը (1914 թվականի օգոստոսին նրա բնակարանում տեղի է ունեցել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի խորհրդակցություն։ 1917 թվականին նույն բնակարանում էր տեղավորված ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի օրգան «Սոցիալ-դեմոկրատ» հայերեն թերթի խմբագրությունը։ Թերթի հրատարակման և տարածման գործին Մ. Մելիքյանի, Արտաշես Կարինյանի, Սարգիս Կասյանի ն այլոց հետ մասնակցել է նաև Մարտիկյանը։ 1917 թվականին Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ Բաքվի կոմունայի պաշտպանության օրերին կազմակերպել և ղեկավարել է մարտական դրուժինա։ Կոմունայի պարտությունից հետո, մինչև 1919 թվականի ապրիլը, գործել է Աստրախանում, այնուհետև ՌԿ(բ)կ Կենտկոմի հանձնարարությամբ եկել է Հայաստան։ Ընտրվել է ՌԿ(բ)կ Արմենկոմի անդամ։ 1920 թվականի հունիսին բանտարկվել է։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Մարտիկյանը պատասխանատու պաշտոններ է վարել կուսակցական ու խորհրդային մարմիններում (կուսակցության Երևանի կոմիտեի քարտուղար, Հայաստանի ժողտնտխորհի նախագահ, Երևանի քաղսովետի գործկոմի նախագահ)։ 1933-1936 թվականներին եղել է ՀԽՍՀ, ապա՝ ԱԽՖՍՀ Կենտգործկոմի նախագահ, ԽՍՀՄ, ԱԽՖՍՀ Կենտգործկոմների և ՀԿ(բ)կ Կենտկոմի բյուրոյի անդամ։ Ընտրվել է ԽՄԿԿ XII, XIV, XVI համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 344