Գագիկ Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Բեգլարյան
Գագիկ Բեգլարյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Ծննդյան օր հունվարի 1, 1964 (1964-01-01) (51 տարեկան)
Ծննդավայր Հայաստան Հայաստան Երևան

Գագիկ Բեգլարի Բեգլարյան (1964, հունվարի 1, Երևան) ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (2012

Կենսագրություն[խմբագրել]

1971-1978 թթ. սովորել է Երևանի թիվ 33 դպրոցում։ 1978-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց, որն ավարտելով 1981-ին ՝ ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ։ 1985 թվականին ավարտել է բուհն ու ծառայության անցել խորհրդային բանակում։ Բանակից զորացրվել է 1987 թվականին և նույն թվականին որպես հաշվապահ ընդունվել է «Էրեբունի» տրիկոտաժի ֆաբրիկա։ 1988-1992թթ. «Վան» կոշիկի ֆաբրիկայում աշխատել է որպես տնտեսագետ։

1993թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 2002 թվականին ընտրվել Կենտրոն համայնքի թաղապետ։ 2004թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն “Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները” թեմայով, արժանացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի կոչման։ 2005-ին և 2008-ին վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։

2009թ. մարտի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ։ 2009 թվականի մայիսի 31-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ[1]։

2012թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ 2012 թ. հունիսի 16-ից նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։ 2013 թվականի մայիսի 8-ին և 2014թ.ապրիլի 22-ին Գագիկ Բեգլարյանը կրկին նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար։

Կուսակցական պատկանելությունը. Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ է[2]։

Անձնական տվյալներ. ամուսնացած է, ունի երկու երեխա։

Պարգևներ[խմբագրել]

  • «Անանիա Շիրակացի» մեդալ
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ
  • «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • «Դրաստամատ Կանայան» մեդալ
  • «Լորիս Մելիքով», հուշամեդալ
  • «ԼՂՀ պաշտպանության բանակի» հուշամեդալ
  • «Երևանի ոսկե մեդալ»
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել]

Նախորդող
Արարատ Զուրաբյան
Կենտրոն թաղային համայնքի ղեկավար
Գագիկ Բեգլարյան

01.10.2002 - 04.03.2009թթ.
Հաջորդող
Գագիկ Գյանջումյան (ժ.պ) պաշտոնը վերացվել է, Գագիկ Գյանջումյանը որպես Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Նախորդող
Երվանդ Զախարյան
Երևանի քաղաքապետ
Գագիկ Բեգլարյան

04.03.2009 - 08.12.2010թթ.
Հաջորդող
Կարեն Վիլհելմի Կարապետյան
Նախորդող
Մանուկ Վարդանյան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Գագիկ Բեգլարյան

16.06.2012 - թթ.
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է